Կրթություն, գիտություն 10:27 03/11/2021 Հայաստան

Երբ հապաղում և թերանում է գիտությունը, հայկական խաղողի սորտերի բնօրրան նշվում է Ադրբեջանը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Խաղողագործության ու գինեգործության բնօրրան, վայրի խաղողն առաջիններից մեկը տնայնացրած Հայաստանում ավանդաբար աճող խաղողի շատ սորտեր (ՀՀ-ում մեկ տեսակի խաղող է աճում՝ Vitis Vinifera subsp. vinifera) տվյալների եվրոպական բազայում վերագրվել էին Ադրբեջանին։

Խորհրդային Միության փլուզումից հետո գիտության՝ մեղմ ասած ոչ բարվոք վիճակի հետևանքով Արենի, Վարդաբույր, Մսխալի և այլ տեսակի խաղողների սորտերի համար ծագման երկիր նշված է եղել Ադրբեջանը։ Մինչ Հայաստանում տոտալ անգործություն էր, ադրբեջանցի մի ամպելոգրաֆ ակտիվ գործի էր անցել ու այս սորտերը ներկայացրել որպես ադրբեջանական։

Հայաստանում վերջին տարիներին առաջին անգամ ՀՀ Գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համաֆինանսավորմամբ հայ-գերմանական ծրագրի շրջանակում իրականացվելում է խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ և լայնածավալ ուսումնասիրություն գենոմային մակարդակում, որի նպատակն էր խաղողի հայկական տեսակների սորտերի գենետիկական անձնագրավորումը և փաստագրումը, տվյալների ներառումը  եվրոպական տվյալների բազա և դրանց սելեկցիոն ներուժի բացահայտումը։

«Մինչ մեր համատեղ նախագիծը, եվրոպական տվյալների բազայում  պահպանվում էին հայկական շուրջ 120 սորտեր։ Համատեղ նախագծի ավարտին և հետագա շարունակական աշխատանքների արդյունքում այժմ եվրոպական տվյալների բազայում ամփոփված են 348 սորտեր։ Այդ ուսումնասիրությունը  թույլ տվեց խաղողի գենոմի մասին ֆունդամենտալ գիտելիքներն ընդլայնել ու կիրառական դարձնել, միաժամանակ ստացված արդյունքների հիման վրա եվրոպական տվյալների բազայում հայկական սորտերի ծագման երկիր արդեն նշվում է  Հայաստանը։ Այն աշխարհի մեգաբազաներից մեկն է և ունի մեծ թվով այցելուներ։ Մենք խնդիր ունեինք ցույց տալու, որ ուսումնասիրված սորտերի գենետիկական բազմազանությունը բնորոշ է հենց Հայաստանին ու գենետիկական որևէ փոխկապակցվածություն չունի կողքի երկրների կենսաբազմազանության հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը։

Հայաստանցի գիտաշխատողն ասում է՝ դժվար պայքար է եղել։ Երբ սկսել են ուսումնասիրությունները, որևէ գիտական բազա՝ խաղողի հայկական սորտերի գենետիկայի հետ կապված, առկա չի եղել, բացառությամբ իրենց իսկ կողմից իրականացված մի քանի անհատական պիլոտային նախագծերի։

«Հիմա շուրջ 1300 գենոտիպեր ենք ուսումնասիրել ֆրագմենտային սեկվենավորման մեթոդով, գենոմի սեգմենտավորում ենք իրականացրել, շուրջ 200 նմուշի ամբողջական գենոմի սեկվենավորումն էլ վերջերս է ավարտվել։ Արդեն ավարտել ենք բոլոր նմուշների ծնողական ձևերի վերլուծությունը, որը հարավորություն է տվել հասկանալու թե «անհայտ» շատ սորտերից որոնք են հիբրիդային ձևեր, իսկ որոնք տեղածին սորտեր։ Յուրաքանչյուր նոր հայտաբերված սորտի համար աշխատել են օրերով, համադրելով առկա գրականության բոլոր տվյալները, սորտի մորֆոլոգիական նկարագիրը և այլն»,-աշխատանքի ընթացքի մասին պատմում է գիտնականը։


Լուսանկարում՝ Քրիստինե Մարգարյանը, Գագիկ Մելյանը, գերմանացի հետազոտող Էրիկա Մաուլը։

Քրիստինե Մարգարյանը ծիծաղով է հիշում գերմանացի գործընկերոջ կարծիքն իր մասին՝ «Գիտնական լինելու համար դու շատ պատրիոտ ես»։ Միայն երկարատև տարիների աշխատանքի արդյունքնում է հնարավոր դարձել օգտվել գերմանացի գործընկեր ինստիտուտի կողմից կառավարվող տվյալների բազայից, ինչն էլ օգնել է հայտնաբերել բազմաթիվ տեղածին, վտանգված և կորսված սորտեր։

Տարիների աշխատանքի, կուտակած գիտելիքների և փորձի շնորհիվ է, որ Ք․ Մարգարյանն այժմ համագործակցում է եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրների ոլորտի լավագույն մասնագետներիի հետ։

