Քաղաքական 09:14 07/04/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Սաուդյան Արաբիան պետք է դատի տա Թուրքիային` Մուհամեդ մարգարեի անձնական իրերը գողանալու համար

Մարտի 28-ին «Արաբ նյուզ» թերթը մի հոդված հրապարակեց՝ «Սաուդացի հեղինակի գիրքը  բացահայտում է օսմանյան վայրագությունները Մադինայում» վերնագրով։ Գիրքը գրել է պատմաբան Մուհամեդ ալ-Սաիդը, որը բացահայտել է օսմանյան վայրագությունները Սաուդյան Արաբիայի Մադինայի սուրբ քաղաքի մահմեդական բնակչության դեմ 1918 թվականին, երբ այն Օսմանյան կայսրության մաս էր կազմում:

Ալ-Սաիդն իր «Սեֆերբերլիկ. Մադինայում օսմանյան ոճրագործությունից մեկ դար անց» գրքում պատմում է օսմանյան գեներալ Ֆախրի փաշայի կողմից Մադինայի բնակչության տեղահանության և սպանությունների քիչ հայտնի պատմությունը: Քաղաքը կողոպտվել էր, իսկ սուրբ մասունքները՝ թալանվել օսմանյան բանակի կողմից:

«Արաբ նյուզ»-ի հոդվածի լրագրող Մոհամեդ ալ-Սուլամին բացատրել է, որ չնայած որոշ պատմաբաններ օգտագործում են թուրքերեն և արաբերեն Սեֆերբերլիկ բառը, որը նշանակում է զորահավաք կամ հավաքական տեղահանություն, երբ խոսք է գնում Հայոց ցեղասպանության մասին, այս եզրույթը օգտագործվում է նաև Մադինայից բնակչության զանգվածային տեղահանմանն անդրադառնալիս:

Ֆախրի փաշան պաշարեց Մադինան, երբ քաղաքը հարձակման ենթարկվեց բրիտանական աջակացություն ունեցող արաբ մարտիկների կողմից՝ Մաքքայի շարիֆ Հուսեյն բին Ալիի գլխավորությամբ: Ֆախրի փաշան 40 հազար մարդու գնացքներով արտաքսեց Մադինայից դեպի ներկայիս Սիրիա, Թուրքիա և Իրաք՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Մադինայում մնաց ընդամենը 140 բնակիչ, որոնք տառապում էին սովից։

Բացի այդ, օսմանյան բանակը դուրս բերեց Մուհամեդ մարգարեի արժեքավոր անձնական իրերն իր սրբազան պալատից և դրանք տեղափոխեց Կոստանդնուպոլիս (Ստամբուլ): Ֆախրի փաշան մարգարեի մզկիթը վերածեց զենքի պահեստի, այդպիսով վտանգելով մարգարեի գերեզմանը: Ֆախրի փաշան նաև քանդեց շատ շենքեր, սովամահ արեց Մադինայի մնացած բնակչությանը և առգրավեց նրանց ունեցվածքը, ինչպիսիք էին ագարակներն ու բերքը՝ սննդամթերք պահեստավորելով իր զինվորների համար:

«Թալանված գանձերը հասան Կոստանդնուպոլիս՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք և երկար տարիներ ցուցադրվում են Թոփքափի թանգարանում», ասաց հեղինակ Ալ-Սաիդը։ «Արաբ նյուզ»-ի հոդվածում բացատրվում էր, որ գողացված սուրբ մասունքները ներառում էին «Ղուրանի հին օրինակներ, զարդեր, ոսկե մոմակալներ և սրեր: Բացի 390 նմուշներից, [Թոփքափի] թանգարանի այցելուները կարող են տեսնել Մուհամեդ մարգարեի հետևյալ ունեցվածքը՝ Օրհնյալ թիկնոցը, Սուրբ դրոշը, նրա սուրն ու աղեղը, սափորը, նրա ատամի մի կտորը և մորուքից մազեր»։

