Հասարակություն 13:39 28/01/2021 Հայաստան

2-րդ կարգի հաշմանդամ դարձած մարտական ընկերոջս Արցախից ասում են, որ մեր հետ չի կռվել.Կամավոր

Հեղինակ` Ա. Վարդանյան

«Սեպտեմբերի 27-ին ժամը 12-ին շարժվեցինք դեպի Արցախ և ռազմական գործողություններին իմ անմիջական մասնակցությունն ավարտվեց հոկտեմբերի 21-ի գիշերը, երբ Ամարասի եկեղեցական համալիրի մոտ մեր վերջին հրանոթին ԱԹՍ-ով հարվածեցին»,-panorama.am-ի հետ զրույցում հայտնեց 23 ամյա կամավոր Տիգրան Դանիելյանը: Նա պատերազմի բոթը լսելուց անմիջապես հետո կամավորագրվել էր, որից հետո իր տուն էին տարել նաև արդեն պաշտոնական ծանուցումը:

Տիգրանի պատմելով, պատերազմի մեկնարկից իրենց հրանոթային վաշտի 65 զինծառայողով և 6 հրանոթով մասնակցել են հարավային ուղղության հիմնական ռազմական գործողություններին: Թշնամին ԱԹՍ-ներով է միայն կարողացել շարքից հանել իրենց հրանոթները, քանի որ ազերի հրետանավորների արկերը նշանակետերից շատ հեռու էին ընկնում՝ հաշվարկներին չտիրապետելու պատճառով: Վերջին հենակետ՝ Ամարասի վանական համալիր էին հասել 1 հրանոթով և 25 զինծառայողով: Հոկտերմերի 21-ին ԱԹՍ-ով վերջին  հրանոթին հարվածելու ժամանակ նրանցից զոհվել են ևս 7 հրետանավոր և 9-ը՝ վիրավորվել:

Տեղեկացնելով, որ վերջում ամբողջ վաշտից մանցել էին 9 հոգի՝ Տիգրանը պատմեց. «Մենք հանդիպեցինք անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գնդի հրամանատարի տեղակալին, որը հայտնեց, որ փաստացի ռազմական գործողությունների չենք կարող մասնակցել, քանի որ տեխնիկան խփված էր, հրամանատարը վիրավոր, նրա տեղակալը զոհվել էր: Մեզ տեղափոխեցին մի գյուղ, որտեղ մեր նման զինվորներ էին, որոնց ռազմական տեխնիկաները նույնպես ոչնչացվել էր թշնամու կողմից: Նրանց մեջ կային նաև այնպիսինները, որոնք պատերազմի հետևանքով հոգեբանական ծանր վիճակում էին հայտնվել»: 

Շարունակելով ներկայացնել պատմությունը՝ կամավորը հայտնեց, որ մի քանի օր թիկունքային գործողությունների է մասնակցել, այնուհետև արձակուրդ վերցրել և վերադարձել տուն: Հայաստանում արդեն տեղեկացել է ՈՄԱ  հասարակական կազմակերպության նախաձեռնած մարզումների մասին և սկսել է մասնակցել պարապմունքներին, որի ժամանակ պատրաստում էին հետևակի մարտիկներ:

«Ես 2016 թվականի ապրիլյան պատերազմում և այդ տարիների ծառայության ընթացքում եղել եմ հրետանավոր: Այս պատերազմում նույնպես հրետանավոր եմ եղել և հետևակի գործողություններից ընդհանրապես տեղեկություն չունեի: Չգիտեի զենք բռնելու ձևը, որ այն այնպես պահես, որ կրծքավանդակի խոցելի տեղերը փակվի, չգիտեի նաև առաջին բուժօգնության կանոնները: Պատերազմի ժամանակ էլ դեպք եղավ, երբ մեր վաշտի ՄՈԲ-ի Արամը իմ ձեռքերի մեջ հոգին էր տալիս, չգիտեի ինչպես առաջին բուժօգնությունը ցույց տամ: Ընդհանարպես պատկերացում չունեինք, շորերը պատռել եմ, թևերի ոսկորները փշրված էին, չգիտեի որ կողմ թեքել մարմինը, հրամանատարին էի հարցնում, ինքն էլ էր վիրավորված...»,- վերհիշելով ծանր իրավիճակները՝ ներկայացնում է Տիգրանը:

Նա հայտնեց, որ Հայաստանից զանգել է իր մարտկոցի հրամանատարին և տեղյակ պահել, որ վերապատրաստման հնարավորություն կա,  ցանկանում է մասնակցել դրանց՝ առավել ևս, որ իրենց վաշտն ազատված է ռազմական գործողություններից: Հայտնել է, որ ուզում է հետևակի մարտարվեստին տիրապետի ու շարունակի պատերազմը ոչ թե հրետանում այլ հետևակում, քանի որ արդեն հրանոթներ էլ չունեին:

