Քաղաքական 10:25 14/05/2022 Հայաստան

Եթե այսպես շարունակվի 20-30 տարի հետո հայերը Գլենդելում և Մոսկվայում Հայաստան են պաշտպանելու. Արմինե Ադիբեկյան

Վերջին ամիսներին ՀՀ կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկություններով Հայաստանում Թուրքիայի 61 քաղաքացի սեփականության իրավունքով 83 անշարժ գույք է ձեռք բերել: 2005-2007 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գնվել է 8 գույք, 2009-2017 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 35 գույք, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2018-2021 թվականներին՝ 34 գույք: 83 անշարժ գույքից 6-ը Թուրքիայի քաղաքացիներն օտարել են:

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք: Մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ-ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Այդ ժամանակահատվածում  Ադրբեջանի քաղաքացիներն առուվաճառքի գործարք չեն իրականացրել։

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանը ԱԺ-ում հայտնել էր, որ բացի գյուղատնտեսական նշանակության հողերից Հայաստանում անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած երկրի քաղաքացի: Նրա խոսքով Ադրբեջանի քաղաքացին Հայաստանում գույք ձեռք բերելու համար Հայաստան է ժամանում ճամփորդական անձնագրով, որը ստանալու համար ՀՀ ոստիկանությունում անցնում է որոշակի ընթացակարգեր:

Ստացվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության այսօրվա թիվ մեկ խնդրին հակազդման իրավական նորմեր չկան, այն դեպքում, երբ ժողովրդավարության օրրան ԵՄ-ն այսօր քննարկում է աշխարհամասի երկրներում ՌԴ քաղաքացիների բնակարան ձեռք բերելու արգելքի հարցը:

Հատկապես 44 օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ վերադառնալու են Սյունիք և Երևան, ինչի համատեքստում էլ վերոնշյալ խնդիրն արդիական է դարձել: Վերաբնակեցման հետևանքով սպասվող դեմոգրաֆիական ռիսկերի մասին Panorama.am-ը դիմեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին:

«Ես դեռ կես տարի առաջ ասել եմ, որ թուրքերը և ադրբեջանցիները Հայաստանում ինտենսիվ բնակարաններ են գնում: Նրանք գալու են Հայաստան և ինտենսիվ բազմանան: Նրանք ոչ միայն քաղաքներում են բնակվելու, այլև առաջին հերթին շրջաններում և հատկապես Սյունիքում:

Ինձ հասած տեղեկություններով Փաշինյանը համաձայնություն է տվել, որ 600.000 թուրքալեզու ցեղատեսակներ Թուրքիայից բերվեն ու բնակեցվեն Սյունիքում: Սիրիայի թուրքմեն փախստականներին Անկարան հետ չի վերադարձնում՝ այն նպատակով, որ բերեն միջանցքի ամբողջ երկայնքով կես միլիոն թուրք բնակեցնեն: Սա նշանակում է, որ եթե անգամ հիմա նրանք զորբայությամբ և պատերազմով մեզնից չօտարեն Սյունիքը, ապա  գրավելու են դեմոգրաֆիական միջոցներով և որոշ ժամանակ անց Սյունիքը կինքնորոշվի Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմ:

Այսինքը տեղի է ունենալու էն, ինչ ժամանակին մեր գլխին բերեց Կարեն Դեմիրճյանը Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տնտեսական զարգացման նպատակով: Որպեսզի մայրաքաղաքը մեծ լինի, մետրո ունենանք, նա գյուղերից հայերին վերաբնակեցրեց Երևանում, որ այն հասցնի մեկ միլիոնի, իսկ այդ դատարկված բնակավայրերում եկան և բնակեցվեցին ադրբեջանցիները: Հենց Հեյդար Ալիևի անմիջական ֆինանսավորմամբ, այդ հովիվները գալիս էին Հայաստանում տարբեր ձևերով գյուղեր էին հիմնում և արդյունքում մենք ունեցանք այն, որ ողջ սահմանամերձ հատվածում մենք ստացանք ադրբեջանական գյուղեր և դրանց ինչ-որ մի հատվածը ժամանակի հետ փոխանցվեց Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմ, դրանք այսպես կոչված անկլավներն են»,-ասաց Ադիբեկյանը:

Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու թուրքերի և ադրբեջանցիների կողմից բնակարաններ գնելու վերջնարդյունքը:

Փորձագետը պատասխանեց. «Բնակարան գնելն այն է, որ երկու սերունդ հետո Հայաստանում հայ չի լինելու: Ինչպես հենց հիմա մարդիկ Երևանում Շուշի ու Արցախ են պահանջում, այնպես էլ 20-30 տարի հետո Գլենդելում և Մոսկվայում Հայաստան են պաշտպանելու, ասելու են՝ Հայաստանը մերն է: Այսինքը՝ այստեղ լինելու է բացառապես թուրքական բնակչություն, սա է մեզ սպասում:
Վերաբնակեցման համար նախատեսված 600.000-ը երկու անգամ գերազանցում է Արցախի և Սյունիքի բնակիչների թիվը»:

Panorama.am-ի դիտարկմանը, որ Ալիևը չի էլ թաքցնում իր այդ նպատակները՝  Արմինե Ադիբեկյանն ասաց. «Այստեղ հարցն ամենևին Ալիևի հայտարարություն չէ, թե վերադառնալու են Զանգեզուր և Երևան, այլ ողջ խնդիրն այն է, որ այս քայլող թյուրիմացությունն ամբողջովին տանում է Ալիևի քաղաքականությունը: Ալիևը 30 տարի հաչում էր, բայց մենք բոլորս գիտեինք, որ ունենք պետություն, բանակ, պաշտպանված սահմաններ և հստակ օրակարգ: Հիմա մենք չունենք պետություն, բանակ, անվտանգ սահմաններ, բայց ունենք թրքամետ և թրքապիղծ օրակարգ:

