Առողջություն 10:12 13/10/2021 Հայաստան

ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պատվաստված 176 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Սեպտեմբերի 9-ին Panorama.am-ը քաղաքացիներից ստացած ահազանգերի, հայտնած մտահոգությունների, պատվաստումներից հետո հիվանդացածների թվի, պատվաստման հակացուցումների մասին հարցեր էր ուղղել առողջապահության նախարարությանը։

Նախարարությունից խնդրեցին 30-օրյա ժամկետ՝ նշելով, որ պատասխանները կտրամադրեն հոկտեմբերի 8-ին, սակայն պատասխանները խմբագրության էլեկտրոնային փոստին ուղարկվեցին երեկ՝ հոկտեմբերի 12-ին։ Ի դեպ, այդքանից հետո էլ, նախարարության պատասխանները, որի ներքո ստորագրել է ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալը, սպառիչ չեն, կիսատ-պռատ են։ Նախարարությունում, ըստ երևույթին, ալարել են աշխատել։

Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցերն ու նախարարության պատասխանները.

Panorama.am- Սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 4968 քաղաքացի է մահացել։ Նրանցից քանի՞սն ենք կանայք, քանի՞սն են տղամարդ։ Խնդրում ենք ներկայացնել սեռատարիքային վերլուծություն։ Նրանցից քանի՞սն են հղիներ։ Մահացածներից քանի՞սն են պատվաստված եղել։

Panorama.am- Սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով 1169 հիվանդ է մահացել այլ պատճառով։ Խնդրում եմ ներկայացնել առավել հաճախ արձանագրված հինգ պատճառները։ Նրանցից քանի՞սն ենք կանայք, քանի՞սն են տղամարդ։ Խնդրում եմ ներկայացնել սեռատարիքային վերլուծություն։ Նրանցից քանի՞սն են հղիներ։ Մահացածներից քանի՞սն են պատվաստված եղել։

ԱՆ-Առաջին և երկրորդ հարցերի վերաբերյալ հայտնում ենք, որ մահացության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության տնօրինողը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն է։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել:

Panorama.am- Սեպտեմբերի 5-ի դրությամբ` կատարվել է 303325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195290, երկրորդ դեղաչափ` 108035։ Պատվաստումից հետո քանի՞ մարդու մոտ է արձանագրել կորոնավիրուս (խնդրում եմ առանձին ներկայացնել հիվանադացների թիվը առաջին դեղաչափից և երկրորդ դեղաչափից հետո)։ Պատվաստումից հետո քանի՞ մարդ է հոսպիտալացվել հետագա բարդությունների հետևանքով։

ԱՆ- Հոկտեմբերի 7-ի դրությամբ առկա ակտիվ դեպքերի մեջ 176 պատվաստված անձ ունի հիվանդանոցային բուժման կարիք։

Panorama.am- Նախարարությունում ինչպե՞ս են բացատրում փաստը, որ կանայք ավելի շատ են պատվաստվում։

ԱՆ- Ցուցանիշների մեջ չկա էական շեղում, որը կարող է պատճառահետևանքային կապի հայտնաբերման նպատակով լրացուցիչ հետազոտության իրականացման հիմք հանդիսանալ։

Panorama.am- Երկրորդ դեղաչափով պատվաստման ժամանակ եղել են դեպքեր, երբ պոլիկլինիկան չի ունեցել  համապատասխան  պատվաստանյութ։  Առաջին  պատվաստումից  հետո պատվաստվողների  համար  երկրորդ  դեղաչափի  պատվաստման  անհրաժեշտ  չափով պատվաստանյութ պահվո՞ւմ է՝ նման խնդիրներից խուսափելու համար։

ԱՆ- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կատարվում են անկախ կցագրումից բոլոր բժշկական կազմակերպություններում և հնարավոր է շատ կարճ ժամանակով որոշ ԲԿ-ներում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր առկա չլինեն, որոնք սակայն շատ արագ համալրվում են:

Panorama.am- Հայաստանում  գրեթե  բոլոր  պետական  մարմիններում,  կազմակերպություններում, ընկերություններում  աշխատակիցներին  ստիպում  են  պատվաստվել,  մինչդեռ նախարարությունը հայտարարում է պատվաստումը կամավոր է։ Ինչո՞ւ։

ԱՆ- Հայաստանի Հանրապետությունում պատվաստումները պարտադիր չեն, համաձայն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումների՝ աշխատակիցները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների։

Panorama.am- Պատվաստվածներից քանի՞սն են հղիներ։

ԱՆ- 2021 թվականի սեպտեմբերի 24-ի տվյալներով՝ պատվաստվածներից 23-ը հղի են:

