Առողջություն 12:04 21/04/2021 Հայաստան

Ի՞նչը դարձավ գետահովտցի երեխայի մահվան պատճառ, ինչպես պետք է նվազեցնել ռիսկերը

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 12-ամյա բնակչի մահվան, նրա ընտանիքի անդամների թունավորման նախնական պատճառը «գինազոխ բծավոր» նեխուրազգիների ընտանիքին պատկանող վայրի բույսի օգտագործումն է։

Panorama.am-ի հետ զրույցում Սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ Գետահովիտ գյուղի բնակիչների սննդային թունավորման վերաբերյալ տեղեկատվությունը մամուլից ստանալուց անմիջապես հետո ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն այցելել են Իջևան քաղաքի բժշկական կենտրոն և պարզել, որ մեկ ընտանիքի 4 անդամները թունավորվել են իրենց տնամերձ հողամասում աճող «գինազոխ բծավոր» նեխուրազգիների ընտանիքին պատկանող վայրի բույսի տերևները և ցողունը սննդի մեջ տապակած վիճակում օգտագործելու արդյունքում։

Նշանակված փորձաքննության արդյունքներն ավելի ուշ կլինեն։ Մինչ այդ Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով։

Օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»,- սահմանում է 130 հոդվածի 2-րդ կետը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԻ նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.): Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։

Թունավորման հետևանքով տուժած մյուս երեխան՝ 14-ամյա Ս. Ա-ն այս պահին ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցում է, բուժօգնություն է ստանում թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում։

«Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը գնահատվում է լավ: Բժիշկներն այսօր պատրաստում են դուրս գրել նրան»,- Panorama.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նրա փոխանցմամբ, թունավորման նույն դեպքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ՝ Ս․ Հ․-ի և Ա․ Հ․-ի վիճակը գնահատվում է բավարար: Ինքնակամ՝ իրենց ստորագրությամբ, վերջիններս պատրաստվում են դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով թունավորման դեպքին ու դրա հետևանքով երեխայի մահվանը, ընդգծում է իրազեկման աշխատանքների՝ պարբերաբար իրականացման կարևորությունը։

«Ավելին, նման դեպքից հետո ոչ միայն հետ պետք է տեղեկություն տրամադրել, թե նման դեպքերն ինչ պատճառահետևանքային կապեր ունեն, այլև, նախապես հաշվարկելով ռիսկերը, պետք է ազգաբնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել, կազմակերպել հաղորդակցություն։ Ցավոք սրտի, մեր երկրում իրազեկման աշխատանքներ կատարվում են աշխատանք ցույց տալու շրջանակներում, մինչդեռ իրազեկումը պետք է լինի նաև ոլորտին առնչվող առաջնահերթությունների մասին ու պարբերաբար, որը կնվազեցնի ու կկանխի առկա ռիկսերը»,-մանրամասնեց ՀԿ նախագահը։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետն ընդգծում է՝ հանրային առողջապահության ուղղությամբ Հայաստանում գրեթե իրազեկման աշխատանքներ չեն իրականացվում, ֆոլաթթվի ու երկաթի պակասի մասին խոսում են այն ժամանակ, երբ ցանկանում են գրանտային ծրագիր իրականացնել ու ալյուրը հարստացնել։

«Իրազեկման քաղաքականության վարումը, մարդու կյանքի, առողջության համար պատասխանատվութունը պետք է լինի ընդհանուր ու մասնագիտական հրահանգավորումներով, դրանում պետք է ներգրավված լինի ինչպես ՍԱՏՄ-ն, այնպես էլ առողջապահության նախարարությունը»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, սպառնացել են հովիվների. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Փոլ Հավանը (Իռլանդիա, UEL)  մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան` Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
20:20
ՀՀ մուտք գործելու ընթացակարգում տեղի են ունեցել փոփոխություններ․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է Հայաստան մուտք գործելու COVID-19-ի հետ կապված ընթացակարգի փոփոխությունները։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն
 Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն: Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Նաոմի Քեմփբելը 50 տարեկանում առաջին անգամ մայրացել է
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Instagram-ում տեղեկացրել է, որ առաջին անգամ մայր է դարձել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։...
Աղբյուր` Panorama.am
19:55
Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է․տուժածներ չկան
Մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ...
Աղբյուր` Panorama.am
19:49
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ Netflix-ում
Netflix-ը ձեռք է բերել Հրաչյա Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կատակերգությունը։
Աղբյուր` Panorama.am
19:40
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է․ Տ․ Աբրահամյան
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
Մայիսի 17-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
19:23
Բժիշկները հորդորել են չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը
Տոկիոյում աշխատող շուրջ 6000 բժիշկներից կազմված միավորումը կարծում է, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այս ամռանը նախատեսված օլիմպիական խաղերը,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:05
Իսրայելի հարվածներից Գազային հասցված վնասը գնահատվել է 244 միլիոն դոլար
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածին հասցված վնասը կազմում է գրեթե 244 միլիոն դոլար։ Անկլավի մամուլի ծառայության ղեկավար Սալամա...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ու այս տգետ ու տգեղ ոհմակին ընտրել է 880 հազար ընտրող․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «29 տարի առաջ՝ 18.05.1992թ. ուժի մեջ է մտել ԱՄՆ Սահմանադրության այս...
Աղբյուր` Panorama.am
18:46
Թշնամին կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ․ Mediaport
Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է թշնամու ավտոշարասյունը. նրանք ուզում են կանգնեցնել շարասյունը, քանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Կաթնառատում կասեցվել է կաթնամթերք արտադրող արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՀԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ «Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արցախի ՄԻՊ-ն այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր
Մայիսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա»-ից․ Վիկտոր Սողոմոնյան
Օրերս, մամուլը գրեց որ Ռոբերտ Քոչարյանը, ով 2009 թվականից հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
18:08
Լեհաստանում ելույթ կունենան ընդհանուր առմամբ 128 աշխարհի լավագույն բասկետբոլիստները
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (EOC) շարունակում է ընդլայնել Լեհաստանում 2023թ. անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հրդեհ Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում, հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ
Մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան...
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին`...
Աղբյուր` Panorama.am
17:37
Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացվեն
Bees ավիաընկերությունը հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր: «Արմենիա» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:25
Կիևն առաջարկել է Դոնբասի շուրջ ընթացող բանակցային սեղանից հեռացնել Դոնեցկին և Լուգանսկին
Կիևն առաջարկել է Դոնեցկին ու Լուգանսկին դուրս հանել Դոնբասի խնդրի կարգավորման բանակցություններից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գոհար Մելոյան. Մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում ոստիկանության ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ երկու...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՊՆ-ն հաստատեց՝ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն եղել է
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, որը արագ հարթվել...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Թուրքիայի
Սույն թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}