Տնտեսություն 15:45 24/01/2023 Հայաստան

Տարվա կոռուպցիոն գործարքը

Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենակասկածելի գործարքներից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության շուրջ հարցերը դեռևս մնում են անպատասխան։ Մինչ օրս պարզ չէ, թե ինչպես և ինչ պայմաններով է ՀՀ կառավարությունը գործարք կնքել Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատու ԶՊՄԿ-ի հետ, քանի որ դրա մանրամասները գաղտնի են պահում հասարակությունից։

Իսկ ամեն ինչ սկսվեց 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն»-ը ձեռք էր բերել կոմբինատի 60%-ը, որից 25%-ն (կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը) էլ նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։ Այսպիսով, գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձավ կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։

Ի դեպ «Արդյունաբերական ընկերությունը» նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Այն ԶՊՄԿ-ի բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին, նույն օրն էլ բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարությանը։ Հարց է առաջանում, թե որն է նվիրատվության առիթը, ի՞նչ պայմանավորվածության արդյունքում է բաժնետերը նման քայլի գնացել։ 

Նշենք, որ «Արդյունաբերական ընկերության» խոշոր բաժնետերը ռուս միլիարդատեր, «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն է։

Փաշինյանի հայտարարությունն ու ԶՊՄԿ-ում փոփոխությունները

Այս գործարքից առաջ՝ 2021-ի հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր՝ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։ 

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք- չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- նշել էր Փաշինյանը։

Դրանից մեկ օր առաջ էլ Քաջարանում ասել էր, որ Հայաստանի ժողովուրդն իր փայաբաժինն է ունենալու «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին սպառնացել են, ասել են՝ ով գնա երթի, աշխատանքից հանելու ենք։ Ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից որևէ մեկը չի աշխատելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ»,- նշել է Փաշինյանը։

Ավելի նա որոշ գաղտնիքներ բացահայտեց. «Ես ուզում եմ գաղտնիք բացեմ՝ հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում այդ մասով, հույս ունեմ՝ ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան։ Եթե չունենան կառուցողական դիրքորոշում, Հայաստանի ժողովուրդն էդ բաշիբոզուկներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժինը, թեկուզ Ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»։

Փաստորեն այս հայտարարությունից շատ չանցած տեղի ունեցավ այդ գործարքը։

Հետաքրքիր մեկ դրվագ ևս. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի N 270-Ա որոշումից պարզ է դառնում, որ հանձնաժողովը թույլատրել է համակենտրոնացնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ու «Արդյունաբերական ընկերություն»-ը։ Դրա համար հիմք է հանդիսացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի 2021թ-ի հունիսի 15-ի դիմումը, ըստ որի՝ ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» նախատեսում է ձեռք բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 60 տոկոս փայաբաժինը:

Այսինքն՝ ՄՊՀ-ն դիմումը ստացել է այն նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը քաջարանցիներին ասում էր, թե «Հայաստանի ժողովուրդն ունենալու է իր փայաբաժինը «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատում»։ 

Դրանից հետո Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) հավատարմագրային կառավարմանը: Հիշեցնենք, որ «ԱՆԻՖ»-ի տնօրենների խորհրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Մի շարք տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ բարձրաձայնել են այս ոչ թափանցիկ գործարքի մասին։ Ավելին, լրատվամիջոցները դիմել են կառավարությանը՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը, սակայն Կառավարությունից հրաժարվել են տրամադրել այն՝ որակելով պայմանագիրը որպես առևտրային գաղտնիք։

Դրանից հետո «Սիվիլնեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները վարչական դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը կառավարության աշխատակազմին պարտավորեցնի տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։

Իսկ մինչ այդ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ասել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% բաժնետոմսերի փոխանցումը Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվել և հետագայում էլ պարզաբանումներ չեն տրվել։

«Անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգ»-ն այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։ Պետությունն էլ դա արդարացրեց նրանով, որ ավելի մեծ կլինի պետության դերակատարումը և՛ շահույթի բաշխման, օգտագործման, և՛ կոմբինատի հետագա զարգացման հարցերում։ Ֆորմալ տեսանկյունից նպատակը վատը չէ, բայց խնդիրն այն է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»,- նշել էր Վարուժան Հոկտանյանը։ 

