Հասարակություն 16:41 26/04/2021 Հայաստան

Արթուր Մովսիսյան. Ունենք լավ գիտնականներ, չունենք գիտելիքահեն տնտեսություն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Երբ ինձ հարցնում են, գիտությունն ի՞նչ է տալիս երկրին, ես կարճ պատասխանում եմ՝ բարձր որակավորմամբ կադրեր, որն էլ իր արտացոլումն է գտնում բոլոր ոլորտներում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։

Նա պնդում է, եթե գիտական հետազոտություն իրականացնող գիտնականն է դասախոսում, ապա նրա ուսանողը ցանկացած աշխատանքում կլինի մրցունակ կադր, արժեք կստեղծի՝ ազդելով տարբեր ոլորտների վրա։

Հայաստանում գիտության տևական թերսֆինանսավորումը, այն որպես առաջնահերթություն չդիտարկելը  բերել է մի իրավիճակի, երբ գիտության համակարգում մնալը գրավիչ չէ երիտասարդների համար,  դրա հետևանքով խախտվել է տարիքային բաշխումը՝ համակարգում ներառված մասնագետների մեծ մասը կամ մինչև 30 տարեկան են կամ էլ 65 տարեկանից բարձր։ Գիտության դերը կարևորողներն ահազանգում են, տարեց գիտնականների թիվն էլ նրանց մահվան պատճառով նվազում է, մի քանի տարի անց երիտասարդներին գիտելիք փոխանցողներ չեն լինի։ Հաջորդ խնդիրը գիտական վատ միջավայրն է՝  շենքային պայմանները, գիտական սարքավորումների բացակայություն կամ հնամաշ լինելը։

Հիմա գիտության հատկացումների  շարունակական ու էական ավելացման մասին պահանջի շուրջ  համախմբվել են հիմնականում ՏՏ ոլորտի մի քանի հարյուր ընկերություններ՝ ստեղծելով «Գիտուժ» նախաձեռնությունը։ Դրա շնորհիվ պահանջն ավելի լսելի է դարձել, քան նախկինում, երբ այդ գործը թողնված էր միայն գիտաշխատողների ուսերին։

Գիտության կոմիտեի փոխնախագահ Մովսիսյանը գիտության խնդիրները թվարկելուն զուգահեռ ունիկալ երևույթ է մատնացույց անում։

«Ինչքան էլ ֆինանսավորումը քիչ է, մեր գիտնականները, էնտուզիազմի հաշվին, միջազգային համագործակցությունների և դրաշնորհների շնորհիվ բավականին մրցունակ գիտական արդյունք են տալիս։ Global Innovation Index-ում   գիտական արդյունքի նորմավորված ցուցանիշով Հայաստանը  ամբողջ աշխարհում 18-րդ տեղում է, ֆինանսավորման ցուցանիշով՝ 91-րդ տեղում է, ընդհանուր ցուցանիշով՝ 61-րդ տեղում է։ Սա խոսում է այն մասին, որ մենք ունենք գիտնականներ, որոնք արդյունավետ աշխատում են, ու բավարար ֆինանսավորման դեպքում համակարգը վերակենդանանլու, զարգանալու տեղ ունի, այսինքն վիճակն անհույս չէ»,-նշում է նա։

«Գիտուժ» նախաձեռնության՝ գիտության հատկացումների ավելացման անհրաժեշության բարձրաձայնումից հետո կառավարությունը 2.7 մլրդ դրամ հատկացրեց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Չափից ու ոչ համակարգային լուծումից դժգոհ նախաձեռնության անդամները հայտարարեցին՝ իրենց գործադիրի քայլը չի բավարարում։

ԳԿ  նախագահի տեղակալն էլ փաստում է՝ այդ գումարով կտրուկ զարգացումների, գիտությունը փրկելու հույսեր փայփայել պետք չէ, սակայն այն կարելի է արդյունավետ ծախսել ու դրական արդյունքներ ունենալ։ Արդեն մտածել են՝ մոտ 1 մլրդ դրամը կծախսվի ենթակառուցվածքների համալրման համար, մրցույթների միջոցով ձեռք կբերվեն սարքեր, սարքավորումներ գիտական կազմակերպությունների համար, դրամաշնորհային ծրագրեր կիրականացվեն արդյունավետ հետազոտությունների աջակցման համար, մինչև 50 դրամաշնորհ նախատեսում են տրամադրել առավել բարձր արդյունավետություն ունեցող գիտաշխատողներին, որոնք կձևավորեն 6-7 հոգանոց գիտական խմբեր, դրանց կազմում անպայման պետք է ներառված լինեն միջազգային գործընկեր, առնվազն երկու երիտասարդ գիտաշխատողներ,  ևս երկու մագիստրատուրայի ուսանող ներգրավելու պայմանով ու տարեց գիտնականներ։

