Տնտեսություն 15:30 27/06/2022

«Homeland». հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները՝ «Rest-hotel HoReCa Expo- 2022»-ում

«Rest-hotel HoReCa Expo-2022» Եվրասիական ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված էր «Homeland» պահածոների գործարանի արտադրանքը՝ հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները, հյութերը, որոնք իրենց ուրույն տեղն ունեն տեղական շուկայում։

«Homeland» ապրանքանիշը, որը պատկանում է «Դերժավա գրուպ» ընկերությունների խմբին, սպառողին է առաջարկում ավելի քան 100 անուն տեսականի համեղ բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։

Նշենք, որ «Rest-hotel HoReCa Expo- 2022» ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացրեցին վեց տասնյակից ավելի հայկական ընկերություններ։ Հյուրերը համտեսեցին հայկական մրգային և բանջարեղենային պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, պաղպաղակ, կաթնամթերք, մսամթերք, թեյի, չրի տեսականի և այլն։ Ցուցահանդեսին մասնակցում  էին նաև կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերություններ։

2018 թվականից ամեն տարի անցկացվող «Rest-hotel HoReCa»-ն՝ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարման և սպասարկման ցուցահանդեսը, համարվում է ոլորտի առանցքային միջոցառումներից մեկը։ Այն ժամանակակից հարթակ է, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը, փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ, ներկայացվում է ռեստորանային և հյուրանոցային ոլորտի միտումները, հանդիպում են շուկայի հիմնական դերակատարները, իսկ այցելուները ծանոթանում են եվրասիական շուկայի վերջին նորամուծություններին:

Ցուցահանդեսում այցելուները ծանոթացան «Հոմլենդ» ընկերության արտադրանքի տեսականուն, համտեսեցին պահածոյացված «Իմամ բայալդին», խավիարը, աջիկան։ Արևահամ մրգերից պատրաստված հյութերը ևս անտարբեր չթողեցին միջոցառման մասնակիցներին։

«Homeland» պահածոների գործարանի կոմերցիոն տնօրեն Արման Ամիրխանյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենք փորձում են մասնակցել տեղական շուկաների համար նախատեսված էքսպոներին։ Նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցությունն, ըստ նրա,  բավականին արդյունավետ են թե ապրանքի ճանաչելիության, թե վաճառքի ընդլայնման առումով։

«Հիմնական նպատակն այն է, որ մեր արտադրանքը ճանաչելի դարձնենք HoReCa սեգմենտին։ Տեղական շուկան մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց նա։

Արման Ամիրխանյանը չբացառեց, որ այս ցուցահանդեսը նաև միջազգային շուկայում ընդլայնվելու հնարավորություն կարող է ստեղծել, քանի որ այցելուները ոչ միայն Հայաստանից են, այլև արտերկրից, ԵԱՏՄ երկրներից։ «Իհարկե, հիմնական շեշտը տեղական շուկան է՝ ռեստորաններ, սրճարաններ և այլն»,- ընդգծեց նա։

Պահածոների գործարանի կոմերցիոն տնօրենը նաև տեղեկացրեց, որ ընկերությունն ամեն տարի մասնակցում է միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնք արդյունավետ են և հնարավորություն են տալիս ընդլայնել արտահանման շուկաները։

«Դերժավա» ընկերությունների խմբի մարկետինգի բաժնի ղեկավար Լուսինե Սաթամյանի խոսքով՝  ընկերությունը սահմանել է վերահսկման խիստ չափանիշներ, որպեսզի սպառողին առաջարկի բարձր որակի հայկական արտադրանք։

««Հոմլենդ»-ի ապրանքատեսականին առանձնանում է նրանով, որ պահածոները ստեղծելու համար ընտրվում են միմիայն թարմ միրգ ու բանջարեղեն։ Գործարանն ի սկզբանե իր առջև դրել է խնդիր՝ ներկայանալ շուկայում որպես բարձրորակ ապրանք մթերող և արտադրող ընկերություն»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ «Homeland» ընկերությունը «Rest-hotel HoReCa Expo- 2022» Եվրասիական ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացավ հավաստագրի։

Ցուցահանդեսում տեղի ունեցավ նաև «HORECA Magazine»-ի շնորհանդեսը, որում առանձին էջով ներկայացված է «Homeland» ընկերությունը։

Պահածոների գործարանը բացվել է 2017 թվականին, արդեն 2019-ին բազմատեսակ պահածոներով մտել է տեղական շուկա, իսկ կարճ ժամանակ անց արտահանվել է Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամստերդամ: Ընկերությունն առաջարկում է պահածոների ավելի քան 100 անուն տեսականի, այդ թվում՝ մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։

Առաջարկվող պահածոների պատրաստման ընթացքում նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների և այլ հավելումների օգտագործումը՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:

«Rest-hotel HoReCa Expo- 2022»-ի զարգացման գծով տնօրեն Էլինա Սեյրանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որ Հայաստանում հյուրանոցառեստորանային բիզնեսի զարգացմանը նվիրված Եվրասիական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ։ Մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչներ։ Ակնկալում են, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 400 այցելու։

««HoReCa Expo»-ն հնարավորություն է տալիս ընկերություններին ընդլայնվել, գտնել նոր կապեր, համագործակցել, բանակցություններ վարել իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Սա հայկական ընկերությունների համար իդեալական հարթակ է ոչ միայն կապերի ընդլայման, այլև հենց Հայաստանի տարածքում իրենց բիզնեսն ամրապնդելու համար»,- ասաց նա։

Ցուցահանդեսի 6 բաժիններում ներկայացված  են արտադրողներ և ներմուծողներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի, կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների, ինչպես նաև բիզնեսի կառավարման թվային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովումների ոլորտից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}