Հասարակություն 17:35 13/04/2021 Հայաստան

Tea Togh. Տողում ծնված, Երևանում նորից կյանք առած թեյը

«Սիրուն», «Անուշ», «Հրաշք» անուններով փնջերը գրեթե ամեն օր նույն հասցեից՝ Ավանի հանրակացարաններից մեկից ճանապարհվում են Երևանի տարբեր մասեր՝ պատվիրատուների տներ, աշխատավայրեր... Tea Togh բրենդի հիմնադիր արցախցիների՝ թեյի փոքրիկ բիզնեսը դանդաղ քայլերով զարգանում է։

Անցած տարի կորոնավիրուսի համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները, դասերի օնլայն անցկացումն Արցախի Տող գյուղում ապրող ուսուցչուհուն՝ Մարգարիտա Գրիգորյանին ստիպեցին վերանայել իր զբաղմունքն ու հետաքրքրությունները։

Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Մոխրենեսի ու Թաղոտի դպրոցներում օտար լեզու դասավանդող Գրիգորյանը, տանը նստելուց ձանձրացած, սկսեց ուսումնասիրել հարազատ գյուղի հարակից դաշտերում ու լեռներում աճող խոտաբույսերը։ Դիզափայտի, Դիզակի, Կատարոյի բույսերը նրան հուշեցին ու հույս տվեցին՝ համեղ թեյ կարելի է ստանալ, ինչո՞ւ չէ նաև վաճառել։

Բույսերը հավաքելու Մարգարիտան գնում էր ընտանիքի անդամների՝ երեք երեխաների ու ամուսնու հետ։ 

«Հացով, ջրով բարձրանում էինք լեռները, մի ամբողջ օր անցկացնում էինք այնտեղ։ Կատարոյի ամեն թուփը, ամեն ծառը հատ-հատ գիտեի, գիտեի, որ բույսը որտեղ է աճում, գիտեի, թե որ բույսը երբ կարելի է հավաքել։ Բույսեր կան, որ մինչև ծաղկելն է պետք հավաքել, բույսեր էլ կան՝ ծաղկելուց հետո»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է հադրութցի կինը։

Այս ամենի տրամաբանական շարունակությունը դարձավ ԱՁ գրանցելն ու հավաստագիր ստանալը։

«Առաջին անգամ հավաստագիր ստանալ չստացվեց, քանի որ բուսասանիտարական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ չորացման սխալ տեխնիկա էինք ընտրել։ Մեր սխալների հիման վրա շտկեցինք սխալները, երբ երկրորդ անգամ՝ հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ տարանք փորձաքննության բույսերը, անթերի էին։ Օգոստոսի 20-ից արդեն ունեինք սերտիֆիկատը՝ «Սիրուն»-ի ու «Անուշ»-ի համար, սեպտեմբերի 20-ին ստացանք «Հրաշք»-ի հավաստագիրը»,- Tea Togh-ի ստեղծման առաջին քայլերը ներկայացնում է արցախցի կինը։

Տողի ուսանողները Երևան գալուց առաջ թեյերը գնել են, որ նվիրեն իրենց ընկերներին, հարազատներին, բարեկամներին։ Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսած պատերազմը Երևան բերեց նաև թեյերի հեղինակին։

«Այն մարդիկ, որոնք արդեն փորձել էին թեյերը, էլի էին ուզում։ Յուրաքանչյուր պարկի մեջ մենք դրել էինք մեր այցեքարտը՝ հետադարձ կապի հնարավորության համար։ Այդ մարդիկ սկսեցին մեզ զանգել, թեյ ուզել, նաև օգնություն առաջարկել։ Նրանք մեզ խթան տվեցին, որ այդ գործը շարունակենք»,- նշում է նա։

Գյուղին մոտեցող թշնամու կրակոցներից, կրակից փախած ընտանիքը չի էլ հասցնում իր հետ վերցնի Տողից ու հարակից գյուղերից հավաքած թեյերը։ Վերցնում է միայն մի կապոց ուրց ու դաղձ։ Պատերազմում վիրավորվում է նաև Մարգարիտայի ամուսինը։ Հարազատ տնից տեղահանված ընտանիքն անընդհատ մի տեղից մյուսն էր տեղափոխվում։

Նոյեմբերի առաջին օրերին Մարգարիտային, արցախցի այլ կանանց հրավիրում են «Ոստան»՝ մասնակցելու ցուցահանդես-վաճառքին։ 

Մարգարիտան դիմում է իր ծանոթներից մեկին, որ կրկին թեյի արտադրություն էր հիմնել՝ ներկայացնելով Վայոց Ձորի ֆլորան։

«Ինձ ասաց՝ առաջին հարյուր փնջերի հումքը ես անվճար կտրամադրեմ։ Այդ բարի մարդու աջակցությամբ սկսեցինք։ Լոգոն տպեցինք։ Հիմա կարելի է ասել, փառք Աստծո, թեյերի գումարով կարողանում եմ ձեռք բերել թե թելերը, թե պարկի կտորը։ Հումքը Տողից չէ, բայց մենք բրենդը հիմնեցինք Տողում։ Ես դրանք նաև կարոտի փնջեր եմ անվանում, քանի որ փնջերը կազմելիս մտովի տեղափոխվում եմ Տողի լեռներ, աչքերիս դեմ այնտեղի բույսերն են»,- նշում է Մարգարիտան։

Արցախցի կինը հիշում է, որ ցուցահանդեսին թեյերը ներկայացրել է թափանցիկ տոպրակներով։


«Ես այդ ժամանակ կարի մեքենա չունեի, որ պարկերը կարեի։ Մենք տնավեր-բնավեր էինք։ Ասեցի լավ, թող դրանք էլ լինեն անտունի պես, ինչպես մենք էինք։ Մի քիչ սիմվոլիկ էր»,- պատմում է կինը։

Թեյի պատրաստմանը, բույսերի համադրմանը, փաթեթավորմանն ու առաքմանը մասնակցում է ողջ ընտանիքը։ Վիրավոր ամուսինն արդեն ապաքինվել է ու անձամբ է առաքում թեյերը։ Պահանջարկը դեռ քիչ է, բայց ավելացման միտում կա։

«Թեյերը պատվիրում են նաև որպես նվեր՝ նույնիսկ օվկիանոսից այն կողմ ուղարկելու համար»,-ասում է կինը՝ փոքրիկ հաջողություններից ու իր թեյերի ճամփորդությունից ուրախացած։

Հիմա ընտանիքը փորձում է մի քիչ գումար հավաքել, որ խոտաբույսերի համար նախատեսված չորանոց ձեռք բերեն։ Շուտով թարմ բույսերը դուրս կգան։ Մարգարիտան հավատում է, որ թեյի հումքը հավաքելու համար կրկին Հադրութի լեռներ կբարձրանա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}