«Սա դառնում է համեմատաբար մեծ տարիքի  գիտնականների դրամաշնորհ, որը միտված է գիտական կադրեր պատրաստելուն։ Մենք հայտարարում ենք դրամաշնորհ գիտության բոլոր ճյուղերի համար, բայց կարևոր է նշել, որ այն լինելու է արդյունավետ աշխատող գիտաշխատողների համար, գիտաչափության պարամետրերը լինելու են խիստ ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Մրցույթը կհայտարարվի այս շաբաթվա ընթացքում»,-ասում է Մովսիսյանը։

Հատկացման շրջանակում կլինի նաև մեկնարկային դրամաշնորհ, որը միտված է մինչև 40 տարեկան երիտասարդների համար, որոնք կարող են խումբ ձևավորել ու լաբորատորիաներ ստեղծել։ Կոմիտեի  նախագահի տեղակալը ասում է՝ ակնկալում են, որ երկու մրցույթներն էլ հավակնոտ են լինելու, դրանցում ներգրավված է լինելու ավելի քան 400 գիտաշխատող, որից առնվազն 120-ը երիտասարդ։ Կլինեն նաև երկակի հետազոտությունների աջակցման ծրագրեր, որպեսզի անվտանգությունից բխող խնդիրները ֆինանսավորում ստանան։ Նախատեսված է նաև կիրառական արդյունքին միտված՝ տնտեսության կարիքներից բխող գիտական հետազոտությունների իրականացման մրցույթ, որտեղ համաֆինանսավորման նախապայման կա մասնավոր սեկտորի  կողմից։ Այս բոլոր դրամաշնորհների դեպքում հստակ ֆիքսված է, թե ինչպիսի արդյունք է ակնկալվում։

2.7 մլրդ դրամի հատկացումից զատ արդեն երկրորդ տարին է՝ գիտության կոմիտեն փոխել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի պայմանները։  Մասնավորապես, նախկինում մեկ տարվա փոխարեն նրանք հնարավորություն կունենան երեք տարվա ծրագիր ներկայացնել և լիարժեք  ներգրավված լինել գիտության մեջ, գիտական ղեկավարը ևս կարող է ընդգրկված լինել մրցույթում, սահմանվել են հստակ ակնկալվող արդյունքներ, յուրաքանչյուր տարվա ավարտին։ Կոմիտեում  այս, ինպես նաև մեկնակի, ամրապնդման և առաջատար հետազոտությունների ծրագրերը համարում են համակարգաստեղծ ծրագրեր։

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am ), մինչև 2021 թ. հուլիսի 16-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 23-ն է:

«Այստեղ գումար չենք խնայելու, քանի ասպիրանտ համապատասխանեց սահմանված չափանիշներին, այդքանին էլ ֆինանսավորելու ենք։ Մենք փորձում ենք ասպիրանուրա ընդունվելու պահից մինչև խոր ծերություն՝ գիտաշխատողի գործունեության ողջ ցիկլը փակենք, որպեսզի նա համեմատաբար ապահովված լինի դրամաշնորհային ծրագրերով։ Շատ կարևոր է, որ այդ գիտական կարիերայի ընթացքը չընդհատվի, որպեսզի գիաշխատողները չհեռանան համակարգից»,-նշում է կոմիտեի փոխնախագահը։

Արթուր Մովսիսյանը հիշեցնում է, որ գիտաշխատողների աշխատանքի հիմնական արդյունքը պետք է լինի գիտական հոդվածը, իսկ տնտեսության ապագա ճարտարապետությունը շատ երկրներում որոշում են գիտությունն ու բարձրագույն կրթությունը։

«Հայաստանը գիտական արդյունքի տեսակետից որոշ բնագավառներում դեռ ուժեղ է, բայց տնտեսության մեջ ներդրման ցուցանիշով առայժմ թույլ է։ Դրա պատճառն այն չէ, որ մենք լավ գիտնականներ չունենք, այլ այն, որ ձևավորված գիտելիքահեն տնտեսություն չունենք։ Երբ մեր տնտեսությունը կզարգանա այնքան (այստեղ կարևոր է երբ, ոչ թե եթե), որ մասնավոր ընկերությունները խնդիրներ կդնեն գիտնականի առաջ կամ գիտական դպրոց անցածները կստեղծեն փոքր և մեծ գիտելիքահեն ընկերություններ, այ այդ ժամանակ կարող ենք ասել, որ ունենք գիտելիքահեն տնտեսություն»,-մանրամասնում է կոմիտեի նախագահի տեղակալը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}