Քաղաքական 18:05 11/06/2021 Հայաստան

Շուշան Դոյդոյան. Փաշինյանի նկարագրած աղբանոցը քաղաքական հանրային խոսքում է, իսկ մամուլն ընդամենն արտացոլում է դա

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լրատվական դաշտի մասին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը համարում է ընդհանուր գործընթացի մի բաղադրիչ։

«Սա ոչ այսօր է սկսել, ոչ՝ երեկ։ Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ քաղաքական էլիտան, վերնախավը պարբերաբար թիրախավորում են լրագրողներին ու լրատվական դաշտը։ Անուններ չեն նշվում, բայց անընդհատ տեղի է ունենում գործընթաց, որպեսզի մամուլի նկատմամբ վստահությունը նվազի, մամուլը հեղինակազրկվի»,-հայտարարության հնարավոր նպատակները Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը։

Դոյդոյանի խոսքով, սա շատ լուրջ ու խորքային գործընթաց է, քան այս կամ այն լրատվամիջոցին կամ լրագրողներին պիտակավորելը։

«Սա մամուլի՝ որպես ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը ջարդելն է։ Այսինքն մի շատ կարևոր առանցքի է հարված հասցվում, որպեսզի  հանրությունը դադարի վստահել լրատվական դաշտին՝ որպես կառավարությանը հսկող, կառավարության անդամների անարդարությունների մասին իրազեկող կարևորագույն ինստիտուտ»,-ընդգծեց ՀԿ նախագահը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե լրատվական դաշտում կան որոշները, որոնք նման են քիլլերների, Շուշան Դոյդոյանը հիշեցրեց՝ մամուլը հայելին է այն ամենի, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։

«Լրատվական դաշտը չի կարող ավելի լավը կամ վատը լինել, քան մեր իրականությունն է ու հասարակությունը։ Տվյալ դեպքում, երբ հետևում ենք իրավիճակին, տեսնում ենք, որ մամուլը պարզապես արձագանքում է  այն կեղտոտ հանրային բառապաշարին, որը հնչեցվում է քաղաքական վերնախավի, ընտրական պայքարում ներգրավված քաղաքական ուժերի ու առանձին գործիչների կողմից։ Մամուլը պարզապես այդ ամենն արտացոլողն է։ Մամուլն ընդամենը ներկայացնում է, ցավով եմ նշում, մեր քաղաքական վերնախավի իրական նկարագիրը։ Դրանից վատ զգալ պետք չէ, ուղղակի պետք է արձանագրել, որ տեսնում ենք այն, ինչ ունենք շրջապատում»,-ասաց փորձագետը։

Նա հիշեցրեց Մարդու իրավուքնների պաշտպանի, լրագրողական կազմակերպությունների հնչեցրած ահազանգերն այն մասին, որ քաղաքական գործիչներն այսօր դարձել են ատելության, թշնամանքի, վիրավորանքի խոսքի կրողներ, նրանք այդ խոսքը տարածում են ու հանրայնացնում։

«Այնպիսի բառեր, որ երբևէ մեր կենցաղում չենք լսել, մենք լսում ենք հանրային խոսքում, մինչդեռ քաղաքական գործիչների խոսքը  պետք է լիներ զսպված, կշիռ ունեցող։ Այնպես որ Փաշինյանի նկարագրած աղբանոցը քաղաքական հանրային խոսքում է  տիրում, և մամուլը պարզապես դա վերարտադրում է»,-նշեց նա։

Դոյդոյանը ցավով փաստեց, որ նման հայտարարություններ այսօր լսում ենք մի անձից, որը մոտ քսան տարի եղել է ընդդիմադիր լրատվամիջոցի գլխավոր խմբագիր և երբևէ աչքի չի ընկել էթիկական լրագրության ստանդարտներին հետևելով։

