Մշակույթ 12:19 19/10/2021 Հայաստան

Վերարտադրված պատմական հագուստներ և 3D մոդելավորմամբ հազարամյա շինություններ՝ Ռուբեն Սարգսյանից

Ճարտարապետ-3D վերակազմող և պատմական հագուստների հետազոտող և վերարտադրող` երկու տարբեր ու յուրահատուկ մասնագիտություններ, որոնց տիրապետում է Ռուբեն Սարգսյանը: Երիտասարդ գիտնականի նպատակն է՝ հայ հասարակությանն ավելի շատ տեղեկություն հաղորդել իր պատմական անցյալի մասին: Երկարատև ուսումնասիրական աշխատանքից հետո Ռուբեն Սարգսյանը 3D մոդելավորմամբ հնարավորություն է տալիս առավել շատ պատկերացում կազմել մեր՝ դեռևս  3000 տարի առաջ գոյություն ունեցած աղյուսաշեն ճարտարպետության, նաև մեր արքաների հագուկապի մասին:

Panorama.am-ը զրուցել է Ռուբեն Սարգսյանի հետ:

Panorama.am - Ճարտարապետ-3D վերակազմող և պատմական հագուստների հետազոտող և վերարտադրող՝ երկու յուրահատուկ ու հետաքրքիր մասնագիտություն: Ի՞նչ կա երկու մասնագիտությունների մեջ ընդհանուր, ո՞րն է ավելի հոգեհարազատ:

Ռ.Սարգսյան - Հոգեհարազատը պատմությունն է, և այն ամենը, ինչը կարող է նպաստել պատմական ժամանակաշրջանի մասին պատկերացում ստանալու համար։ Եռաչափ վերակազմությունը թույլ է տալիս ընկալելու ճարտարապետությունը և միջավայրը, իսկ հագուստները լրացնում են դրանք։ Երկուսի համադրությամբ հնարավոր է դառնում պատմական ժամանակաշրջանը ընկալել իր բնույթով և էությամբ։

Panorama.am - Ճարտարապետ-վերակազմողի մասնագիտությամբ, կարծեք թե, Հայաստանում քիչ մասնագետներ կան:  Ստույգ ո՞ր շրջանի հուշարձանների վերակազմությամբ եք զբաղվում, ինչո՞ւ ընտրեցիք այդ շրջանն ու ո՞րն է այդ ժամանակաշրջանի առանձնահատկությունը:

Ռ.Սարգսյան- Ժամանակաշրջանը, որով զբաղվում եմ, ներկայացնում է Ք.ա. IX-I դարերը։
Պատմականորեն դրանք ուրարտական, Երվանդական և Արտաշեսյան ժամանակաշրջաններն են ներկայացնում։ Այս ժամանակաշրջաններն ընտրվել են այն պարզ պատճառով, քանի որ հասարակությանը քիչ են հայտնի։ Մեր աչքի առաջ այժմ էլ ունենք միջնադարը ներակայացնող ամրոցներ, վանքեր և եկեղեցիներ։ Անհրաժեշտություն է՝ գիտական մակարդակով ցույց տալ հանրությանը, թե ինչ է եղել նախքան այդ ամենը։

Panorama.am - Ի՞նչ աղբյուրներից եք հիմնականում օգտվում, արդյո՞ք բավարար տեղեկատվություն կա:

Ռ.Սարգսյան - Աղբյուրները, ինչպես նաև բազմաոլորտ մասնագետները, որոնց հետ համագործակցելով և այն տարաբնույթ աշխատությունները, որոնց ուսումնասիրելով, հնարավոր է լինում ստանալ վերակազմությունները։ Վերակազմությունը բաղկացած է մի շարք մասնագիտությունների համադրումից և կիրառումից, որոնցից են օրինակ՝ հնագիտությունը, պատմագիտությունը, մշակութաբանությունը, արվեստաբանությունը, երկրագիտությունը և այլն։

