Իրավունք 13:12 18/01/2023 Հայաստան

Աիդա Մուրադյան. Ադրբեջանի գործողությունը ոչ այլ ինչ է, քան հայ երեխաների ահաբեկում

Ադրբեջանի պաշարման հետևանքով օրեր շարունակ ծնողներից հեռու գտնվող արցախցի երեխաների՝ տունդարձի ճանապարհին մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Կատարվածին, դրա հետևանքներին  Panorama.am-ի հետ զրույցում գնահատական է տվել Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Աիդա Մուրադյանը։

Panorama.am-Տիկին Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանցիների գործողություններն Արցախ վերադարձող երեխաների նկատմամբ։ Արդյո՞ք դրանք երեխաների իրավունքների խախտում են։
Աիդա Մուրադյան-Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք: Համաձայն Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրության, երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են երեխաների պաշտպանությունը և օգնությունը:

Արցախի շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից զրկված 19 երեխաներին տուն վերադարձնող մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից և քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած ավելի քան 10 ադրբեջանցիներ ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Բնականաբար նրանց գործողությունները ահաբեկել են երեխաներին: Երեխաներից մեկն անգամ ուշագնաց է եղել:

Նման գործողությունները միանշանակ երեխաների իրավունքների կոպտագույն խախտում են:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն «Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը»։ Բանն այն է, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիային միացել է նաև Ադրբեջանը՝ դեռևս 1992 թվականին՝ ընդունելով, որ  յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, ազատության, կրթության, ընտանիքում ապրելու, անձնական կյանքի անձեռնմխելիության, իր պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի ոտնձգությունից պաշտպանված լինելու և այլն իրավունքներ։ Ըստ էության, այս գործողությունները ոչ միայն երեխաների իրավունքների կոպտագույն խախտում են, այլև հենց իրենց միջազգայնորեն ստաձնած պարտավորությունների:

Panorama.am-Ձեր կարծիքով, որո՞նք են անչափահասների նկատմամբ նման գործողությունների նպատակը։
Աիդա Մուրադյան-Նպատակը կարծում եմ շատ պարզ է, և Արցախում ապրող երեխաների իրավունքների ոտնահարումը միայն այս դրվագով չէ, որ ականատես ենք լինում:

Շարունակաբար ոտնահարվում են երեխաների հիմնարար իրավունքները՝ կյանքի և առողջության, կրթության, ընտանիքի ու համայնքի հետ ապրելու և այլն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից իրավունքի սուբյեկտը, այսինքն այդ իրավունքը կրողը երեխան է: Նրա կարգավիճակը՝ փախստական, ապաստան հայցող, քաղաքացիություն չունեցող անձ, չճանաչված երկրի քաղաքացի և այլն, չի կարող որևէ կերպ սահմանափակել նրա հիմնարար իրավունքները: Այս գործողությունը ոչ այլ ինչ է, քան երեխաների ահաբեկում:

Panorama.am-Ո՞րը պետք է լինի Հայաստանի Հանրապետության՝ պետության, հասարակական սեկտորի արձագանքն Ադրբեջանի նման քաղաքականությանը։
Աիդա Մուրադյան-Կարծում եմ՝ այս և նման գործողությունները առանց համապատասխան արձագանքի թողնելը բարենպաստ պայմաններ կստեղծի ապագայում ևս նման վարքագիծ դրսևորելու: Հետևաբար, շատ կարևորում եմ այս միջադեպին ինչպես պետական, այնպես էլ միջազգային և հասրարական կազմակերպությունների արձագանքը:

Լուսանկարը  Վորլդ Վիժն Հայաստանի ֆեյսբուքյան էջից։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:35
Գողացածների փոխարեն դիտահորերին նոր կափարիչնե՞ր եք դրել… Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ. Հրաչյա Սարգսյան
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավա՛ր, ոնց որ ձեր վարչական շրջանում էլի դիտահորերի կափարիչներն են գողացել»,-Երևանի քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ցանկացել են մոտ 23 կգ ոսկի տանել Թուրքիա և ԱՄԷ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված...
Աղբյուր` Panorama.am
12:24
Եվրոպայում բիզնեսին օգնելու խոստումները չեն խանգարում ձեռներեցներին փախչել օվկիանոսից այն կողմ
ԵՄ-ի տնտեսության վերականգնման ծրագրերին կարող է խանգարել ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Էներգետիկ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է դադարեցնել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը
«Արտարժութային և դրամային հիպոտեկային վարկերում վերջին երեք տարում չաշխատող վարկերի դրամային կշիռը 1.5-2 % է, և 4.5-6 %-ն արտարժութային...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մոսկվայում Նժդեհ պարախմբի համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված
«Արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Ստեփանյանն ու Թաթոյանը ներկայացրել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:22
«Mitsubishi Pajero»--ի՝ էլեկտրասյանը բախվելուց տուժել են երեխաներ
Հունվարի 30-ին, ժամը 09:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Հայանիստ գյուղի խաչմերուկում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի և...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է
Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել...
Աղբյուր` Panorama.am
11:00
Զինծառայողի վիրավորվելու գործով ձերբակալվել է համածառայակիցը
Հունվարի 29-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի  հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արդարադատության դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել նաև ՌԴ-ից մատակարարվող գազից կախվածությունը վերացնելու համար
Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականը վերացնել գազի մատակարարումներից կախվածությունը: «ՌԻԱ նովոստի»-ին գրում  է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ջենիֆեր Լոպեսը նկարահանումների ժամանակ հազիվ է խուսափել ժայռից ընկնելուց
Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, որ Դոմինիկյան Հանրապետությունում «Իմ ծովահենային հարսանիքը»...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչներին
«Ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»։
Աղբյուր` Panorama.am
10:10
Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածը Հունվարի 28-ի գիշերն Իրանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:00
ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
Ամերիկացի զինվորականները չեն մասնակցել Իրանին հասցված հարվածներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Սկսվում է Առաջավորաց պահքը
Այն հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:
Աղբյուր` Panorama.am
09:40
Տիգրան Աբրահամյան. Արցախի մասով պետք է շտապել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ճանապարհները 09:00-ի դրությամբ` մառախուղ, մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:16
ԱՄՆ-ն իր տանկերն Ուկրաինա կուղարկի տարեվերջից ոչ շուտ
Ամերիկյան Abrams տանկերի մատակարարումը հնարավոր կլինի միայն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.56 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
08:53
Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը
Հունվարի 29-ին, ժամը 20։58-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
08:39
Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան
Իրանում Բելառուսի դեսպանի, ԻԻՀ արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարի, իրանական Saipa և բելառուսական LCC ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
08:23
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը ցնցելու է Շվեդիային։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
08:10
Մերկասառւյց՝ Արագածտնի մարզի, Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:41
Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Ոսկանյան
«Շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը»։
Աղբյուր` Panorama.am
00:26
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանը ձյունից հետո
12:07 30/01/2023

Երևանը ձյունից հետո

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}