Նրա խոսքով՝ դեռ անպատասխան է մնում հարցը, թե ինչու հանկարծ որոշում կայացվեց գնելու Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև դրա մեկ քառորդը նվիրատվություն անել վարչապետի աշխատակազմին։ Ընդ որում` այստեղից էլ այլ հարց է առաջանում, թե ինչու է դա հանձնվում վարչապետի աշխատակազմին, այլ ոչ թե էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն ավելի համապատասխան պետական մարմին է։

«Սա իշխանության կենտրոնացման ևս մեկ փաստ է, որ չգիտես ինչու հենց վարչապետի աշխատակազմին են տալիս։ Ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Եթե այսպես շարունակվի, նախարարությունների կարիք էլ չի զգացվի կդառնան վարչապետի աշխատակազմի վարչություններ»,- ասել է Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով, որ այս գործարքի հետ կապված թափանցիկության խնդիր կա, և ամեն ինչ հիմնվում է ենթադրությունների վրա։

Նշենք, որ Փաշինյանը խորհրդարանում մեծ ոգևորությամբ հայտարարում էր՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նոր ներդրումներ է իրականացնելու, մասնավորապես, կառուցելու է պղնձաձուլարան և նոր ատոմակայան, փաստ է, որ դրանք պարզապես խոստումներ են։

Ի դեպ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհ Արամ Զավենի Սարգսյանն է ոչ վստահելի համարել գործարքը։ «Ռուս ներդրողը եկել է Քաջարան՝ ասում է 3 մլրդ-ի ներդրում եմ անելու ու էն դեպքում, որ մետաղաձուլական գործարան կառուցելու համար մաքսիմում 800 մլն փող է պետք»,- հայտարարել էր նա։

Այդուհանդերձ, կառավարությանը կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվությունից հետո գործընթացն այսքանով չավարտվեց։ 2022 թ-ի օգոստոսի 24-ին գործադիրի նիստում ընդունվեց համապատասխան որոշում, որի համաձայն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները նորից հանձնվեցին ԱՆԻՖ-ի կառավարմանը:

Իսկ ի՞նչ 6,8 տոկոսի մասին է խոսքը։ Գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, գաղտնի որոշմամբ են նոր բաժնետոմսերն ընդունել։

«2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունն ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչո՞ւ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: ՀՀ կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասել էր Փաշինյանը։

Նախագծում նշվում է, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

ԱՆԻՖ-ն ու թափանցիկությունը

Արդյոք ԱՆԻՖ-ը թափանցիկ էր աշխատում։ Այս հարցի պատասխանը կարող են տալ ԶԼՄ-ները, որոնց հարցումները ԱՆԻՖ-ին հիմնականում մնում էին անպատասխան, իսկ մի քանի անգամ զգուշացնելուց  հետո միայն ստանում էին ոչինչ չասող պատասխաններ։

Փորձեցինք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»-ից որևէ տեղեկություն գտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մասին։ Ընդամենը երկու լուր. առաջինը՝ «Կառավարությունը ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը», երկրորդը՝ «ԱՆԻՖ-ը չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը»։ Որևէ այլ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել։

Այս խնդրին անդրադարձել էր նաև «Փաստինֆո»-ն, որին չէր հաջողվել ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ Հելիոուից ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ։ ԱՆԻՖ-ից լրատվամիջոցին առաջարկել են հարցումներն ուղարկել իրենց՝ խոստանալով դրանք փոխանցել հասցեատերերին։ «Մինչդեռ հասցեատերերից այդպես էլ պատասխան չստացանք, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանց այդպես էլ չեն փոխանցվել»,- գրել էր «Փաստինֆո»-ն։

Սա նշանակում է, որ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում ներգրավված օտարերկրացները ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարման մասին իրավասու չեն որևէ տեղեկատվություն տալ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը որդեգրել է ԶԼՄ-ների՝ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակելու, խոչընդոտելու քաղաքականություն։ Դրա մասին պարբերաբար բարձրաձայնում են «Փաստինֆո»-ն, «Սիվիլնեթ»-ը և այլ լրատվամիջոցներ։

Իսկ դա անհետևանք չէր կարող մնալ

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրեն պատկանող 21,8 տոկոսի բաժնետոմսերը ԱՆԻՖ-ին կառավարման հանձնելուց հետո ամիսներ անց այլ որոշում կայացրեց։

