Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոտքի, Հայաստան»-ն օգոստոսի 11-ին կանցկացնի հաշվետու հանրահավաք (տեսանյութ)
Հուլիսի 11-ից գործող «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 11-ին Հանրապետության հրապարակի մի հատվածում հավաք է հրավիրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը:
«Հավաքի ընթացքում կներկայացնենք մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքը, կտանք մեր գնահատականը էլեկտրաէներգիայի դեմ բողոքի բոլոր գործողություններին, որոնք տեղի են ունեցել հունիսից միչ օրս, ներկայացնենք պարզաբանումներ այսօր առաջ քաշած պահանջների վերաբերյալ»,-ասաց բանախոսը, ապա թվարկեց պահանջները՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հրաժարական, ՀԷՑ-ի ազգայնացումը, էներգետիկ ոլորտում առացած ճգնաժամի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
Ղուկասյանն ասաց, որ բարեփոխումներին ուղղված նախաձեռնության պահանջների թիվն առաջիկայում ավելացնելու են:
Թե ինչ պահանջների մասին է խոսքը՝ տեսանյութում: