«Լեգենդի հետքերով». պրեմիերա՝ Մնջախաղի թատրոնում
Երևանի Մնջախաղի պետական թատրոնում մարտի 17-ին պրեմիերա է՝ «Լեգենդի հետքերով» (16+)։ Բեմադրության հիմքում «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելն է։ Ներկայացման հեղինակ և բեմադրող ռեժիսոր Յուրի Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թեման պարզ է՝ Արա Գեղեցիկի և Շամիրամի լեգենդը կամ պատումը։
«Նույնիսկ մեր էպոսում հերոսները՝ Սասունցի Դավիթի հայրը, ինքը, ամուսնանում են օտարազգի կանանց հետ և իրենց գլխին փորձանք է գալիս։ Սասունցի Դավիթի հոր դեպքում ծնվում է Մսրա Մելիքը, ով ընդհարվում է Սասունցի Դավիթի հետ, ստիպված Դավիթը սպանում է նրան, իսկ մի պատմության մեջ էլ Սասունցի Դավիթն է ամուսնանում օտարազգի կնոջ հետ, աղջիկ է ծնվում, ով սպանում է Դավիթին։
Արա Գեղեցիկը չի ամուսնանում Ասորեստանի թագուհի Շամիրամի հետ կամ չի գայթակղվում նրա գեղեցկությանը։ Ճիշտ է՝ Արան մարտի ժամանակ զոհվում է, բայց հետո նաև մեզ համար ճանաչվում է Արա Աստված»,- մեկնաբանեց ռեժիսորը։
Ներկայացման մեջ Արա Աստվածը հանդիպում է իր կնոջը՝ Նվարդին, փոխաբերական առումով՝ երկինքներում։
«Մի բանաստեղծություն եմ գրել դրա վերաբերյալ, թե ինչպես են վարվում ճիշտ կանայք, ինչպես են վարվում սխալ կանայք։ Այսինքն, սխալ կինը Շամիրամն է. այս դեպքում ցանկասիրություն, վավաշոտություն և այլն, ճիշտ կինը Նվարդը՝ գեղեցիկը՝ ազգայինի, ընտանիքի իմաստվ»,- ասաց Յուրի Կոստանյանը։
Բեմադրության նկարիչն է Աղասի Մելքոնյանը։ Դերերում հանդես են գալիս՝ Մանվել Սարգսյան, Արևիկ Պետրոսյան, Մերի Կիրակոսյան, Համլետ Նահապետյան, Լուիզա Մելքոնյան, Ռոզի Աղաջանյան։
Ներկայացումը նախատեսված է նաև մարտի 24-ին, 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հերոսը՝ գայլ կինն է. Մնջախաղի պետական թատրոնի պրեմիերան
- Երևանի մնջախաղի թատրոնը «Золотой Витязь» միջազգային թատերական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