Ալ-Սաիդը նաև հայտնեց, որ «Ֆախրի փաշան նույնիսկ փորձել է արտաշիրմել մարգարե Մուհամեդի մարմինը և ուղարկել Կոստանդնուպոլիս: Եգիպտացի մի ինժեներ, ում Մադինա էին կանչել մարգարեի մզկիթի մինարեթները ձևափոխելու համար, որպեսզի դրանք դիմանային օսմանյան հրետանու ծանրությանը, պնդել է, որ իրեն հրամայել են բացել գերեզմանը, բայց նա մերժել է։

Ֆախրի փաշան խնդրել է նրա օգնությունը՝ մարգարեի մարմինը արտաշիրմելու և այն Կոստանդնուպոլիս տեղափոխելու համար՝ համաձայն Կահիրեում Ֆրանսիայի ներկայացուցչի գրած և Արտաքին գործերի նախարարություն ուղարկված պատմական փաստաթղթերի: Ֆրանսիայի ներկայացուցիչը երաշխավորել է քաղաքից փախած եգիպտացի ինժեների համար, որը հանցանք չի գործել՝ դրանով հաստատելով, որ մարգարեի մարմինը իսկապես գտնվում էր քննարկվող գերեզմանում, և նպատակն էր մարմինը տեղափոխել Կոստանդնուպոլիս»:

Ալ-Սաիդը «Արաբ նյուզ»-ին ասաց, որ «Մադինան սովի էին մատնել՝ ստիպելով նրա քաղաքացիներին ու որբ երեխաներին ուտել կատուներ, շներ և այն ամենը, ինչ մնացել է ագարակներում ու փողոցներում»:

Կարևոր է նշել, որ Ալ-Սաիդն ասաց՝ ինքը գրել է Մադինայում Օսմանյան կայսրության վայրագությունների մասին, «քանի որ հավատում է, որ ժամանակակից Թուրքիան փորձում է արդարացնել իր կայսերական անցյալը: Նա նախատեսում է իր գիրքը թարգմանել մի քանի լեզուներով՝ օսմանյան պատմության այս սակավ հայտնի մասի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով»:

Ալ-Սաիդն այնուհետև ասաց․ «Ես 2015 թվականին մի հոդված գրեցի այս ոճրագործությունից 100 տարի անցնելու մասին և մանրամասներ ներկայացրեցի, որոնց մասին շատ քչերը գիտեին: Հոդվածի վերաբերյալ արձագանքները տատանվում էին տեղեկատվությունից ցնցված մարդկանց և դրան չհավատացողների միջև՝ հաշվի առնելով թուրքական գովազդը հրապարակմանն ընդառաջ, որը փորձում էր արդարացնել Օսմանյան կայսրության հրեշությունն ու արաբների դեմ կատարած իր սարսափելի հանցագործությունները:

Հանրությունը մոռացության է մատնել օսմանյան ոճրագործությունները։ Հոդվածից հետո իրադարձությունը փաստագրելու գաղափար առաջացավ, որպեսզի պատմությունը չմոռանա այն, ինչպես նաև արաբական պատմության մյուս իրադարձությունները, մանավանդ որ Սեֆերբերլիկը փաստող մի քանի պատմական աղբյուրներ գտնվում են օսմանյան, անգլիական և ֆրանսիական արխիվներում։ Ավելին, տեղեկատվության աղբյուրները շատ սահմանափակ են, և նրանց թոռները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մադինայում, շատ փաստաթղթեր չունեն: Քաղաքի շատ բնակիչներ տեղահանվել էին, իսկ նրանցից շատերը չէին վերադարձել»։

