Հասարակություն 12:04 26/11/2020 Հայաստան

Բերձոր. Անտերություն ու տագնապ

Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչները հանկարծ տեղականում են, որ համայնքներն անցնում են   ադրբեջանցիների իրավասության ներքո։ Մինչ այդ մարդիկ համոզված էին, որ շարունակելու են ապրել հարազատ բնակավայրում, իրենց ծննդավայրում, իրենց տներում, նույնիսկ տանիք էին տվել շրջանի հյուսային գյուղերից տեղահանված բնակիչներին, հարակից գյուղերից քաղաք էին տեղափոխել  իրենց ու մյուս հայրենակիցների ունեցվածքի մի մասը։

Հիշեցնենք,  որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած հայտարարության համաձայն,  Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը կանցի Ադրբեջանին։  Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, որ երեկ մարդկանց մտահոգություններն անհիմն էր որակում, նպատակը՝ խուճապ տարածելը, այսօր ինքն էլ մտահոգ է։  Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, առաջիկա օրերին մարդիկ լքում են ու պատրաստվում են լքել քաղաքը։ Եթե ղեկավարումն անցնի ադրբեջանցիներին, ապա անվտանգության որևէ երաշխիք չկա։

«Չեմ պատկերացնում, թե ոնց պետք է կազմակերպվի բնակիչների տեղահանումը։ Անգամ ես ինքս  մի քանի օր առաջ  իմ մեղվաընտանիքները հյուսիսային գյուղերից իջեցրել եմ Բերձոր։ Հիմա չգիտեմ, եթե դուրս գամ քաղաքից, մի քանի օր հետո քաղաք մտնելու հնարավորություն կունենա՞մ, կարո՞ղ եմ դուրս բերել որևէ բան։ Ասեմ ավելին, մարդիկ, որ պատերազմի օրերին իրենց գույքն անվտանգությունից ելնելով տեղափոխել էին Հայաստան, նորից հետ էին բերել»,-ասաց քաղաքապետը։

Ալեքսանյանը կատարվածում իր ու համաքաղաքացիների  մեղքն է փնտրում, գուցե իրենք են սխալ հասկացել, որ կարող էին ապրել Բերձորում։

Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական հրապարակված Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում Բերձոր քաղաքան ու Աղավնո գյուղը չկան։ Ավելին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 11-ին Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում էր  ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքն իրենց տներից: 

«Մարդիկ ասում են՝ մենք չենք կարող մնալ, ամեն մեկն իր միջոցներով, իր կարողության չափով փորձում է գույքը դուրս բերել»,-ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ բնակիչներին օգնելու գործին են լծված նաև կամավորներ։

Շուշիի ազատագրումից հետո Արարատի Նոր Կյանք գյուղից ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Սմբատ Թաթոսյանն ու նրա ընկերների ընտանիքները բնակություն էին հաստատել Բերձորում, ուզում էին ապրել ու շենացնել ազատագրած հայրենիքը։ Ազատամարտիկի դուստրը՝  Նելլին այս պահին էլ Բերձորում է, շրջանի վարչակազմի հորդորով վերադարձել էր աշխատանքի։

Ասում է՝ շատ գույք չունի դուրս բերելու, եղած կարևոր իրերը դեռ պատերազմի օրերին էր Հայաստան ուղարկել, մնացած մասն էլ անլույս ու անոստիկան մնացած Բերձորում թալանել են, կոտրել են բնակարանների, տների դռները, ընկերուհու տանից տարել են նույնիսկ նկարի ալբոմները...

«Երկու բնակարան ունեմ Բերձորում, Քարիգանում մայրս տուն ունի... Ի՞նչ անենք։ Ես վստահ եմ, եթե Բերձորւոմ հայ չմնա, ապա երկու օր հետո Քարիգանից թուրքը կմտնի Բերձոր, իր հավանած տան դուռը կբացի ու կսկսի մեջն ապրել։ Սա էլ Բերձորը հայաթափելու ու թուրքին տալու այլ կրեատիվ մոտեցում էր»,-ասում է Նելլին։

Նրա խոսքով, քաղաքի բնակիչներն իրար են անցել, փորձում են իրենց գլխի ճարը տեսնել։

«Մի անտերություն է, դեմը ցուրտ, ձմեռ, ամենուր տնից-տեղից զրկված մարդիկ են, ոչ մի սոցաջակցություն, ոչ մի օգնություն մարդկանց իրերը տեղափոխելու համար։ Հիմա բոլորս վարձով տուն ենք փնտրում, բնակվելու տեղ, ու ոչ մեկ չի ասում՝ ժողովուրդ մենք ձեզ ապրելու տեղով կապահովենք»,-խնդիրները ներկայացնում է կինը։

Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ որևէ հաստատված բան այս պահին չկա։

«Այս պահին հայտնի է, որ քննարկվում է միջանցքը  ադրբեջանցիների իրավասության ներքո անցնելու տարբերակը։ Բայց դա դեռ վերջնական որոշում չէ։ Արցախի դիվանագիտական կորպուսը ջանք ու ջիղ չի խնայում, որպեսզի դա լինի հայկական։ Ես էս շրջանի ղեկավարն եմ, չեմ պատրաստվում կաբինետը լքել անկախ ամեն ինչից»,-ասաց Ալավերդյանը։

Նա չգիտի՝ ում հետ է բանակցում Արցախի դիվանագիտական կորպուսը՝ ռուսների՞, ադրբեջանցիների՞, հայաստանցիների՞, միայն տեսնում է, որ մարդիկ տագնապային տրամադրություններ ունեն։

«Աստված տա ելքը լինի դրական մեր ազգի համար, նորից մարդկանց հետ կտեղափոխենք»,-ասաց նա։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}