Հասարակություն 12:19 24/02/2021 Հայաստան

Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան

Բնապահպան Լևոն Գալստյանը համոզված է՝ ջերմուկցիներն ու Հայաստանի գիտակից քաղաքացիները չեն թողնելու, որ Ամուլսարի տարածքում հանքավայր բացվի:

Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված ամեն ինչ ասված է դեռ վաղուց՝ 8, 5, 2 տարի առաջ ու անմիաստ է նորից սկսել այդ թեմայի քննարկումը: Նա չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա և այն մեծ է, միայն ընդգծեց՝ գիտակից քաղաքացիները չեն թողնելու:

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշում է, որ Փաշինյանը  հիմա առավել ևս չի կարողանալու Ամուլսարի շահագործման համար ճանապարհ հարթել:

«Նա ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ցանկանում է ճանապարհ հարթել Ամուլսարի շահագործման համար։ Բայց հավատացեք իրավիճակ է փոխվել և այսօր վարչապետի և իր թիմի վարկանիշը շատ ցածր է, հեղափոխությունից հետո ամենացածրը։

Եվ եթե նա իր փառքի գագաթնակետին լինելով չի կարողացել կոտրել ժողովրդի մեջ Ամուլսարի համար պայքարի ոգին, հիմա առավել ևս չի կարողանալու։

Այ իսկ ժողովրդի մոտ Ամուլսարի հարցում բան է փոխվել։

Բոլոր համոզմունքներին ավելացել է այն, որ Արցախի հանձնումից հետո Ամուլսարը այլևս կենսատարածք է և մեր այսօրվա սահմանները ուղղակի թույլ չեն տալիս երկրի կենտրոնում և ջրերի սրտում նման գործունեություն ծավալել։
Ամուլսարը չի հանձնվելու...»,- գրում է նա:

Շիրակ Բունիաթյանը նշում է, որ խաղասեղանին դրված է մեր փոքրիկ երկրի ջրային պաշարները, մեր Սևանա լճի գոյությունը, առողջարանային չքնաղ Ջերմուկի ճակատագիրը և ի վերջո հազարավոր մեր հայրենակիցների անվտանգ ապրելու իրավունքը.

«Պետք է համախմբվենք Ամուլսարի փրկության շուրջ և անկախ նրանից, թե որ բնակավայրից ենք, երևում է Ամուլսարը մեր պատուհանից, թե ոչ, ունենք ծանոթ կամ բարեկամ Ջերմուկից, թե ոչ, պիտի գիտակցենք մի բան։ Ամուլսարը հայրենիք է և սա պայքար չի կառավարության և բնապահպանների միջև։

Այստեղ որոշվում է Հայաստանի հետագա ընթացքն ու ճակատագիրը։
Այստեղ պայքար է ժողովրդավարության և բռնապետության միջև»:

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ գիտնական,  ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը, որը տարիներ շարունակ բարձրաձայնում էր Ամուլսարի շահագործման հետևանքով սպասվելիք խնդիրների մասին, պնդում էր, որ հանքավայրի շահագործման  հետևանքով առաջացող ռիսկերն  անկառավարելի են։ Գիտնականը համոզված էր, որ հանքավայրի տեղադիրքից ելնելով՝ այն չպիտի շահագործվի:

«Շահագործումը վտանգելու է հանրապետության և ընդհանրապես տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Արմատական խնդիրը ջրերի որակի փոփոխությունն է: Ջուրը մեր տարածաշրջանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական ռեսուրսն է։ Հետևաբար, հանքի շահագործումը առաջացնելու է ինտեսնիվ թթվային դրենաժ, որն առաջինը վնասելու է Սպանդարյան-Կեչուտ թունելը։ Այն կդառնա դրենաժային խոռոչ, ապա ջրերը ոչ կենտրոնացված կգնան տարբեր ուղիներով և դուրս կգան մակերևույթ: Արդյունքում զգալի տարածքում չի լինի պիտանի խմելու, մաքուր ջուր»,-իր ելույթներից մեկում նշել էր գիտնականը։

