Կրթություն, գիտություն 15:26 10/05/2021 Հայաստան

Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Տարիներ շարունակ իրականացված գիտական քաղաքականության հետևանքով ստեղծված վիճակը ստիպեց ՏՏ ոլորտում գործող ավելի քան 700 ընկերությունների փրկության sos հնչեցնել։

Այս տարվա սկզբին ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության համահիմնադիրներից «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, ֆիզիկոս Տիգրան Շահվերդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում ընկերության մասնաճյուղ բացելու գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելու համար ֆիզիկայից ու մաթեմատիկայից խոր գիտելիքներ ունեցող մասնագետներ գտնել չկարողացավ։

«Նման մարդկանց մեծ պակաս կա, մեր համայնքը շատ լավ գիտակցում է դա։ ՏՏ համայնքի մասնագետները, որոնք ցանկանում են  իրենց գործունեությունն ընդլայնել, զարգացնել, բարձրաձայնել են այդ խնդրի մասին, նամակ գրել կառավարությանը, որը մնաց անարձագանք»,-նշում է Տիգրան Շահվերդյանը։

Նախաձեռնության անդամները հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց պահանջները՝  2021-ին   50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները, ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել ըստ իրենց մշակած ժամակացույցի։ Հանդիպումների արդյունքում կառավարության ձեռնարկած քայլերը բացարձակապես չեն բավարարում գիտության հզորացման անհրաժեշտության մասին բարձրաձայնողներին։

«Տրամադրած 2 մլրդ դրամի ֆինանսավորումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց առկա խնդիրները չի լուծում, մոտեցումը ոչ ռազմակավարական է։ Հանդիպումների ընթացքում մեզ փորձում են վստահեցնել, որ գիտության հզորացման անհրաժեշտության վերաբերյալ գիտակցումը կա, փորձում են պատճառաբանել, որ գումար չկա, բայց հենց դա նշանակում է, որ գիտակցում չկա։ Եթե դու հասկանում ես, որ սա գիտական անհրաժեշտություն է մեր պետության գոյության համար, ուրեմն դրան պետք է տրվի ամենաառաջնային առաջնահերթություն ու ցուցաբերվի ռազմավարական մոտեցում։ Ես կարծում եմ, որ խնդրի ամբողջական գիտակցում չկա։ Տպավորություն է, որ գիտության հատկացումներին մոտենում են որպես ընթացիկ ծախսեր, մարդիկ չեն գիտակցում, որ դա ներդրում է ապագայի մեջ։ Գիտության, կրթության հարցերին չի կարելի վերաբերվել կլասիկ ֆինանսիստի մտածելակերպով։ Ես համոզված եմ, որ գումարի խնդիր գոյություն չունի, բոլոր երկրներն էլ ունեն սահմանափակ ռեսուրսներ, հարցն այն է, թե դու այդ ռեսուրսների որ չափաբաժինն ես դնում ապագայի մեջ»,-մանրամասնում է նա։

Շահվերդյանն ասածը հիմնավորելու համար մեկ օրինակ է մատնանշում, 750 մլն դոլարի փոխարեն ինչո՞ւ չէր կարելի 10 մլն դոլար ավելի եվրոբոնդերի թողարկել, չէ՞ որ դա լինելու էր ներդրում ու ավելի էր հեշտացնելու արտաքին պարտքի վերադարձը։

«Մի օր գալու են այդ պարտքը ուզեն, չէ՞։ Ինչքա՞ն կարելի է մեզ խորը ցեխի մեջ խրել։ Եթե պարտք ենք վերցնում, եկեք, դրա մի փոքր մասը դնենք գիտության մեջ, որը հետագայում մեզ թույլ է տալու պարտքը վերադարձնել։ «Փող չկա» փաստարկն անհիմն է»,-ընդգծում է նա։

Հայաստանում գիտելիքի ու տնտեսության կապը խզված է։ Վերջին տարիներին գիտական վատ քաղաքականության հետևանքով, ֆինանսական խնդիրների պատճառով հետազոտողների արտագաղթը, թվի նվազումը կտրել են այդ շղթան։