Երկրորդ հրապարակման մեջ, Սաուդյան Արաբիայի «Օկազ» թերթի սաուդացի լրագրող Խալեդ Աբբաս Թաշքանդին 2017 թ․ հոդվածում գրել էր, որ «իր պապը Մադինայի ժողովրդի և զավակների զանգվածային ու բռնի տեղահանման հանցագործությունների զոհերից մեկն էր Սեֆերբերլիկի ժամանակ, որն իրականացվել էր ռազմական նահանգապետ Ֆախրի փաշայի հրամանով, և այն մասին, թե ինչպես են թուրք զինվորները ներխուժել իր ընտանիքի տուն և մոր ձեռքից խլել նրան ու արտաքսել Աստանա»: Սաուդացի լրագրողը հաստատեց Ֆախրի փաշայի կողմից Մադինայի բնակիչներին հետապնդելու և Մուհամեդ մարգարեի անձնական իրերը թալանելու մանրամասները:

Երրորդ հրատարակության մեջ «ՆյուԱրաբը» մարտի 11-ին հրապարակեց Քեմալ Աֆզալիի մի հոդված՝ «Սաուդցիները պնդում են, որ վերջին օսմանցի նահանգապետը ծրագրել էր «գողանալ Մուհամեդ մարգարեի մարմինը»» վերնագրով։ Այս հոդվածը «մեծ աղմուկ բարձրացրեց սաուդյան սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում, որոնցից շատերը հավատում էին, որ դա բնորոշ վկայությունն է Թագավորության սուրբ քաղաքների նկատմամբ թուրքական ենթադրյալ թշնամանքի»: 

«#Մարգարեի_գերեզմանի_սրբապղծումը» արաբական հեշթեգը մարտի սկզբին հայտնվեց Թվիթերի և Ֆեյսբուքի ավելի քան 7500 հաղորդագրություններում։ Բազմաթիվ սաուդցիներ դատապարտեցին «թուրքական անարգանքի» պատմական արարքը։ Ոմանք զուգահեռներ անցկացրեցին Ֆախրի փաշայի բարբարոսությունների և նախագահ Էրդողանի՝ «արաբական պետությունների դեմ ապստամբների ներկայիս աջակցության միջև»։ Սոցցանցերի գրառումներից մեկում ասվում էր. «Թուրքերը գողերի ժողովուրդ են։ Նրանք ավազակներ և հանցագործներ են»։

Ինձ համար անհասկանալի է, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի կառավարությունից չի պահանջել վերադարձնել Մուհամեդ մարգարեի թալանված սրբազան իրերը: Մինչ Թուրքիան լկտիաբար պահանջում է այլ երկրների թանգարաններից վերադարձնել Թուրքիայից դուրս բերված հնարժեք իրերը, չնայած որ դրանցից շատերը հունական կամ հայկական ծագում ունեն, Թուրքիայի կառավարությունը չի վերադարձրել սաուդյան գողացված իրերը։ Եթե Թուրքիան հրաժարվի դա անել, Սաուդյան Արաբիան պետք է հայց ներկայացնի Թուրքիայի դեմ Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան) և հանրայնացնի թուրքական գողությունն ամբողջ աշխարհում:

Նախկինում Թուրքիան և Սաուդյան Արաբիան նորմալ կամ բարեկամական հարաբերություններ ունեին, սակայն այժմ այդպես չէ։ Աշխարհի որոշ մասերում Էրդողանի բռնապետական և ռազմական գործողությունների պատճառով, Թուրքիան և Սաուդյան Արաբիան տարբեր վեճերի հակառակ կողմում են: Դրա հետևանքով, Սաուդյան Արաբիան արգելափակել է թուրքական հաղորդումների հեռարձակումն իր հեռուստակայաններից և արգելել թուրքական ապրանքների ներմուծումը: Ճիշտ ժամանակն է, որպեսզի Սաուդյան Արաբիան ավելի վճռականորեն հանդես գա ընդդեմ Թուրքիայի և պահանջի վերադարձնել Թագավորությանը պատկանող սրբազան կրոնական առարկաները: Մուհամեդ մարգարեի անձնական իրերի ցուցադրումը թուրքական թանգարանում նախատինք է աշխարհի բոլոր արաբների և մահմեդականների համար: Այս սրբազան առարկաները պատկանում են Սաուդյան Արաբիային:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}