Տիգրանը հայտնեց, որ Հայաստանում գտնվելու 10 օրերի ընթացքում, մինչև նոյեմբերի 9-ի հրադադարը, ՈՄԱ-ում անցել է մարտական պատրաստությունը՝ առաջին բուժօգնություն, մարտավարություն և այլն:

«Այդ ընթացքում միշտ կապի մեջ եմ եղել իմ ծառայակիցների հետ, նույնիսկ հրադադարից հետո Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դիրքերում երբ կրակոցներ եղան, հետաքրքրվեցի, թե արդյոք անհրաժեշտություն կա վերադառնալ Արցախ, բայց այդպես էլ կարիք չեղավ»,-հայտնեց Տիգրանը:

Նրա ասելով, տեղյակ չեն եղել, որ իրենց պետք է վճարեին ռազմական գործողություններին մասնակցելու համար և երբ տեղեկացել են՝ մարտական ընկերներով իրենց անձնագրի տվյալներն ուղարկել են զորամաս:

«Ուշացումով՝ հունվարի կեսերին մեզ փոխանցեցին մեր գումարները և ես զարմանքով պարզեցի, որ իմ հաշվին փոխանցվել է նախատեսված գումարի կեսը: Մեր ստորաբաժանումից ամենաքիչը ես եմ ստացել, այն դեպքում, երբ ինձնից շատ ավելի շուտ Հայաստան վերադարձածներ կային և նրանք կրկնակի ավել էին վճարվել: ֆինանսիստը հեռախոսով հայտնեց, որ ես մյուսներից շուտ եմ լքել Արցախը և չեմ վերադարձել: Իմ հարցը մի փոքր մեղմ է: Մեր մարտական ընկերներից մեկը՝ Դավոն, որը հոկտեմբերի 12-ին վիրավորվել էր և երկրորդ կարգի հաշմանդամ դարձել, զանգահարել էր, որ գումարը փոխանցեն՝ ասել են, որ վերջինս իրենց մոտ չի եղել: Զինվորներից մյուսը նախորդ օրն է միայն հիվանդանոցից դուրս եկել և փորձել գումարը ստանալ, այն չի եղել իր հաշվին: Արցախից ասել են, որ տվյալներն թող ուղարկի՝ կճշտեն»,- ներկայացրեց կամավորը:

Տիգրանը տեղեկացրեց, որ իրեն ասել են, որ Արցախ չվերադառնալը զորամասը ինքնակամ լքել է նշանակում, դրա համար էլ քիչ են վճարել:

«Ես կարող եմ ընդունել փաստաթղթի իրավական կողմը, բայց մարդկայնորեն չեմ կարող հասկանալ նման վերաբերմունքը և պատրաստվում եմ դատարանում բողոքարկել այդ որոշումը: Վիրավորված եմ նման վերաբերմունքից: Եթե պատերազմից խուսափող լինեի՝ կամավոր չէի գնա և մինչև վերջին հրանոթի խփելը չէի կռվի, շատերի նման ավելի շուտ կարող էի վերադառնալ Հայաստան, չգնայի վերապատրաստման, որ որպես հետևակ վերադառնամ Արցախ»,- վրդովված նկատում է կամավորը և շեշտում, որ չի կարող ընդունել զորամասն ինքնակամ լքելու այդ հիմնավորումը, որը վիրավորում է իր ինքնասիրությունը հայրենիքին իր նման նվիրումով ծառայելուց հետո: Նա շեշտում է, որ անթուլատրելի է պետության , բանակի նման վերաբերմունքը զինվորնեի նկատմամբ։

«Հարցը գումարը չէ, ուղղակի պետության վերաբերմունքն է վիրավորական: Վիրավոր ընկերոջս համար էլ ենք բողոքելու: Բոլոր նկարներում երևում է, որ նա մեր հետ է եղել, ինչպե՞ս եք ասում որ այդտեղ չի եղել:  Այստեղ խնդիրն արդարության վերականգնումն է, որ ես ամեն ինչ արել եմ՝ կռվել եմ անվերապահ՝ մինչև վերջին հրանոթը, գնացել եմ վերապատրաստման… Ինձ ասում էին, թե իմ ռազմական մասնագիտացմամբ արդեն կռվել եմ, ինչու եմ նորից գնում վերապատրաստման, թող բանակից փախածներին տանեն վերապատրաստեն»,- եզրափակեց Տգրան Դանիելյանը և շեշտեց, որ չի տանելու այդ անարգանքը, հասնելու է արդարության՝ առաջին հերթին իր ապագա զավակների առաջ պարզ ճակատով կանգնելու համար:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, շարժվում ու ուտում. վիրավոր զինվոր Միշա Ավետիսյանի հայր
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}