Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ
Քաղաքական
17:00 13/01/2021
ԼՂՀ

Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից։

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