«Կար ժամանակ, երբ ես այդ գիտնականների մասին կարող էի միայն հոդվածներ կարդալ և երազել որևէ գիտաժողովում հանդիպելու մասին, հիմա նրանք ինձ իրենց լիիրավ գործընկերն են համարում»,-խոստովանում է նա։

Ք․ Մարգարյանը պատմում է, որ 2021թ-ը գիտական առումով հաջող տարի էր իրենց համար։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության ինստիտուտը ընդգրկվել է խաղողի գենոմի ուսումնասիրման ամենամասշտաբային նախագծերից մեկում, որն իրականացվում է Չինաստանի ֆինանսավորմամբ։ Հենց այդ նախագծի շնորհիվ է, որ հայկական սորտերի ամբողջական գենոմներն արդեն սեկվենավորված են և գտնվում են վերլուծության փուլում։ Մինչ այդ խաղողի ամբողջական գենոմի ուսումնասիրման առումով Հայաստանում ոչինչ արված չի եղել։

«Յուրաքանչյուր սորտի կամ վայրի խաղողի ամբողջական վերծանված գենոմը  բաց գիրք է, որը պետք է կարդալ, փնտրել և գտնել այն խնդիրների լուծումը, որն ունի հետազոտողը, իսկ ահա գեները քեզ շատ հուշումներ կտան․․․։ Շատ հետաքրքիր են հատկապես վայրի խաղողի ուսումնասիրման արդյունքները, որոնք էլ լուրջ նախադրյալներ են ստեղծել հայ-գերմանական հաջորդ համատեղ նախագծի համար՝ միտված ռեզիստենտ սելեկցիային։ Սա այն ուղին է, որը մեզ թույլ կտա խաղողի սեփական գենետիկական ռեսուրսների կիրառմամբ անցում կատարել դեպի կանաչ կայուն խաղողագործություն։ Չնայած սովետական տարիների ակտիվ սելեկցիոն աշխատանքներին, սորտերի ռեզիստենտության առումով սելեկցիա չի իրականացվել։ Մենք նպատակ ունենք վերսկսել սելեկցիայի ավանդույթները՝ նորագույն տեխնոլոգիաների և մոլեկուլային-գենետիկական ժամանակակից մեթոդների համադրմամբ՝ գերմանացի գործընկերների աջակցությամբ։ Նրանք կիրականացնեն ծրագրի մասնակիցների վերապատրաստումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Գերմանիայում»,-մանրամասնում է Քրիստինե Մարգարյանը։

2022 թ-ին Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության ֆինանսավորմամբ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին պատկանող տարածքում կհիմնադրվի խաղողի հայկական տեղածին սորտերի կոլեկցիոն այգի՝ միջազգային բոլոր ստանդարտների համապատասխան։ Կտնկվեն անձնագրավորված վիրուսազերծ սորտեր, պատվաստված ֆիլոքսերակայուն արմատակալների վրա։ Այգին կունենա բացառապես գիտակրթական նշանակություն, միաժամանակ միտված ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը։

«Այս բոլոր նախագծերը իրականություն դարձան, քանի որ իմ լավ գործընկեր և ավագ ընկեր, իր գործի բացառիկ նվիրյալ Գագիկ Մելյանը, 2015թ-ից սկսել էր հավաքագրել ՀՀ բոլոր խաղողագործական շրջաններից դեռևս առկա գենետիկական ռեսուրսները և վերատնկել բույսերը Խաղողի ազգային կոլեկցիոն այգում։ Այգին հիմնադրվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։ Ցավոք, արդեն մեկ տարի Գագիկ Մելյանը մեզ հետ չէ, սակայն նրա կատարած աշխատանքը պարտավոր ենք գնահատել և շարունակել»,-ասում է Մարգարյանը։

2016 թ-ից է սկսվել նաև ՄԿԻ և ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համագործակցությունը։ Հիմնադրամն այժմ տնօրինում է ազգային կոլեկցիոն այգին և գիտական ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվում են հիմնադրամին։ Այն փաստացի միակ պետական կառույցն է, որ կապող օղակ է հանդիսանում գիտության և մասնավոր սեկտորի միջև, կոնկրետ այս ոլորտում։

Գիտաշխատողը նշում է՝ բարեբախտաբար տարեցտարի թեպետ դանդաղ տեմպերով, բայց ավելանում է հետաքրքրությունը գիտության նկատմամբ, ինչպես գինեգործական ընկերությունների, այնպես էլ խոշոր ֆերմերային տնտեսությունների մոտ։ Սա միանշանակ դրական դինամիկա է, որի զարգացմանը ակտիվ պետք է մասնակցեն ինչպես գիտնականները, այնպես էլ մասնավոր/բիզնես սեկտորը։



Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողը վստահ է՝ հզոր տնտեսություն ունենալու ամենագլխավոր նախադրյալը թերևս հզոր ու զարգացած գիտություն ունենալն է։

«Ուզում եմ հավատալ, որ մի օր «գիտահեն տնտեսություն»-ը ուղղակի գեղեցիկ բառակապակցությունից կդառնա իրականություն նաև մեր երկրում»,-ասում է Քրիստինե Մարգարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}