Անշուշտ, վերակազմված ժամանակաշրջաններից մեզ հասած տեղեկությունները սուղ են։
Միջնադարյան քարեղեն կառույցից հասած տեղեկությունը ավելի շատ է, քան շուրջ 3000 տարի առաջ գոյություն ունեցած աղյուսաշեն ճարտարպետությունից, բայց հենց դա է հետաքրքրություն առաջացնում, դժվարամատչելիությունը, ինչի հետևանքով պետք է ավելի շատ տեղեկություն հայթայթել և ջանք թափել՝ վերակազմությունը ստանալու համար։ 

Panorama.am - Հայաստանին անհրաժե՞շտ են ճարտարապետ-վերակազմողի մասնագիտության զարգացման ուղղությամբ քայլերը: Եթե այո, ինչո՞ւ են անհրաժեշտ ճարտարապետ-վերակազմողներ:

Ռ.Սարգսյան - Ճարտարապետ-վերակազմողի գործառույթը միտված է 3D վերակազմության միջոցով ցույց տալ այն, ինչ այլևս գոյություն չունի, կամ՝ հնարավոր չի վերականգնել իրականում։ Եթե խոսքը միայն տեխնիկական հարցը լիներ, այն է՝ 3D մոդելավորումը, ապա ամեն ոք կարող է դա անել՝ տիրապետելով ծրագրերին։ Բայց ճարտարապետ-վերակազմողի գործառույթը ոչ միայն տեխնիկականն է, այլ նաև տեղեկության հայթայթումը, հավաքագրումը և ուսումնասիրումը, որի հիման վրա միայն, հնարավոր է իրականացնել մոդելավորումը՝ դիմելով ծրագրերին։

Panorama.am - Ձեր կազմած 3D վերակազմությունների պատկերագիրքը հնարավորություն է տալիս պատկերացնել, թե նախկինում ինչպիսի տեսք են ունեցել Էրեբունի և Թեյշեբաինի ամրոց-բնակատեղիները։ Ինչպիսի՞ գիտական աղբյուրներից եք օգտվում։ Ըստ Ձեզ, ի՞նչ կտա այդ պատկերագիրքը Վանի թագավորության ուսումնասիրության գործում:

Ռ.Սարգսյան - Աղբյուրները իրենցից ներկայացնում են ինչպես հնագիտական պեղումներից ի հայտ եկած տեղեկությունները, այնպես էլ պատմահամեմատական վերլուծությունները, նաև խորհրդատվությունները հնագետների, ճարտարապետների, ճարտարագետների, պատմաբանների և երկրաբանների կողմից։ Այդ ամենի շնորհիվ՝ հանրությանը գիտահանրամատչելի կերպով ցույց են տրվում հնավայրերը։ Դրանք նպաստում են վերջիններիս ճիշտ ընկալմանը և հետաքրքրության առաջացմանը։



Panorama.am - Հիմա նոր աշխատության վրա սկսե՞լ եք աշխատել: Եթե այո, մանրամասներ կներկայացնե՞ք:

Ռ.Սարգսյան - Հիշեցնեմ, որ ժամանակաշրջանը, որով զբաղվում եմ, ներկայացնում է ոչ միայն ուրարտական, այլև Երվանդական և Արտաշեսյան ժամանակաշրջանները։ Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ Երվանդաշատ, Արմավիր, Արտաշատ և Արևմտյան Հայաստանում գտնվող Արշամեա հնավայրերի ուսումնասիրման և վերակազմության շուրջ։

Panorama.am - Այժմ մյուս՝ պատմական հագուստների ուսումնասիրող և վերարտադրող մասնագիտության շուրջ: Ի՞նչ է այն իրենից ենթադրում, թեև արդեն անվանումից հասկանալի է, բայց Ձեր բառերով ինչպե՞ս կներկայացնեք Ձեր այս մասնագիտությունը:

Ռ.Սարգսյան - Հագուստների վերարտադրությունը կատարվում է գիտական հիմքի վրա։ Աշխատանքի շրջանակներում կատարվում են ուսումնաիսրություններ, վերարտադրվում են հագուստները, և դրանց հետ առնչվող տարրերը, ինչպիսիք են՝ թագերը, ճարմանդները, զենքերը, զարդերը և այլն։