«Մենք ունենք գիտնականների թվի յոթապատիկ անկում՝ 30 հազարից մնացել է 4 հազար գիտնական։ Մեկ մլն բնակչությանը բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը ժամանակին մրցակցում էր Իսրայելի, Հարավային Կորեայի հետ, մինչդեռ հիմա եվրոպական միջին ցուցանիշից էլ ցածր ենք։ Այդ կորուստը եղել է կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումներ կատարող մարդկանց թվից, վերացել են այդ ինստիտւտները, հիմա հիմնականում մնացել են այն ինստիտուտները, որոնք զբաղվում են հիմնարար հետազոտություններով»,-մանրամասնում է Շահվերդյանը։

Նա համոզված է, առկա գիտական պոտենցիալը պահելու, զարգացնելու համար պետք է խթանել գիտության ոլորտ երիտասարդների մուտքը, իսկ դրան ուղղված կարևոր քայլերից մեկն էլ պետք է լինի տարբեր պաշտոնյաների միտումնավոր կամ ոչ միտումնավոր արված հայտարարությունների հետևանքով հայ հասարակությունում ստեղծված հայ գիտնականի կերպարի խմբագրումը։

«Տարածված կարծիք կա, որ հայ գիտնականն արդյունք չի տալիս։ Դա գուցե գալիս է նրանից, որ չենք հասկանում, թե որն է գիտնականի արդյունքը։ Գիտնականի արդյունքը նոր գիտելիքի ստեղծումն է ու դրա ձևակերպումը, որը տեղի է  ունենում հոդվածների տեսքով։ Կախված նրանից, թե որտեղ է հրապարակվում այդ գիտական հոդվածը, ինչ վարկանիշ ունեցող ամսագրում, չափվում է գիտական հոդվածի  ազդեցիկ լինելը։ Մյուս կողմից էլ կան, այո, նման գիտնականներ, բայց չգիտես ինչու, մենք ավելի շատ կենտրոնանում ենք հենց նրանց կերպարների վրա և մոռանում ենք արդյունավետ գիտնականների մասին»,-նշում է նա՝ հիշեցնելով, որ միջազգային զեկույցներում հայաստանցի գիտնականները գիտաչափական լուրջ արդյունքներ են ցուցաբերում՝ առաջ անցնելով Հայաստանի վերաբերյալ միջազգային բոլոր ռեյտինգային ցուցանիշներից։

Նա համոզված է, Հայաստանում գիտությունը կարելի է փրկել ռազմավարական մոտեցման արդյունքում։

«Գիտական դպրոց զրոյից ստեղծելը շատ ավելի բարդ պրոցես է, քան եղածը պահպանելն ու զարգացնելը։ Շատ կարևոր է, որ հենց այս պահից մենք սկսկենք ռազմավարական ներդրումներ անել, որպեսզի այդ մարդկանց գիտելիքն ու փորձը գոնե մասնակի պահպանենք։ Իսկ դրա համար մենք պետք է գիտական կարիերայի մեծ պահանջարկ ստեղծենք, լուրջ ազդակ տանք օրենքի ամրագրմամբ, որպեսզի երիտասարդները գնան պահանջարկի հետևից։ Պահանջարկը ստեղծելուն զուգահեռ պետք է մշակել լուրջ ռազմավարություն, թե որ գիտական ուղղությունների վրա որոշ կենտրոնացումներ պետք է անենք։ Պահանջարկի ստեղծումը չի կարելի թողնել ռազմավարության մշակումից հետ, քանի որ մեր պոտենցիալը, որ ունենք քվանտային ֆիզիկայի, մեխանիկայի, կենսաբանության, աստղաֆիզիկայի ոլորտներում, կկորցնենք»,-նշում է նա։

Շահվերդյանը վստահ է՝ լուրջ ազդակների դեպքում սփյուռքահայ մասնագետները, հետազոտողները ևս շահագրգռված կլինեն մասնակից լինել այդ գործընթացին, ռազմավարության մշակմանը, իրականացմանը, իսկ նրանց ներուժը կօգնի խնդիրն ավելի արագ ու հեշտ լուծել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}