Այսօր արդեն «Վիվառո» բուքմեյքերական ընկերության ամենախոշոր փայատերը թուրք է, որը Երևանի կենտրոնում բնակարն է ձեռք բերել: Ասեմ, որ բավականին հայատյաց թուրք է, շատ վատ է վերաբերում իր հայ գործընկերներին՝ ինչպես բրիտանացին հնդկաստանում, ցույց տալով, որ ստիպված է եկել մեր շրջապատ: Նրա նմանները շատ են, որոնք դրամով ապահովում են իրենց ներկայությունը Հայաստանում և նրանք հիմնականում պատկանում են Նիկոլ սատարող բիզնես հատվածին: Կարևոր է նաև իմանալ՝ թե Հայաստանում և Արցախում քանի թուրք և ադրբեջանցի է ապրում հայկական անձնագրերով: Եթե հիշում եք, մինչև 2020 թվականն այս իշխանությունները մոտ 1500 անձնագիր են դուրս գրել, որոնք տրվել են ադրբեջանցիներին: Նրանց մի հատվածը բնակեցվել է Շուշիում և պատերազմի ժամանակ նրանք սկսել են թիկունքից խփել: Նրանց մեծ մասը հայկական անուններով և անձնագրերով լեգալ ապրում են Հայաստանում: 1500-ը բացահայտված անձնագրերի թիվն է: Մեզ անհայտ է  չբացահայտված ապօրինի տրված անձնագրերի քանակը»:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան
«Առավոտից կրկին կշարունակվի մեր պայքարը բուռն քայլերով ու գործողություններով, անհնազանդության ակցիաներով»։
Աղբյուր` Panorama.am
17:38
Ժողովրդավարական Հայաստանի հակաժողովրդավարական բարքերը՝ ըստ Գոհար Մելոյանի
«Այսօր գտնվում ենք քաղաքական ճգնաժամի պայմաններում»,-ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը Ֆրանսիայի հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
17:34
Բոլորիս մոտ մտահոգություն է, ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին. Էլինար Վարդանյան
«Բոլորիս մոտ մտահոգություն է, թե ինչ է Փաշինյանը «բանակցելու»  Բրյուսելում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ են Բրյուսելում...
Աղբյուր` Panorama.am
17:06
Նիկոլ Փաշինյանն ուղղակի խաղում է կրակի հետ. Սոս Հակոբյան
«Այս հակասությունների շրջանում, հաշվի առնելով Եվրամիության, ԱՄՆ, հատկապես ՌԴ դերակատարումը մեր երկրում, Նիկոլ Փաշինյանը ուղղակի խաղում է...
Աղբյուր` Panorama.am
16:29
2020 թ. նոյեմբերի 10-ով պատերազմը չի ավարտվել, մեր իրավիճակը գնալով վատանում է. Կարեն Վրթանեսյան
«Պարտությունը չի ավարտվել, ըստ էության պատերազմն էլ չի ավարտվել։ Մենք այդ փուլն անվանում ենք 44-օրյա պատերազմ, բայց գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
15:57
ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ. Տիգրան Աբրահամյան
«Պարտված ղեկավարը, ով այսօր ունի ընկածի կարգավիճակ, գնում է  բանակցելու երկրների հետ, այս դեպքում Ադրբեջան, Թուրրքիա մի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արսեն Բաբայան. Ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն
«Հայրենիք» կուսայցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե...
Աղբյուր` Panorama.am
15:31
Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Նա  առանձնազրույց կունենա Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
15:17
Շատ կարևոր է այս փուլում ճիշտ կողմնորոշվել, երկիրը ճիշտ ուղեգիծ որդեգրի. Արմեն Ռուստամյան
«Մենք այսօր աշխարհաքաղաքական և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առումով գտնվում ենք այնպիսի փոթորկալից իրավիճակում, որ շատ...
Աղբյուր` Panorama.am
14:17
Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան. Վարուժան Գեղամյան
«Այդ առիթով իր պաշտոնական թվիթերում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը»։
Աղբյուր` Panorama.am
13:02
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն
Մայիսի 22-ին ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ադրբեջանը կրակոցներ է արձակում Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ՝ անօրինական ներկա լինելով ՀՀ ինքնիշխան տարածքում. Թաթոյան
Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ:
Աղբյուր` Panorama.am
23:26
Կապիտուլյանտի ճտտիկով գրիչով
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Կառավորությունից ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյանն առանձնազրույց կունենա...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Դավաճանության բանաձևը...»
«Նենց որ զադնի դնողը նիկոլ ա»։
Աղբյուր` Panorama.am
22:51
Կիրակի օրը Ֆրանսիայի հրապարակում կլինեն միայն բովանդակային հարցերի քննարկումներ և մշակութային ծրագիր. Իշխան Սաղաթելյան
«Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու, օրը շարունակելու ենք նվիրել բովանդակային  հարցերի քննարկումներին»,-օրվա բողոքի...
Աղբյուր` Panorama.am
22:21
Նիկո՛լ, մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետևից՚ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատների դիմաց
«Մենք կառավարական առանձնատան դիմաց ենք մեկ հիմնական ուղերձով՝ Նիկոլ, դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես, քո...
Աղբյուր` Panorama.am
21:59
Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
«Բոլորս միասին երթ արեցինք, գնացիք ու սրանց ասացինք, որ վարչապետի աթոռը զավթած անձն իրավունք չունի Հայաստանի անունից, հայ ժողովրդի անունից...
Աղբյուր` Panorama.am
21:45
«Ովքեր են պաշտպանում կառավարական ամառանոցում գտնվող իշխանությանը՝ թուրքերը»
«Մենք գտնվում ենք Երևանի այն հատվածում, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին պետք է վստահ լինի, որ այստեղ գտնվողը պետք է օր ու գիշեր մտածի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
«Մենք ունենք ծրագիր, որն իրագործելու ենք մինչև վերջ։ Մեր ծրագիրն է ունենալ հզոր, անվտանգ Հայաստան ու Արցախ, մեր մեծ հայրենիքում ապրող...
Աղբյուր` Panorama.am
21:05
Իշխան Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության վերաբերյալ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը
«Այսօր դուք տասնյակ հազարներով ներկա գտնվելով այստեղ՝ ևս մեկ անգամ հաստատեցիք, որ վարչապետի աթոռ զբաղեցնող անձը հայ ժողովրդի և Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
«Արցախն այլևս փրկվելու է Երևանի կենտրոնում, Արցախի պաշտպանությունն իրականացվելու է Երևանի կենտրոնում»,- Ֆրանսիայի հրապարակում ի...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Թրյուդոյի կնոջ և ևս 25 քաղաքացիների նկատմամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի 26 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան
«Արդյո՞ք մենք Տիգրան Մեծի սերունդն ենք…Իսկ ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ»,- Ֆրանսիայի հրապարակում ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
«Բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստեր պահելու, ուզում եմ հետևյալ հարցադրումն անել՝...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երթի մասնակիցները կառավարական առանձնատան մոտ ուղերձ կհղեն
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում մի քանի ելույթից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայով երթ...
Աղբյուր` Panorama.am
19:21
Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երեկ Եռաբլուրում տղաների աչքերի մեջ տեսա մահվան դեմ հեգնանք, մենք Եռաբլուրի հետնորդներն ենք. Հրաչ Ջաբրայան
«Հարգելի քաղաքացիներ, ձեր երևակայությունը մի վարկյանով տանեմ 2030 թվական: 8 տարի անց Արցախն ամբողջությամբ կգտնվի Ադրբեջանի կազմում, այն...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա. իրանահայ հայրենադարձ
«Հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}