Panorama.am - Ո՞ր շրջանի հագուստներն եք ուսումնասիրում և վերարտադրում: Դուք ավելի շատ արքաների, բարձրաշխարհիկ անձանց հագուսների, արդուզարդերի վերարտադրմամբ եք զբաղված:

Ռ.Սարգսյան - Հագուստների վերարտադրության շրջանակներում ընտրվել են բարձրաշխարհիկ անձանց հանդերձները այն պարզ պատճառով, որ վերջիններս կարող էին իրենց թույլ տալ կիրառելու տարատեսակ նյութեր և գույներ՝ դառնալով առավել ներկայանալի, ինչը հասու չէր հասարակ մարդկանց։

Ազնվականությունը խորհրդանշում էր երկրի պետականությունը։ Պատմական հագուստների վերարտադրությունը ունի նաև քաղաքական բնույթ՝ ցույց տալու երկրի ուժն ու փառավոր անցյալը։ Տարօրինակ չէ, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը պարահանդես էր կազմակերպել, որի շրջանակներում ավանդական (ցարական) հագուստներով էր հանդես եկել ազնվականությունը։ Իրանի վերջին շահը՝ Ռեզան, վերարտադրելով Պարսից պատմության ազնվականության հանդերձները, Աքեմենյաններից մինչ Իսլամական Հանրապետությունը, շքերթ էր կազմակերպել, հրավիրելով աշխարհի առաջնորդներին՝ ուղղակիորեն ցույց տալու պարսից փառավոր անցյալը, որի շարունակությունն էր՝ իր կողմից ղեկավարվող ներկայիս Իրանը։

Panorama.am - Մեր արքաների հագուստներն ի՞նչ են պատմում իրենց տերերի մասին:

Ռ.Սարգսյան - Արքաները և թագուհիները պատմության մեջ հանդես էին գալիս ոչ միայն որպես քաղաքական կերպարներ, այլ որոշ պարագաներում՝ նրանք և իրենց իշխանությունը սրբացվում էր։ Մեզ տեղեկություններ են հասել հայոց արքաների մի քանի տիտղոսների մասին, ինչպիսիք են՝ «Աստծո ստվեր», «Տիեզերքի արքա», «Աստվածային», «Արեգակնային» և այլն։ Կան հիշատակություններ, երբ արքաները համարվում էին արեգակի, իսկ թագուհիները՝ լուսնի մարմնավորումները երկրի վրա։ Ըստ այդմ, վերջիններիս հանդերձանքը պետք է համապատասխաներ իրենց կոչմանը և տիտղոսներին։

Դրանք իրագործելու նպատակով կիրառվում էր նյութերի առատ տեսականի, ի թիվս՝ հարուստ գունապնակների և կտորների տեսակների առատ ընտրանու, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, ոսկու և արծաթի զարդարանքներով հարուստ հագուստների։ Գույները, նյութերը և նախշերը ունեին թաքնված իմաստներ՝ վերածելով ազնվականի հանդերձանքը՝ որպես խորհրդանշական մի ամբողջություն։

Panorama.am - Ունե՞ք աշխատություն վերարտադրված հագուստների մասին:

Ռ.Սարգսյան - Այժմ կատարվում են ուսումնասիրման, վերարտադրման և կազմարարական  աշխատանքները։ Երբ պատրաստ կլինի, առաջիկայում կտպագրվի հեղինակային գիտահանրամատչելի աշխատությունը, որում կներկայացվեն հագուստների վերարտադրությունները, պատմական ակնարկները և ուսումնասիրությունները, որոնց հիման վրա կատարվել են դրանք։



Panorama.am - Որտե՞ղ  կարելի է օգտագործել այդ հագուստներն ու արդուզարդերը: Կարծում եմ՝ պատմական ֆիլմերում, սակայն մեզ մոտ հաճախ չեն նկարահանում պատմական ֆիլմեր:

