Քաղաքական 18:22 14/01/2021 Հայաստան

«Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ

Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո թշնամուն հանձնվեցին ոչ միայն  Արցախի յոթ շրջանները, այլ նաև Սյունիքի մի քանի կարևորագույն դիրքեր, ինչի հետևանքով սյունաց տասնյակ համայնքներում բնակիչները սկսեցին ապրել թշնամու հետ կողք կողքի։

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի ճանապարհին գյուղացիներն արդեն ստիպված են տեսնել օդում ծածանվող ադրբեջանական դրոշը։

Սրաշենցիները նշում են՝ իրենց սահմանակից թուրքական գյուղը, որտեղ ևս թշնամական դիրքեր են տեղակայված, սեպի պես խրվել է իրենց գյուղի մեջ. թշնամին «աչք ունի» գյուղի ներքևի հատվածում գտնվող երկու հայկական դիրքերի վրա։

«Գյուղի ներքևում մենք երկու դիրք ունենք, իրենք ուզում են դրանք էլ վերցնել։ Բայց այդ դիրքերը երբեք իրենց չեն պատկանել։ Ուղղակի սեպաձև խրվել են գյուղի մեջ, մեր դիրքերի վրա էլ աչք ունեն։ Հիմա գյուղի ներքևից մի կողմում Շիկահողն է, մյուս կողմում՝ հանդը։ Իսկ մեջտեղից թշնամու գյուղն է սեպաձև խրված մեր հողում։ Բացի այդ, Կապանից գյուղ եկող ճանապարհին՝ 5 կիլոմետրի վրա, երեք-չորս տեղ թուրքերի պոստ կա՝ դրոշը դրած, ճամփին կպած»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սրաշենի բնակիչ Արամայիս Աբրահամյանը։

Նրա խոսքով, քանի որ թշնամին մոտ է, իրենք աշխատում են գյուղի ներքևի հատված չգնալ, գնալիս էլ՝ խիստ զգուշավոր են։

«Դե թշնամին մոտ է, երկու-երեք կիլոմետրի վրա։ Կարող է նաև հայերեն խոսի, շատ կհասկանա՞նք՝ հայ է, թե թուրք։ Մենք պիտի զգույշ լինենք, ուրիշ տարբերակ չունենք։ Ճիշտ է, այս պահին ամեն ինչ նորմալ է, բայց դե գյուղի ներքևներն արդեն սահմանակից են։ Բոլորս էլ զգույշ ենք»,- ասաց նա։

Ու թեև գյուղն արդեն սահմանամերձ է, բայց և այնպես, Սրաշենի բնակիչը նշում է՝ իրենց դեպքում վտանգը փոքր-ինչ քիչ է, քանի որ պատերազմ տեսած գյուղ է, մարդիկ սովոր են այդ վիճակին։

«1993 թվականին այս գյուղը փոշիացել էր։ Մարդիկ այդ ճանապարհով արդեն մի անգամ անցել են. այդ ամենը տեսած մարդն ավելի է զգուշանում։ Ու, բնականաբար, նաև այդ պատճառով մարդիկ  հիմա էլ գյուղից չեն ուզում գնալ, ո՞ւր գնան, իրենց տներն այստեղ են, բոլորն էլ իրենց տեղերում են։ Միայն թե արդեն հանդ գնալու հետ կապված պրոբլեմ ենք ունենալու, էլի։ Եթե ստորագրելուց հետո 62 մարդու գողանում տանում են, երկու ամիս հետո էլ կարող են գողանալ ու տանել, ի՞նչ է եղել»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը, ի՞նչ սպասելիքներ ունեն սրաշենցիները, Արամայիս Աբրահամյանը պատասխանեց՝ պետք է պայքարեն, որ պահվի գյուղացու անվտանգությունը։

«Էս մեր հայրենի գյուղն է, մեր հողերն են, մենք չենք գնալու, թողնենք գնա՞նք։ Երբեք։ Հակառակը, իշխանությունը պետք է պայքարի, ամեն ինչ անի, որ մեր անվտանգությունը պահի։ Պետք է գյուղացուն տեր կանգնեն։ Ափսոս մոտ չեք, որ կանչեի, գայիք միասին հաց ուտեինք, համ էլ կտեսնեիք՝ սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ»,- եզրափակեց խոսքը Սրաշենի բնակիչ Արամայիս Աբրահամյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:46
Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այս օրհասական պահին...
Աղբյուր` Panorama.am
14:45
Քաղաքագետը՝ ԱԱԾ-ին․ Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․ «Եթե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռևս լիովին չի կորցրել բանականությունը, ապա պետք է հասկանա, որ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
«Մենք գրեթե ոչ մի վայրկյան չենք դադարել աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանկ և  դեռ օգոստոսի 20-ին ունեցանք...
Աղբյուր` Panorama.am
14:32
Փաշինյանն անցավ «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո
Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հավաքի մասնակիցների հետ Մաշտոցի պողոտայով շարժվեց Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ԱԱԾ. Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն՝ նշելով. «Հարգելի հայրենակիցներ, Ստեղծված իրավիճակում Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաների ու մեր երկրի ապագան. Միքայել Մինասյան
«Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին»։
Աղբյուր` Panorama.am
14:25
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
«Մեր անդամներին և համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում»։
Աղբյուր` Panorama.am
14:12
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում իրավիճակի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով Հայաստանի ներքին գործ: ԱԳՆ-ն...
Աղբյուր` Panorama.am
14:10
Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Mediaport
ԱԱԾ օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից ձեռքից հավաքել են հեռախոսներն ու անձնական իրերը։ Mediaport-ի ԱԱԾ աղբյուրի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. ԼՀԿ
Երկրում ստեղծված իրավիչակի վերաբերայլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել։ «Երկրում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Լևոն Քոչարյան
«Այսօր՝ 15:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ում ավագ որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է հայրենիքի համար մղվող մարտերում, գրում է. «Բանակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Կոչ ոստիկանությանը․ Գիտակցեք պատմական հնարավորությունը, չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ղեկավարների հրամանները
Ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն են տարածել Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը,...
Աղբյուր` Panorama.am
13:53
Գոգյան.Բոլորին արդեն խաբել ես
«Ու երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ լինի ու դու ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, ապա մարդ չի գա, քանի որ բոլորին արդեն խաբել ես»:
Աղբյուր` Panorama.am
13:52
Կրեմլ․ Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։  «Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց մենք...
Աղբյուր` Panorama.am
13:47
«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը և վերահաստատում ՝ կառավարության հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ հրապարակ։ «Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
13:39
Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ Անդրանիկ Թևանյան
ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին ու թույլ չտալ քաղաքական դիակ Նիկոլին մեր երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
13:37
Էլինար Վարդանյան. Պետք է ձևավորել ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. Past.am
Past.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են...
Աղբյուր` Panorama.am
13:31
Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն։
Աղբյուր` Panorama.am
13:29
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը զգուշացնում է՝ երկրում ստեղծված իրավիճակը բոլորից պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթը, չնայած մեծ թվով մասնակիցների, չեղարկվեց
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանից դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ  նախատեսված ավտոերթը, չնայած մեծաթիվ մասնակիցների, չկայացավ։...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը։ «ՀՀ ԳՇ գեներալների...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է: ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}