2022 թվականի դեկտեմբերի 22-ի նիստում գործադիրը նոր որոշում ընդունեց, որի համաձայն՝ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումը հանձնեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Սակայն կառավարությունը չի հիմնավորում, թե ինչու է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԶՊՄԿ-ի պետական բաժնետոմսերը կառավարելու լիազորությունը վերցնում և տրամադրում պետական կառույցին։

Նոր փոփոխության համար որպես հիմնավորում միայն նշված է «ընկերության կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունը»: Այլ մանրամասներ որոշման նախագծում չկան:

Այս առիթով «Փաստինֆո»-ն գրում է՝ «Արդյունքում լուրջ քննարկումներ են ծավալվել ԱՆԻՖ-ում, քանզի օտարերկրացի առանձին փորձագետներ անհանգստացել են, որ իրենց անունները շոշափվում են կոռուպցիայի առումով կասկածելի խիստ գործարքի արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի կառավարման գործում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա»։

Նշենք, որ սա տեղի է ունենում այն կառավարության ժամանակ, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության էր եկել հանրության առջև բաց և թափանցիկ լինելու խոստումներով։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:37
Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:...
Աղբյուր` Panorama.am
13:33
Մետրոյում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ մետրոյի կայարաններից մեկում մի տղամարդ փորձել է անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ոստիկանության պատասխանատու ծառայողը չորս տարում 18-21 հազար լիտր բենզին է գողացել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանի ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչները գործում են ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա
Նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիսում ակտիվացած ահաբեկչական խմբավորումները գործում են ԱՄՆ-ի հետ համակարգված։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
12:31
ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում. ԱՆ
Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ,  կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում...
Աղբյուր` Panorama.am
12:19
ԶՈւ կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ սահմանների անձեռնամխելիությունը. Աբրահամյան
Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և...
Աղբյուր` Panorama.am
12:11
Գեղամ Նազարյանն ասում է՝ լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր
«Ոոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»։
Աղբյուր` Panorama.am
12:02
Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում
«Ֆիորենտինա»  ակումբի ֆուտբոլիստ  Էդուարդո Բովեն ուշքի է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը
Ըստ Մնացական Սաֆարյանի, ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը։
Աղբյուր` Panorama.am
11:37
Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
«Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
11:21
Վահե Հովհաննիսյան. Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն...
Աղբյուր` Panorama.am
11:20
Արծվիկ Մինասյանն ուղղեց, երբ Գեղամ Նազարյանը ներկայացվեց որպես ընդդիմադիր պատգամավոր
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանն իր խոսքում պատգամավոր Գեղամ Նազարյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ընդդիմադիր պատգամավորները դիմել են դատարան՝ ընդդեմ ԱԳՆ-ի
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներին գտել են վնասվածքներով ու ցրտահարության նշաններով
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի...
Աղբյուր` Panorama.am
10:41
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
10:31
Այսօրվանից ավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել բանկային քարտերով
«Այսօրվանից ավտոբուսներում, միկրոավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հալեպում ու Իդլիբում զոհերի թիվն ավելանում է, նրանց թվում 20 երեխա կա
Սիրիական բանակի և Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ The National պարբերականի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
Գյումրու Քաղաքցիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է` որպես...
Աղբյուր` Panorama.am
09:43
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին: Այն Բանկին է հանձնվել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:35
Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Աղբյուր` Panorama.am
09:20
Եվս մի ծանր գիշեր Վրաստանում
Վրաստանի համար այս գիշերն էլ ծանր էր։ Թբիլիսիից բացի ցուցարարներ էին հավաքվել նաև Բաթումիում դատարանի շենքի դիմաց։ Ցուցարարներն այստեղ պահանջել...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դեկտեմբերի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 2-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:45
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատար ավտոմեքենաների համար
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
08:40
Դեկտեմբերի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բովեն «մնում է անգիտակից վիճակում, բայց ինքնուրույն է շնչում».Sky Sport Italia
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Էդուարդո Բովեն «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում գիտակցությունը կորցնելուց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը, Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Շոտյանը գրում է. «Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ և չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:52
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ջրցան մեքենաներով սկսել են ջրել ցուցարարներին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}