Հայկ Մարությանը գիշերն ահազանգել է ոստիկանություն
Քաղաքական
15:54 08/07/2022
Հայաստան

Հայկ Մարությանը գիշերն ահազանգել է ոստիկանություն

Հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը։

Իր ունեցած տեղեկությունները վկայալոչելով Aravot.am-ը նաև գրում է, որ Մարությանը հայտնել է, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել:

«Կատարվում է նախաքննություն: Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է»,-գրում է աղբյուրը։

Ոստիկանությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ նման հաղորդում ստացվել է, սակայն ահազանգած քաղաքացու անձի մասին տեղեկություններ չտրամադրեցին։

«Այդ բովանդակությամբ հաղորդում ստացվել է։  Մալաթիայի քննչական բաժնում վարույթ է իրականացվում»,-նշեցին ոստիկանությունից՝ անպատասխան թողելով հարցը, թե ում է ուղեկցել ՃՈ մեքենան, ինչ պատասխանատվության է ենթարկվել։ 

Ավելի ուշ ոստիկանության էջում հրապարակվեց պարզաբանում, որտեղ ասված է.

«Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»:

Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։

Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն»։

 

Placeholder