Քաղաքական 11:45 04/12/2020 Հայաստան

Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ընդդիմադիր 17 ուժերը անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, ինչո՞վ է արդարացված ընդդիմության կողմից նրա առաջադրումը..., այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հետ։

Panorama.am. Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը հենց Վազգեն Մանուկյանին առաջադրեցին՝ որպես վարչապետի թեկնածու։ Արդյո՞ք նա այն ուժեղ բանակցողն է, որի մասին խոսում է ընդդիմությունը։

Ա. Խաչատրյան. Վազգեն Մանուկյանի ընտրությունն արդարացված է, քանի որ նա այն քաղաքական գործիչն է, որ կանգնած է ՀՀ-ի կերտման ակունքներում, այն մարդն է, որը 1980-ականների վերջերին եղել է Արցախյան շարժման հայաստանյան թևի առաջնորդը։ Նա այն մարդն է, որ լինելով ընդդիմադիր գործիչ, 1992 թվականին ստանձնել է պաշտպանության նախարարի պարտականությունները, և դա այն ժամանակ, երբ ադրբեջանցիները գրավել էին Արցախի տարածքի առավել քան 40 կմ-ը և Ստեփանակերտից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա էին գտնվում։

Նա մի կողմ է դրել իր քաղաքական բոլոր ամբիցիաները և իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում շրջել է պատերազմի ողջ ընթացքը, ադրբեջանցիները ոչ միայն դուրս են շպրտվել Մարտակերտից, այլ նաև մենք կարողացել ենք ազատագրել Աղդամի, Ֆիզուլիի,  Կուբաթլուի, Ջաբրայիլի, Զանգելանի և Քարվաճառի շրջանները։

Բացի այդ, նա այն մարդն է, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին կարողացել է միավորել ընդդիմությանը, փաստացի հաղթել է այդ ընտրություններում, բայց տեսնելով, որ այդ պահի իշխանությունները բիրտ ուժ են կիրառում, մի կողմ է դրել իր ամբիցիաները՝ չցանկանալով գեթ մի քաղաքացու կյանքն ու առողջությունը ռիսկի տակ դնել։ Այսինքն՝ նա մարդ է, որը, լինելով նախ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, ապա պաշտպանության նախարար, պատերազմի տարիներին, շրջափակման ծանր պայմաններում կարողացել է  բանակցությունների միջոցով ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն։

Panorama.am. Բայց այս դեպքում էլ, թեև ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե, չի պատրաստվում հրաժարական տալ, այլ կադրային փոփոխություններ է իրականացնում, նոր նշանակումներ անում։ Այս դեպքում ի՞նչ անելիքներ ունի «Հայրենիքի փրկության շարժումը»։

Ա. Խաչատրյան. Հիմա իշխանությունները կառչած են աթոռից, քանի որ գիտեն, որ այլ պայմաններում բացարձակապես ոչ մի բանի պիտանի չեն, և էլի փողոցներում են հայտնվելու, և էլի կլանչելու են, որ տարբեր կազմակերպություններից գրանտներ ստանան։

Նայեք այդ մարդկանց կենսագրությունները, և կտեսնեք՝ ովքեր էին նրանք հեղափոխությունից առաջ։ Իհարկե, իրենց համար սա լափամանի խնդիր է, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում բացարձակապես ոչինչ այս երկրի համար չարեցին։ Եվ տեսնելով ժողովրդական մեծ ընդվզումը՝ իշխանությունը հոգեվարքի մեջ փորձում է բիրտ ուժ կիրառել՝ դրանով մի քանի օր ևս երկարացնելով իր՝ այդ լափամանից օգտվելու հնարավորությունը։ Այս նեղ պայմաններում մարդիկ իրենց պարգևավճար են տալիս, փորձում են լափել, մինչև ժողովուրդն իրենց կնետի պատմության աղբամանը։

Իսկ այսօր այդ իշխանությունները, հոգեվարքի մեջ գտնվելով, բիրտ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, և այդ ամենի պատասխանատուն անձամբ Նիկոլն է։ Մեր երկրում ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, իսկ այսօր դեռ ՀՀ վարչապետը նա է, և ուժը, որ կիրառվում է, կիրառվում է ոստիկանության միջոցով, բայց Նիկոլ Փաշնյանի հրահրմամբ։ Եվ այդ բիրտ ուժի կիրառման համար ինքը պատասխան է տալու։

