Հասարակություն 12:53 07/12/2020 Հայաստան

Աղետի գոտու 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծմամբ՝ կավարտվի 2008-ին մեկնարկած ծրագիրը

«Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրը, որ մեկնարկել էր 2008 թվականին, պալանավորված էր, որ այս տարի հասցվի իր ավարտական փուլին»,- ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ այս ծրագիրը վերաբերում է 2008 թվականին համայնքների ղեկավարների կողմից հաշավառված հերթացուցակներում ընդգրկված անձանց և այդ անձանց փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու ճանաչվածներին:

Տանյա Արզումանյանի խոսքով, փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու էին ճանաչվել 5406 ընտանիք: Ըստ նրա, այդ թիվը կարող է որոշակի աճման միտումով փոփոխվել՝ բնակապահովման իրավունքը վերականգնելու համար դատարան դիմած ընտանիքների հաշվին:

Այս ծրագրի շահառուները Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի բնակավայրերից են:

Տ.Արզումանյանն ասաց, որ 2008-2017 թթ. 5406 ընտանիքից լուծվել էր 4838 ընտանիքի խնդիրները երկու ուղղությամբ՝ բնակարանային շինարարություն և ֆինանսական աջակցության տրամադրում բնակարային պայմանների բարելման համար:

Նրա ներկայացմամբ, 2019 թ. բյուջեով հատկացվել էր 560 միլիոն դրամ, մեկնարակել էր 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում, և 31 տների շինաշխատանքները, որոնք չէին ավարտվել, ավարտին հասցվեն:

Նա նշեց, որ 2019 թվականի աշնանը որոշում ընդունվեց՝ շահառու ճանաչված ընտանիքների խնդիրները լուծել նրանց շրջանում անցկացված գրավոր հարցման համաձայն: Այն ընտանիքները, որոնք ընտրել էին ֆինանսական աջակցության տրամադրումը որպես բնակարանային խնդրի լուծում, 2019 թ. տարեվերջին պահուստային ֆոնդից հատկացվեց 1.29 միլիարդ դրամ: Դրա հաշվին մեկնարկեց 227 ընտանիքների բնակարային խնդրի լուծում:

«2019 թվականին պետական բյուջեից 288 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար շուրջ 1,85 միլիարդ դրամ միջոց էր հատկացվել»,- ասաց Տ.Արզումանյանը:

Նա նաև հայտնեց, որ 2020 թվականին մեկնարկեց ծրագրի ավարտական փուլը հիմնականում այն ընտանիքների համար, որոնք հարցման արդյունքում ընտրել էին բնակարանայի շինարարության  տարբերակը: Այս ուղղությամբ բյուջեով նախատեսած ու հատկացված էր 3 միլիարդ դրամ:  Հատկացած միջոցների հաշվին մեկնարկել են այդ ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները: 

Տ. Արզումանյանի խոսքով, այդ 3 միլիարդ դրամը հատկացվել է վերջին փուլի 229 ընտանիքի համար: Բնակարանների կառուցան աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբից, արդեն կան տարբեր աստիճանի ավարատվածությամբ շենքեր:

Նա ասաց, որ 229 ընտանիք բնակարանային հարցի լուծմամբ իրենք ավարտում են 2008 թվականին մեկնարկած ծրագիրը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչն ընդգծեց, որ խոսքը բացառապես այս ծրագրի մասին է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչի խոսքով, վերջին 3 տարիներին մոտ 5.3 միլիարդ դրամ է հատկացվել այդ ծրագրին:

«Բնական է` բնակարանային այս ծրագրի ավարտով չենք կարող ասել, որ աղետի հետևանքներն այդ համայնքները թոթափել են: Դրա համար պետք են այլ լրացուցիչ ծրագրեր՝ տնտեսական, սոցիալական»,- նշեց Տ. Արզումանյանը:

Խոսելով տնակների, վթարային շենքերի, կիսակառույցների մասին՝ նա ասաց, որ 2019-ին մեկնարկել էր ոչ հիմնական շինությունների փաստագրման աշխատանքներ: Փաստագրվել են ավելի քան 7000 ոչ հիմնական շինություններ, պարզվել է դրանցում ապրող ընտանիքների խմբեր:

Նրա խոսքով, պարզվել է, որ նրանց շրջանում կան ինչպես անօթևան ընտանիքներ, այնպես էլ երկրորդային պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված մարդիկ, նաև՝ ոչ անօթևաններ, կային տնակներ, որոնք ոչ բնակության նպատակով էին օգտագործվում, կամ նախկինում բնակվել են դրանցում, ներկայումս՝ ոչ:

Տ.Արզումանյանն ասաց, որ այս ուսումնասիրությունների արդյունքում համապատասխան առաջարկությունների փաթեթը 2019  թվականին ներկայացվել էր վարչապետի աշխատակազմ, դրան հաջորդել են իրավական աշխատանքներ, օրենսդրական կարգավորումներ, մշակվել է ճանապարհային քարտեզ:

«Ամենևին չի նշանակում, որ բոլոր տնակների ընտանիքները հնարավորություն կունենան պետական միջոցների հաշվին բարելավեն բնակարանային պայմանները: Դա կախված կլինի կարգավիճակից»,- ասաց Տ.Արզումանյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
11:25 02/05/2024

Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}