Panorama.am -Պատվաստման համար որո՞նք են հակացուցումները։

ԱՆ- Պատվաստման հակացուցումներն են՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքերում: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: Հղիությունը պատվաստման հակացուցում չէ՝ հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
«Սա նշանակում է՝ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել»
«Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պաշտպանության նախարարն...
Աղբյուր` Panorama.am
20:27
Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին
Հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակել է  իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը,...
Աղբյուր` Panorama.am
20:20
Խորոշ հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում. hայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝...
Աղբյուր` Panorama.am
20:13
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը
Մոնտենեգրոյի մայրաքաղաք Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:06
Բաքվից Հայաստան է վերադարձել 5 գերի
Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է իր անունը` Ye
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է փոխել իր անունը: Երկուշաբթի օրը Լոս Անջելեսի դատարանը բավարարել է ռեփերի՝ անունը պաշտոնապես փոխելու...
Աղբյուր` Panorama.am
19:48
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
Մայրաքաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...
Աղբյուր` Panorama.am
19:38
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչն առաջին անգամ կժամանի Վրաստան
Վրաստան իր առաջին այցն է կատարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ռուսաստանը վիճարկեց Կերչի նեղուցի միջադեպի վերաբերյալ Հաագայի դատարանի իրավասությունը
«Ռուսաստանը պահանջել է ճանաչել Հաագայի դատարանի իրավազորության բացակայությունը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասով Ուկրաինայի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ժողովրդի այն զանգվածը, որ հունիսի 20-ին, ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, հիմա փոշմանել է․ Վահե Հակոբյան
Գորիսի, Գյումրիի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը, որը կա Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Եվրադատարանը Թուրքիային հորդորել է փոփոխել Էրդողանին վիրավորանքներից պաշտպանող օրենքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Apple-ը նոր նոութբուքերի համար անձեռոցիկներ է առաջարկում
Հոկտեմբերի կայացած շնորհանդեսին Apple-ի կողմից ներկայացված նոր գաջեթներով տեղում ընկերության կայքում հայտնվել են նաև այլ աքսեսուարներ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հոխորտալու փոխարեն բարեփոխումներ արեք. ԻԱԿ-ի պատասխանը՝ Երևանի քաղաքապետարանին
Այսօր տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ժանգոտ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Շատ լավ եմ հասկանում ու կարևորում սպորտի պրոպագանդան և մասսայականացումը․ Ալեքսանդր Կարելին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Դալար գյուղում տան հրկիզման գործով կա երկու մեղադրյալ և մեկ ձերբակալված
2021թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչը  համապատասխան զեկուցագրով ներկայացրել է, որ  հոկտեմբերի 15-ին...
Աղբյուր` Panorama.am
18:37
Արցախն ինձ համար սուրբ հող է, թշնամուց չեմ վախենում. Եսայի Մախթեսյան
Եսայի Մախթեսյանը, արդեն մի քանի օր է, ինչ ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում է. եկել է՝ այստեղ բնակվելու, իսկ տղաները եկող տարի կգան:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Իշխանությունները կվերածվեն վիրավոր գազանի, սպասեք իրենց կերպարին հարիր քայլերին. Կարինե Նալչաջյան
«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ինչ-որ մի բան մեր հասարակության գիտակցության, ընկալումների մեջ փոխված է»,-...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հոկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու
Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ 2021թ․ հոկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու։ «Այգում անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայտարարվել է մրցույթ՝ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով
Հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դատախազություն. ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել
Հունիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արինում դեզը հրդեհել էր նույն գյուղի բնակչուհին
Արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրակարարական ջոկատից հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղևորվել է Պեկին
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում այսօր հանձնվել է   կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
17:47
Զովունի գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները...
Աղբյուր` Panorama.am
17:40
Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում պատերազմ սկսելու մեջ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Տարանի հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում պատերազմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Եթե Ադրբեջանի հետ սահմանագծում եղավ, Արցախի խնդիրը մեջտեղից դուրս է գալիս. Ամատունի Վիրաբյան
«Սահմանագծում՝ դելիմիտացիա, սահմանազատում՝ դեմարկացիա, վերասահմանազատում՝ ռեդեմարկացիա, պետությունների միջև սահմանների որոշման, հետագա...
Աղբյուր` Panorama.am
17:27
Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կկրճատվեն
Կորոնավիրուսի  համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ-ը և «Փարիզ-2024» կազմկոմիտեն որոշել են...
Աղբյուր` Panorama.am
17:19
Վիետնամում դպրոցականը դասի ժամանակ մահացել է հեռախոսի պայթյունից
Վիետնամական տարրական դպրոցի աշակերտը դասի ժամանակ մահացել է բջջային հեռախոսի պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ես կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել. Գեղամ Նազարյան
«Ես մեր ՊՆ-ին, ԱԱԾ-ին և կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել, որովհետև Google-ի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ալվինա Աղաբաբյան. ՊՆ-ի այս հաղորդագրության տեքստը միայն Ադրբեջանում կարող էր գրվել ու ադրբեջանցու ձեռքով
Ռազմավարական հետազոտությունն երի կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ՄԻՊ գրառման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած պարզաբանմանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:57
Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կմեկնի Ադրբեջան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}