Panorama.am. Նշեցիք, որ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, ձերբակալություններ են լինում։ Այս պարագայում ժողովուրդը կկարողանա՞ հասնել վարչապետի հրաժարականին։

Ա. Խաչատրյան. Այո, դա պետք է լինի ժողովրդի հուժկու պահանջով՝ խաղաղ և անցնցում։ Ի տարբերություն գործող իշխանությունների, մարդիկ այսօր հասկանում են, որ այս պահին ուղղակի չի կարելի երկիրը տանել ցնցումների։ Ու ինչքան արագ դա հասկանան նաև գործող իշխանությունները, այդքան լավ կլինի բոլորիս համար։ Միգուցե իրենց համար վատ լինի, բայց ազգի ու երկրի համար դա փրկության միակ հույսն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:04
Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատանքի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում
Ռուս զինծառայողները, որոնք Արցախի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական բոլոր տեսակի գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Բայդենը կատակել է՝ պատասխանելով Պուտինի հետ զրույցի մասին հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ են խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Ria-ն։...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև.
Հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին
Աղբյուր` Panorama.am
10:45
Զարիֆ. Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին
«Հայաստանն Իրանի հարևան ու բարեկամ երկիրն է և իմ այցելության նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:39
Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
10:34
Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է
ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի օրը երկրի պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Ջո Բայդենի ընտրած թեկնածու Էնթոնի Բլինքենին: Նրա հաստատումն ընդունվեց ձայների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Գրեթե 100 մարդ վիրավորվել է Նյու Դելիում ֆերմերների բողոքների ժամանակ
Առնվազն 86 ոստիկան վիրավորվել է Նյու Դելիում երեքշաբթի օրը ֆերմերների բողոքների ժամանակ տեղի ունեցած բախումների արդյունքում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը
Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի մասին հայտնում են Սպիտակ տունը և Կրեմլը։...
Աղբյուր` Panorama.am
10:10
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:03
Նախնական տվյալներով հայկական կողմին փոխանցած աճյունները պահեստազորայինների են
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին...
Աղբյուր` Panorama.am
09:52
Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
Երեկ բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորածի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ադրբեջանն ամեն ինչ չարաշահում է քարոզչության համար՝ ներառյալ արվեստը. Սասունյան
Անցյալ շաբաթ Calvert Journal-ը հրապարակեց Լուչիա դե լա Տորեի հոդվածը՝ «Ալիևի ազդեցությունը. ինչպես են նեպոտիզմն (ընտանեվարությունն) ու...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որ և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, և ժամանակ ձգվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաև՝...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ իշխանականները աշխատանքներ են սկսել ՀՀ ՄԻՊ-ի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:07
«ԵԼ»-ը Նյու Յորքի հեղինակավոր փառատոնում արժանացել է լավագույն պարային ֆիլմ մրցանակի
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը  Նյու Յորքի հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Վտանգված են Գեղարքունիքի մի շարք գյուղերի բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու այլ իրավունքներ. ՄԻՊ
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ»։
Աղբյուր` Panorama.am
21:35
Աշոտյան. Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։ Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
21:03
Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել
Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն իմ ձեռքում է եղել փաստաթուղթն իմ ձեռքում է եղել նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում
Աղբյուր` Panorama.am
20:44
Գերմանիայի ԱԳ նախարար․ Ղարաբաղը միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են վարձկաններ
«Մենք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի մարտիկների վերաբերյալ տեղեկություններին, որ սիրիացի մարտիկներ են...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունվարի 28-ը՝ «Հիշատակի և ոգեկոչման օր» Աբովյան քաղաքում
«Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած...
Աղբյուր` Panorama.am
20:30
Արցախում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հիպոթեքային և այլ վարկերի տոկոսների փոխհատուցմանը. ԱՀ նախագահ
Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը,...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստանի «ջրային մարգարիտը»՝ տիեզերագնացի օբեկտիվում
Ռուս փորձարկող- տիեզերագնաց Սերգեյ Կուձ-Սվերչկովը կարծում է, որ Սևանը Անդրկովկասի համար կարևոր և եզակի բնական օբյեկտ է։ Նա...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽԽՎ հանձնաժողովը խորհուրդ է տվել հաստատել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Մերկել. Համաճարակի հետևանքները հետագա տարիներին հետք են թողնելու հասարակության վրա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը համաճարակի դեմ հաղթանակի հույս են ներշնչում, բայց ճանապարհը չի լինի այնքան արագ, որքան շատերը կցանկանային, և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}