Մշակույթ 10:37 05/11/2021 Հայաստան

Չարենցի մի սեր էլ Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպում

Լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպը: Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին բանաստեղծի և բանաստեղծուհու սիրո պատմության, գրքի ստեղծման ընթացքի, նոր բացահայտումների ու Չարենցի սերերի մասին։

Panorama.am - «Չարենց և Արﬔնուհի. սիրախաղ կրակի հետ». ինչո՞ւ սիրախաղ կրակի հետ։

Հ. Չարխչյան - Այս հարցի պատասխանը ընթերցողը կգտնի՝ ամբողջապես կարդալով գիրքը: Գուցե նրանցից մեկը դա անձնավորի, մեկ ուրիշը կրակներ տեսնի հրակեզ ժամանակների մեջ, երրորդը «կրակի հետ խաղ անելու» համարձակությունը վերագրի արկածախնդիր խառնվածքին: Բոլոր դեպքերում սա մի պատմություն է, որտեղ  սերն ու կրակը միաձուլված են:

Panorama.am - Եղիշե Չարենցի ու բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի սիրո մասին կարծեք թե շատ չեն տեղեկությունները, վկայությունները։ Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել նրանց սիրո պատմությունն առավել ամբողջական ներկայացնելու համար։

Հ. Չարխչյան - Իսկապես, բավականին բարդ խնդիր էր  ձևավորել իրադարձությունների շղթան, պատմել մի բանի մասին, ինչի մասին երբևէ չի պատմվել, գտնել փաստեր, վկայություններ, անձեր, որոնք անմիջականորեն առնչվել են Չարենց- Արմենուհի զույգին: Շատ դեպքերում որոնումները նմանվում էին դեզի մեջ ասեղ փնտրելուն: Հիմա, երբ գիրքն արդեն ամբողջական է, կարծում եմ՝ քիչ բան չի արվել, և այն, ինչ շարադրված է, լավ հիմք է հետագա ուսումնասիրողների համար:

Panorama.am - Ուսումնասիրելով նոր վկայություններ, աղբյուրներ և վերլուծելով այդ ամենը՝ ի՞նչ նոր բացահայտում եք արել Եղիշե Չարենցի վերաբերյալ։ Կարդալով այս նոր գիրքը՝ ընթերցողն ի՞նչ բացահայտում կանի իր համար։

Հ. Չարխչյան - Բացի այն, որ ընթերցողներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ և ծանոթացում մինչ օրս անհայտ փաստերի հետ, նրանք կգտնեն նաև հայտնի դեպքերի և իրադարձությունների նոր մեկնաբանություններ, տարածված կարծիքների ու պնդումների վերանայումներ, շտկումներ ու հավելումներ: 

Panorama.am - Չարենցը շատ սերեր է ունեցել, գրեթե բոլորին նվիրել բանաստեղծություններ։ Բայց Ձեր հետազոտությունները, ուսումնասիրությունները ի՞նչ են ցույց տալիս՝ ո՞ւմ նկատմամբ է նրա սերը եղել ավելի մեծ, ո՞ւմ է ավելի նվիրված եղել, ումի՞ց բաժանումն է եղել դժվար։

Հ. Չարխչյան - Չարենցի համար երբեք չեն եղել գերադաս ու ստորադաս սերեր: Յուրաքանչյուր կին նրա կյանքին հաղորդել է իր երանգը, դարձել ներշնչման աղբյուր, սիրվել ու երկրպագվել այնպես, ինչպես կարող էր դա անելի միայն Չարենցը: Եվ Արմենուհի Տիգրանյանն այս առումով նույնպես բացառություն չէր: Ընթերցելով գիրքը՝ կհամոզվեք, որ Արմենուհու հանդեպ չարենցյան զգացումները և ինքնատիպ են, և բացառիկ:

Panorama.am - Որքա՞ն ժամանակում ստեղծվեց այս գիրքը։ Ինչքան ուսումնասիրում եք Չարենց, մշտապես նորանոր բացահայտումներ, նոր վկայություններ են ի հայտ գալիս։ Առջևում էլ ինչի՞ սպասենք։

Հ. Չարխչյան - «Չարենց և Արﬔնուհի. սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ 4 տարի: Մեծ ժամանակ է մի գրքի համար, բայց ես դժգոհ չեմ արդյունքներից:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, խուսափում եմ որևէ բան ծրագրել: Եթե լինի, ապա կլինի հանպատրաստից, պահի ու ներքին պահանջի թելադրանքով: Իսկ Չարենցն այն կերպարն է, որ մշտապես մարդուն պահում է լարման ու անհանգստության մեջ:

Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Աշխարհում առաջին կոստյումը՝ պատրաստված տղամարդու բեղերից
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կյանքից հեռացել է բրոդվեյական մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
ԱՄՆ-ում վախճանվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ բանաստեղծ, դրամատուրգ և բրոդվեյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:46
WhatsApp-ում ավելացել է նոր հնարավորություն
Հանրահայտ WhatsApp-ի վեբ տարբերակը ստացել է սթիքերներ ստեղծելու գործառույթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մենուա Սողոմոնյան. Փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում
«Յոթերորդ օրն է, մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի վտանգների մասին»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակի պատճառով եղարկվել է ավելի քան 30 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Մոսկվայի քաղաքային լրատվական...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք...
Աղբյուր` Panorama.am
16:06
Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Պուտինը շնորհավորել է КВН-ի 60-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և Հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ КВН-ը դեռևս պահպանում է իր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Քո շքեղ առանձնատան մի սենյակ տուր, ապրեմ
Արցախցի Իզաուրա Բալասանյանը, որ պատերազմի հետևանքով կորցրել է տունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի»
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՔԿ. Հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:31
Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործարանում
ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սուրեն Պապիկյանի պահանջը
Նոյեմբերի 27-ին  ՊՆ վարչական համալիրում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը»
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ամսագրի շապիկից հայտնի աֆղանուհի Շարբաթ Գուլան ապաստան է ստացել Իտալիայում
Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհին հայտնի դարձավ 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղան աղջիկը» լուսանկարի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Անի Սամսոնյան. Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կործանեց Հանձնեց Տվեց Լքեց Թողեց Թալանեց Կերավ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
«Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Մեքսիկայում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Մեխիկոյում ուրբաթ օրը ավտոբուսի վթարի հետևանքով երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
13:15
Նաիրա Կարապետյան. Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը  գրում է. «Երբ հասարակությունը միայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում սնված...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում՝ փոխանցում է վրացակա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}