Իրավունք 12:14 22/06/2022 Հայաստան

Հետպատերազմյան անհետ կորածը. Նորիկ Մկրտչյան

Անցած տարվա մայիսի 14-ին Վարդենիսում մարտական հերթապահության ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի անհետանալու փաստով հարուցված քրեական գործի քննությունը բազմաթիվ հարցականներ ու կասկածներ է առաջացնում փատաբան Լուսինե Վիրաբյանի մոտ։

Գործով  դատավարական կարգավիճակ ունեցող միակ անձն անհետացած զինվորն է։ Նա մեղադրվում է զորամասն ինքնակամ լքելու համար։ Փաստաբանի համոզմամբ, գործով քննիչը չի գործադրում բավարար ջանք, չի ցուցաբերում սրտացավություն քննության իրականացման ընթացքում, ավելին ցուցաբերում է անգործություն։ Այս պայմաններում, Վիրաբյանի համոզմամբ, չի կարող լինել էական փաստական հանգամանքների բացահայտում։

«Թաքցնում են հետքերը։ Եթե որևէ մեկի գործողությունների կամ անգործության հետևանքն է զինվորի անհետանալը, հրապարակային եմ ասում՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն այդ անձինք, այլև դա թաքցնողները, նաև իրենց անգործությամբ թաքցնողները, որովհետև պատերազմական պայմաններում Հայաստանի Հանրապետությունում հայի ձեռքով 18 տարեկան զինվոր անհետանալն ուղղակի խայտառակություն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վիրաբյանը։

Նա քրեական գործում ներգրավվել է Նորիկի անհետանալուց ամիսներ անց՝ այս տարվա հունվարին։  18-ամյա Նորիկը Տավուշից է, զորակոչվել է 2021-ի փետրվարին, առաջին անգամ դիրքեր է բարձրացել մայիսին, ըստ փաստաբանի, հիվանդ վիճակում։ Զինվորը գրեթե ամեն օր խոսել է մոր հետ, դիրքեր բարձրանալուց առաջ մորաքրոջն է պատմել, որ ունի խնդիրներ, մրսածություն։

«Որևէ մեկը չկա, որ ասի՝ գիտե՞ք, ես տեսել եմ, ինչպես է զինվորը փախել։ Զինվորն այն վիճակում չի եղել, որ միայնակ որևէ գործողություն կատարեր, չորս օր ջերմության, դողէրոցքի մեջ մնացած զինվորը, այն էլ Վարդենիսում, այդ եղանակային պայմաններում... Ու առանց անհարմար զգալու քննիչը ծնողին ասել է՝ միգուցե սառել, կպել է մի տեղ, գազաններն են կերել։ Թող չհասցնեն այն աստիճանի, որ ծնողը դատաստանն իր ձեռքով անի»,-ընդգծեց Վիրաբյանը։

Նրա խոսքով, Նորիկի մայրը լավատես է, հավատում է, որդին կգտնվի ողջ, թեկուզ հաշմանդամություն ձեռք բերած վիճակում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հարցմանն ի պատասխան ադրբեջանական կողմից պատասխանել են, որ գերության մեջ գտնվող նման անձ չկա։

Ծառայակիցները, ըստ փաստաբանի, չեզոք են՝ «չենք հիշում, չենք տեսել, չենք լսել»։ Դեպքից անմիջապես հետո դիրքեր մեկնած մայրը Վիրաբյանին պատմել է, որ ռազմական ոստիկանությունից ընդամենը մեկ հոգի ձիով պտտվել է տարածքում, վերադարձել՝ ասելով, չի գտել երեխուն։

«Եթե քննիչը մի փոքր ջանք գործադրեր և սրտացություն ցուցաբերեր, աշխատեր այդ գործի վրա, արդյունք կլիներ։ Քննիչը որևէ գործողություն չի կատարում, որպեսզի գործն ընթանա այն հունով, որ սա ոչ թե փախուստ է, զորամասն ինքնակամ լքել է, այլ որևէ միջադեպի արդյունքում չկա զինվորը։ Քննիչն ունի ներքին համոզմունք, որ զինվորը ինքնակամ լքել է զորամասը, բայց կան փաստական հանգամանքներ, որ Մկրտչյանը եղել է շատ վատ վիճակում, ունեցել է ջերմություն, հրաժարվել է սննդից, թույլ է եղել, ունակ էլ չի եղել խոսել։ Նրան երկու ուրիշ զինվոր է օգնել, որ դիրք բարձրանա, մի հոգի էլ զենքն է տարել։ Սպայական կազմին տեղյակ են պահել զինվորի վիճակի մասին, խոստացել են մեքենա ուղարկել, որ իջեցնեն, սակայն երեք օր որևէ մեկը չի հիշել նրա մասին։ Սա արդեն իսկ պաշտոնական դիրքի չարաշահում է, անգործության հետևանքով առաջացած բացասական հետևանք է, որ զինվորն այս վիճակում մնացել է դիրքում»,-ասաց Վիրաբյանը։

Փաստաբանի խոսքով, քրեական գործի ընթացքում հարցաքննվածների հայտնած տեղեկությունները հաճախ հակասում են իրար, ինչի հետևանքով էլ ցանկացած խոսք, հայտարարություն իրենք կասկածի տակ են դնում։

