Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Գրավի միջնորդություն ենք ներկայացրել, խնդրել ենք հրատապ նիստ հրավիրել, քանի որ պարոն Չարչյանի մոտ հայտնաբերված հիվանդությունը՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ինչը նշանակում է ծանր ձև, անհամատեղելի է կալանքի հետ», -Panorama.am-ին ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ միջնորդությունը ներկայացրել են այսօր, նիստ հրավիրելու հստակ ժամկետ սահմանված չէ։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է, սրտամկանի կաթված է տարել, մեկուսարանից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։