«Երբևէ այդ թերթը չի եղել լրագրողական էթիկայի չափանիշներին հետևող, պահող։ Անգամ թերթը չունի էլ լրագրողական էթիկայի կանոնագիրք։ Եւ եթե քո սեփական հնարավորությունը չես օգտագործել՝ որպես խմբագիր ավելի քան քսան տարիների ընթացքում, ապա նման պահանջ դնել լրագրողական համայնքի առջև կեղծ նարատիվ է, քանի որ դու ինքդ դրա օրինակը ցույց չես տվել որպես լրագրողական համայնքի կարկառուն ներկայացուցիչ քո նախկին գործունեության շրջանակում»,-ընդգծեց «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Անդրանիկ Քոչարյանը կրկին օգտագործեց Էյվազլար ադրբեջանական տեղանունը
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերն կանգնած են Խորհրդային Ադրբեջանի սահմանին, ես ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք մեր...
Աղբյուր` Panorama.am
13:52
Անհպում, արագ և նորարարական վճարումներ Ակբա բանկից
Այսուհետ Ակբա բանկի Visa քարտապանները առաջինը Հայաստանում կկարողանան կատարել անհպում, արագ և նորարարական վճարումներ իրենց` Garmin ապրանքանիշի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը, որը գնահատում է տարբեր երկրներում բիզնես...
Աղբյուր` Panorama.am
13:42
Սի Ցզինպին․Չինաստանը պատրաստ է ՇՀԿ երկրներին ուսուցանել աղքատության դեմ պայքար
Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին կտրամադրի քվոտաներ՝ աղքատության հաղթահարման հմտությունների ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
13:31
Գեղամ Մանուկյան. «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք»
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ի ֆեյսբուքյան էջում գրել է. «Անուղղելի են սրանք։ Քիչ...
Աղբյուր` Panorama.am
13:22
Իտալիան Եվրոպայում առաջինը բոլոր աշխատողներից պահանջում է COVID առողջության անձնագիր
Իտալիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը COVID-19 առողջության անձնագրերը պարտադիր է դարձրել բոլոր աշխատողների համար: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Չպետք է գերիների մասով կոծկել իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում իշխանականների համար մթնոլորտը չփչանա. Աննա Մկրտչյան
«Ամենացավալին նախրոդ օրերին ԱԺ պաշտոնը զբաղեցնող անձի սպոնտան անկեղծությունն էր հայտարարություններից հետո, երբ ինքը որոշեց, որ ՀՀ ՄԻՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել՝ քննադատություններից հետո
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը քննադատել է...
Աղբյուր` Panorama.am
13:04
Փաշինյանը Իրանի նախագահի հետ քննարկել է երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցերը
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Պատիվ ունեմ». Փոխանցված պարգևավճարները ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Վահե Հակոբյան. Պատգամավորներին պարգևավճարի տրամադրումը մեզ համար անթույլատրելի է ու անընդունելի
Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ ԱԺ պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով։ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Անկախության օրվա առիթով պատգամավորներին պարգևավճարներ բաժանելը. Իշխան Սաղաթելյան
«Իշխանություններ ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և  ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են...
Աղբյուր` Panorama.am
12:25
Առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներգրավված չէ գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր. Հայկ Մամիջանյան
«Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս շաբաթ իր ելույթում բացահայտեց, որ այն սկզբունքները (Մադրիդյան), որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Արցախում կոռուպցիան լայն թափ է ստացել»
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող արցախցի տղամարդը Հայաստանի իշխանություններից պահանջում է վերահսկել Արցախի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Իրանցի երաժիշտը կարող է ազատազրկվել իր նոր ալբոմի համար
Իրանցի երաժիշտ Մեհդի Ռաջաբիանը հնարավոր է ազատազրկման դատապարտվի նոր երաժշտական ալբոմի համար, որը ստացել է Coup Of The Gods («Աստվածների...
Աղբյուր` Panorama.am
12:13
Վարդան Բալյան. Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Թեհրանը համաձայնել է վերսկսել բանակցությունները միջուկային գործարքի վերակնքման...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս բարեփոխումն ամբողջությամբ բերելու է բիզնես դաշտի մաքրմանը, լրատվական դաշտի վստահության բարձրացմանը. Շուշան Դոյդոյան
«Մենք հասել ենք նրան, որ Հայաստանը լիարժեքորեն ընդունել և կիրառում է իրական շահառուների թափանցիկությունն ապահովող օրենսդրությունը»,-...
Աղբյուր` Panorama.am
12:00
Իշխանությունների լռությունը փողոց է դուրս բերել անտուն մնացած հադրութցիներին
Վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչներից մի քանիսն այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:56
Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Շուրջ մեկ ամիս է ինչ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Օլիգարխ պատգամավորի համար նախկինում տեքստեր գրողն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը. Հայկ Մամիջանյան
«Երբ այդ ամենը սկսվեց, մեր մոտ առաջինն այն միտքը ծագեց, որ այն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Եվրոպայում գազի գինը ռեկորդային նվազել է
Գազի գինը Եվրոպայում շարունակում է անկում գրանցել: Այս մասին գրում է «Life.ru»-ն։  Լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդի...
Աղբյուր` Panorama.am
11:40
Գեղամ Նազարյան. Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:34
Համագործակցության համաձայնագիր ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև
Եվրապոլը (Europol) և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:26
17.09.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: «Ունենք 614 առողջացած, 26 մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կանցկացվի «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ը
2021 թ. հոկտեմբերի 8-ին ժամը 18։00-ին Երևանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13), կայանան Գեղարվեստական տպագրության...
Աղբյուր` Panorama.am
11:15
ԱՀԿ -ն կասեցրել է Sputnik V-ի հաստատումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաստատումը կասեցվել է՝ մինչև կրկին...
Աղբյուր` Panorama.am
10:51
Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Մարտակերդի շրջանում ապահովել են Ջանաթաղ գյուղից բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ զարգացումները
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}