«Մեկ տարուց ավելի քննություն է  իրականացվում։ Եթե քննիչը մի թեթև գործին ծանոթ լիներ և քննություն իրականացներ, երկու ճանապարհ ուներ՝ կամ բացահայտեր զինվորի գտնվելու վայրը, որը բխում է բոլորի շահերից, եթե զինվորին ողջ գտնեն, ես կլինեմ առաջն մարդը, որ նրան կհանձնի իրավապահ մարմիններին, զորամասն ինքնակամ լքելու համար պատասխանատվություն կրելու, կամ էլ եթե հետախուզությունն ու վարույթն իրականցնող մարմինը չի կարողացել գտնել 18 տարեկան անզեն, անպաշտպան, հիվանդ զինվորին, ապա պետք է այլ հատկանիշներով գործ հարուցվի ու քննվի, թե ուր է զինվորը։ Ես չեմ հավատում, որ քննիչը՝ Ա. Խաչատրյանը չի տիրապետում այն ինֆորմացիային, թե ինչի հետևանք է զինվորի անհետանալը։ Եթե չի տիրապետում, դա արդեն որպես քննիչ իր թուլության հետևանք է»,-նշեց Վիրաբյանը։

Փաստաբանն ակնկալում է, որ քննիչն իր հայտարարություններին, հնչեցրած գնահատականներին կպատասխանի հրապարակային կերպով։ Panorama.am-ը քրեական գործի մանրամասների ու քննիչի արձագանքը ստանալու համար հարցում է ուղարկել Քննչական կոմիտե։

«Ես պատրաստ եմ լսել ամեն ինչ, չեմ զարմանա ոչ մի վարկածից։ Մի թաքցրեք, բացահայտեք գործը։ Սա միայն քրեական գործ չէ, սա ազգային արժանապատվության հարց է։ Ես չեմ կարողանում հասկանալ, զինվորական քննչականում չկա՞ մի արժանապատիվ սպա, որ կարող է այս գործը քննի ու ծնողին ասի՝ փաստերը սա են, ձեր տղան այս հանգամանքներում է անհետացել կամ չի անհետացել»,-ասաց փաստաբանը։

Քրեական գործի վերաբերյալ ՔԿ-ին ուղղված հարցման պատասխանը ստանալուն պես Panorama.am-ն այն կհրապարակի։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:42
«Կներե՛ս, սիրելի՛ 137.1, կներես…»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Որքա՜ն եմ կարոտելու այս խտրական, խիստ քաղաքական գրությունները, որոնց հիման վրա «բուսնում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը գրում է․ ««Հուսով ենք, որ Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախում արևածագ լինելու՛ է․ Աբրահամ Գասպարյան
Հաղորդավար, լրագրող Աբրահամ Գասպարյանը գրում է․ «Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազ չի լինելու: «Արցախգազ»-ն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել
Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված...
Աղբյուր` Panorama.am
20:03
9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» պատասխանները
Հունիսի 28-ին հանրապետության հիմնական դպրոցի 33 910 շրջանավարտ՝ 9-րդ դասարանցի, ավարտական կենտրոնացված քննություն է հանձնել հայոց լեզվից:...
Աղբյուր` Panorama.am
19:59
Պին՞դ եք
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «2020-21թթ․ Հանձվել է Արցախի 75%-ը, թշնամին գրավել է Գորիս-Կապան ճանապարհը․․․ -Համաձա՛յն...
Աղբյուր` Panorama.am
19:40
Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հուլիսի 5-19-ը բացակայել երկրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:22
Տիգրան Աբրահամյանի խորհուրդը Սահակ Սահակյանին
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Այս իշխանության պարագայում այս դատավորը չէր կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել․Հակոբ Մարտիրոսյան
Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում  փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, գնահատելով դատական նիստի ընթացքում  դատավորի դրսևորած...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔՊ-ն ԱԺ պաշտոններից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
18:37
Այն, ինչ արեց դատավոր Բիշարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար էր․ Մինասյան
«Ակնհայտ էր, որ հատկապես երկվա դատական նիստի ընթացքում դատավոր Բիշարյանի կողմից ցուցաբերած վարքագիծն, ինչպես նաև դատախազների...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երևանում հրդեհ է բռնկվեծ ասֆալտի գործարանում
Հունիսի 28-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
«Թուրք», «մեռնելը երազանք դառնա»
Աղբյուր` Panorama.am
17:58
Գագիկ Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից 16.8մլրդ դրամի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումն ընդունել է վարույթ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
«Արդեն մտածում եմ, որ երևի հերթով պետական գործիչների դեմ միջնորդություններ ներկայացնենք։ Ստացվում է, որ ծնողներիս հետագա կյանքը...
Աղբյուր` Panorama.am
17:50
Արցախի համար մշակված և ներդրված է զինվորական ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ. Սահակ Սահակյան
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կյացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է այս պահին միայն պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
17:43
Րաֆֆի Ասլանյան. Սա է այսօրվա իշխանության դեմքը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կնասպանության հերթական դեպքը՝ Խարբերդում
Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կարեն Վրթանեսյան. ...Ուրեմն այլևս էլիտա չես
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Այն ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Փաշինյանի դեմ բողոքը քննող դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայի հակամարտությունում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լենինգրադի մարզի լճում հայաստանցի է խեղդվել
Անցած օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ջրամբարներում երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արարատի դատախազության կողմից հայտնաբերվել է փողերի լվացման դեպք
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նիկոլ Փաշինյանն ապացուցեց Թուրքիայի տեսակետը. Արագած Ախոյան
«Հերթական թունավոր ճաշկերույթն այս ժողովրդին, որը Նիկոլը պարբերաբար հրամցնում է»,- քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}