Փորձագետների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Ամուլսարի շահագործումn աղետաբեր հետևանքներ է  ունենալու, մասնավորապես ապականվելու է Ջերմուկի միջավայրն ու տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած հայտնի առողջարանային կենտրոնի իր համբավը, հանքի թթվային ապարների դրենաժի արդյունքում վտանգվելու է Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի խոշորագույն պաշար հանդիսացող Սևանա լիճը, ինչպես նաև Որոտան և Արփա գետերի ավազանները՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին, վերացվելու է եզակի և վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների բնակատեղի ու էկոմիգրացիայի միջանցք համարվող Ամուլսարն՝ իր Արտավազդ, Տիգրան և Էրատո գագաթներով, ոչնչացվելու է Վայոց Ձորի զբոսաշրջային ու գյուղատնտեսական ներուժը, անուղղակիորեն տեղահանվելու է Գնդեվազ գյուղը, որից ընդամենը 1 կմ հեռավորության վրա նախատեսված է տեղադրել 120 հեկտար տարածք զբաղեցնող թունավոր ցիանիդի միջոցով ոսկու տարալվացման հարթակը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Հայ դատի կենտրոնական խորհուրդ. Ադրբեջանի բռնապետին խստորեն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը տարածել է հայտարարություն՝ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների և...
Աղբյուր` Panorama.am
14:47
Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը գրում է.  «Քիչ առաջ ստացվել է իմ գրության պատասխանը, որից պարզ է...
Աղբյուր` Panorama.am
14:35
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 28-ին՝ առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների...
Աղբյուր` Panorama.am
14:18
Հարավային Կովկասը Թուրքիայի համար շարունակելու է մնալ ծավալապաշտական ուղղություն. Վարդան Ոսկանյան
«Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մասին խոսելիս մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ պետության հետ գործ ունենք, թե ինչ դինամիկայով է նա...
Աղբյուր` Panorama.am
14:11
Վահե Հակոբյան. Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն ընտրությունները
«Ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է, ինչքան կարող է այս վիճակը  շարունակվի, մենք ի վերջո ուր ենք գնալու»,- Երևանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց
Երևանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ,  ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Թուրքիայի այն հատվածներում է ծնելիության մակարդակը բարձր պահվում, որտեղ բնակիչներն ընտրել են Էրդողանին. Հրանտ Միքայելյան
«Թուրքիան շատ արագ աճող երկիր է, տարեկան մոտ 1 միլիոն բնակչություն է ավելանում։ Միջին տարիքը բավականին երիտասարդ է, շատ արագ ուրբանիզացվող...
Աղբյուր` Panorama.am
13:24
Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտանա. Վարդան Ոսկանյան
«Մենք գործ ունենք  ծրագրված  գործողության հետ։ Եթե ուշադիր հետևենք թուրքամետ հայտարարություններին, կտեսնեք, որ կա դրան...
Աղբյուր` Panorama.am
12:58
Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։ «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
Ապաստարանների հետ կապված ունենք որոշակի խնդիրներ. Փիլոյան
ԱԻՆ-ը Օպերայի տարածքում ուսումնական վարժանք է իրականացնում։ Այս պահին  քաղաքացիներին տարհանում է, «հրդեհ է»։ ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:42
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում. Խաչիկյան
Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում, դրանք սիմվոլիկ չեն «Մեր ուղղությամբ գործում է...
Աղբյուր` Panorama.am
12:21
Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
12:12
Էլինար Վարդանյան. Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Եթե նախորդ քսանութ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
«Մենք անվտանգության մի խրամատ ադրեն զիջել ենք, և թշնամի ու սպառնալիք երկիրն էլ ավելի է մոտեցել մեր պետականության անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԱԾ նախկին տնօրեն. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա. ArmLur.am
«Տպավորությունս մեկն է. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի...
Աղբյուր` Panorama.am
11:56
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են...
Աղբյուր` Panorama.am
11:52
Վոլոդինը և Միրզոյանը պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր խոսել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Քաղաքական գործիչները պայմանավորվել...
Աղբյուր` Panorama.am
11:27
Սամանտա Փաուեր․ Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է
«Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը, կարծես մոտ է։ Արժե նշել ԱՄՆ դիվանագետների քաջությունը, ովքեր 1915-ին իրական ժամանակում...
Աղբյուր` Panorama.am
11:18
Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
11:12
Պեպանյան. Իրական ազգային հրաբուխի սաղմեր են երևում
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է. «Երեք տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն ապացուցեց երկու բան՝ ա. ինքն ամենևին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Կեսգիշերին մոտ կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:07
23.04.2021. Կորոնավիրուսի 715նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4979 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:06
Փաստաբան. Ի՞նչպես է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության բողոքը մակագրվել դատավոր Շահվերդյանին
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի  փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. «Վաղ առավոտյան գրություն եմ ներկայացրել Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:04
Արտակ Զաքարյան. 2018թ. ապրիլի 23-ին, հանուն Նիկոլի իշխանության, դուք մերժել եք ինքներդ ձեզ
Պաշտպանության փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը գրում է. ««Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր
Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի օրական աճը կազմել է 332 730 դեպք, ավելի քան 2,2 հազար մարդ մահացել է։ Սրանա համաճարակի սկզբից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:46
Թուրքիայի պաշտպանության նախարարը հոդված է գրել․ «Հայկական հարցը և Հարբորդի զեկույցը»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը RealClearDefense կայքի համար հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ այն վերնագրելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}