Ռ.Սարգսյան - Հագուստները ոչ միայն նախատեսված են թանգարանների և գիտական աշխատությունների համար, այլ պետք է  նաև կիրառվեն ֆիլմերում, քանի որ մեծամասամբ դրանց միջոցով է, որ հասարակության լայն խմբերը ծանոթանում են պատմական դրվագներին։ Հագուստի տեսքը կարող է հետաքրքրություն առաջացնել՝ առավել գրավիչ դարձնելով տվյալ երկիրը, ժամանակաշրջանը և պատմությունը։ Այդ է պատճառը, որ շատ երկրներ ջանք և եռանդ չեն խնայում՝ պատշաճ մակարդակով՝ ներկայացնելու իրենց պատմական անցյալը և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հագուստները։ Ուզում եմ ընդգծել, որ հագուստները պետք է լինեն առավելագույնս գիտական հիմնավորումներով։

Panorama.am - Պատվերներ ընդունո՞ւմ եք կամ համագործակցո՞ւմ եք ֆիլմարտադրողների հետ:

Ռ.Սարգսյան - Այս պահին, կամավոր սկզբունքներով, համագործակցում եմ լուսահոգի Արտակ Մովսիսյանի հեղինակած «Հայոց թագուհիներ» ֆիլմի աշխատակազմի հետ։ Սա թերևս առաջին անգամն է, երբ ուսումնասիրություններիս հիման վրա՝ ժամանակաշրջանի հագուստները ներկայացվելու են վավերագրական ֆիլմի շրջանակներում։ Հավելեմ նաև, որ վերարտադրած հագուստներիցս մեկը, այն է՝ ազնվական ուրարտուհու հանդերձանքը, կարող եք տեսնել «Էրեբունի» թանգարանում։ 

Panorama.am - Շնորհակալություն զրույցի համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
19-ամյա ​​Արթուր Գրիգորյանը հաղթել է դաշնակահարների միջազգային մրցույթում
Դաշնակահարների միջազգային մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Երևանի կոնսերվատորիայի 19-ամյա ուսանող Արթուր Գրիգորյանը։ Ստեղծագործական...
Աղբյուր` Panorama.am
18:45
Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
«Անմեղության կանխավարկածն առաջ տանելու համար պետք է առնվազն նշանակել մեղավորներ։ Ես ավելի քան վստահ եմ, որ նեղ մասնագիտական ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ում է զանգահարում և ում զանգերին է պատասխանում Մեծ Բրիտանիայի թագուհին
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ն ունի Samsung բջջային հեռախոս՝ «հակահաքերային կոդավորմամբ», որը նախատեսված է Նորին մեծության և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Աշխարհում առաջին կոստյումը՝ պատրաստված տղամարդու բեղերից
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կյանքից հեռացել է բրոդվեյական մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
ԱՄՆ-ում վախճանվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ բանաստեղծ, դրամատուրգ և բրոդվեյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:46
WhatsApp-ում ավելացել է նոր հնարավորություն
Հանրահայտ WhatsApp-ի վեբ տարբերակը ստացել է սթիքերներ ստեղծելու գործառույթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մենուա Սողոմոնյան. Փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում
«Յոթերորդ օրն է, մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի վտանգների մասին»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակի պատճառով եղարկվել է ավելի քան 30 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Մոսկվայի քաղաքային լրատվական...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք...
Աղբյուր` Panorama.am
16:06
Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Պուտինը շնորհավորել է КВН-ի 60-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և Հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ КВН-ը դեռևս պահպանում է իր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Քո շքեղ առանձնատան մի սենյակ տուր, ապրեմ
Արցախցի Իզաուրա Բալասանյանը, որ պատերազմի հետևանքով կորցրել է տունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի»
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՔԿ. Հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:31
Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործարանում
ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սուրեն Պապիկյանի պահանջը
Նոյեմբերի 27-ին  ՊՆ վարչական համալիրում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը»
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ամսագրի շապիկից հայտնի աֆղանուհի Շարբաթ Գուլան ապաստան է ստացել Իտալիայում
Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհին հայտնի դարձավ 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղան աղջիկը» լուսանկարի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Անի Սամսոնյան. Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կործանեց Հանձնեց Տվեց Լքեց Թողեց Թալանեց Կերավ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
«Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Մեքսիկայում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Մեխիկոյում ուրբաթ օրը ավտոբուսի վթարի հետևանքով երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}