Տնտեսություն 15:45 24/01/2023 Հայաստան

Տարվա կոռուպցիոն գործարքը

Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենակասկածելի գործարքներից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության շուրջ հարցերը դեռևս մնում են անպատասխան։ Մինչ օրս պարզ չէ, թե ինչպես և ինչ պայմաններով է ՀՀ կառավարությունը գործարք կնքել Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատու ԶՊՄԿ-ի հետ, քանի որ դրա մանրամասները գաղտնի են պահում հասարակությունից։

Իսկ ամեն ինչ սկսվեց 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն»-ը ձեռք էր բերել կոմբինատի 60%-ը, որից 25%-ն (կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը) էլ նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։ Այսպիսով, գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձավ կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։

Ի դեպ «Արդյունաբերական ընկերությունը» նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Այն ԶՊՄԿ-ի բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին, նույն օրն էլ բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարությանը։ Հարց է առաջանում, թե որն է նվիրատվության առիթը, ի՞նչ պայմանավորվածության արդյունքում է բաժնետերը նման քայլի գնացել։ 

Նշենք, որ «Արդյունաբերական ընկերության» խոշոր բաժնետերը ռուս միլիարդատեր, «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն է։

Փաշինյանի հայտարարությունն ու ԶՊՄԿ-ում փոփոխությունները

Այս գործարքից առաջ՝ 2021-ի հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր՝ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։ 

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք- չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- նշել էր Փաշինյանը։

Դրանից մեկ օր առաջ էլ Քաջարանում ասել էր, որ Հայաստանի ժողովուրդն իր փայաբաժինն է ունենալու «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին սպառնացել են, ասել են՝ ով գնա երթի, աշխատանքից հանելու ենք։ Ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից որևէ մեկը չի աշխատելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ»,- նշել է Փաշինյանը։

Ավելի նա որոշ գաղտնիքներ բացահայտեց. «Ես ուզում եմ գաղտնիք բացեմ՝ հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում այդ մասով, հույս ունեմ՝ ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան։ Եթե չունենան կառուցողական դիրքորոշում, Հայաստանի ժողովուրդն էդ բաշիբոզուկներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժինը, թեկուզ Ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»։

Փաստորեն այս հայտարարությունից շատ չանցած տեղի ունեցավ այդ գործարքը։

Հետաքրքիր մեկ դրվագ ևս. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի N 270-Ա որոշումից պարզ է դառնում, որ հանձնաժողովը թույլատրել է համակենտրոնացնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ու «Արդյունաբերական ընկերություն»-ը։ Դրա համար հիմք է հանդիսացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի 2021թ-ի հունիսի 15-ի դիմումը, ըստ որի՝ ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» նախատեսում է ձեռք բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 60 տոկոս փայաբաժինը:

Այսինքն՝ ՄՊՀ-ն դիմումը ստացել է այն նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը քաջարանցիներին ասում էր, թե «Հայաստանի ժողովուրդն ունենալու է իր փայաբաժինը «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատում»։ 

Դրանից հետո Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) հավատարմագրային կառավարմանը: Հիշեցնենք, որ «ԱՆԻՖ»-ի տնօրենների խորհրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Մի շարք տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ բարձրաձայնել են այս ոչ թափանցիկ գործարքի մասին։ Ավելին, լրատվամիջոցները դիմել են կառավարությանը՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը, սակայն Կառավարությունից հրաժարվել են տրամադրել այն՝ որակելով պայմանագիրը որպես առևտրային գաղտնիք։

Դրանից հետո «Սիվիլնեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները վարչական դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը կառավարության աշխատակազմին պարտավորեցնի տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։

Իսկ մինչ այդ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ասել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% բաժնետոմսերի փոխանցումը Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվել և հետագայում էլ պարզաբանումներ չեն տրվել։

«Անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգ»-ն այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։ Պետությունն էլ դա արդարացրեց նրանով, որ ավելի մեծ կլինի պետության դերակատարումը և՛ շահույթի բաշխման, օգտագործման, և՛ կոմբինատի հետագա զարգացման հարցերում։ Ֆորմալ տեսանկյունից նպատակը վատը չէ, բայց խնդիրն այն է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»,- նշել էր Վարուժան Հոկտանյանը։ 

Նրա խոսքով՝ դեռ անպատասխան է մնում հարցը, թե ինչու հանկարծ որոշում կայացվեց գնելու Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև դրա մեկ քառորդը նվիրատվություն անել վարչապետի աշխատակազմին։ Ընդ որում` այստեղից էլ այլ հարց է առաջանում, թե ինչու է դա հանձնվում վարչապետի աշխատակազմին, այլ ոչ թե էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն ավելի համապատասխան պետական մարմին է։

«Սա իշխանության կենտրոնացման ևս մեկ փաստ է, որ չգիտես ինչու հենց վարչապետի աշխատակազմին են տալիս։ Ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Եթե այսպես շարունակվի, նախարարությունների կարիք էլ չի զգացվի կդառնան վարչապետի աշխատակազմի վարչություններ»,- ասել է Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով, որ այս գործարքի հետ կապված թափանցիկության խնդիր կա, և ամեն ինչ հիմնվում է ենթադրությունների վրա։

Նշենք, որ Փաշինյանը խորհրդարանում մեծ ոգևորությամբ հայտարարում էր՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նոր ներդրումներ է իրականացնելու, մասնավորապես, կառուցելու է պղնձաձուլարան և նոր ատոմակայան, փաստ է, որ դրանք պարզապես խոստումներ են։

Ի դեպ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհ Արամ Զավենի Սարգսյանն է ոչ վստահելի համարել գործարքը։ «Ռուս ներդրողը եկել է Քաջարան՝ ասում է 3 մլրդ-ի ներդրում եմ անելու ու էն դեպքում, որ մետաղաձուլական գործարան կառուցելու համար մաքսիմում 800 մլն փող է պետք»,- հայտարարել էր նա։

Այդուհանդերձ, կառավարությանը կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվությունից հետո գործընթացն այսքանով չավարտվեց։ 2022 թ-ի օգոստոսի 24-ին գործադիրի նիստում ընդունվեց համապատասխան որոշում, որի համաձայն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները նորից հանձնվեցին ԱՆԻՖ-ի կառավարմանը:

Իսկ ի՞նչ 6,8 տոկոսի մասին է խոսքը։ Գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, գաղտնի որոշմամբ են նոր բաժնետոմսերն ընդունել։

«2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունն ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչո՞ւ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: ՀՀ կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասել էր Փաշինյանը։

Նախագծում նշվում է, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

ԱՆԻՖ-ն ու թափանցիկությունը

Արդյոք ԱՆԻՖ-ը թափանցիկ էր աշխատում։ Այս հարցի պատասխանը կարող են տալ ԶԼՄ-ները, որոնց հարցումները ԱՆԻՖ-ին հիմնականում մնում էին անպատասխան, իսկ մի քանի անգամ զգուշացնելուց  հետո միայն ստանում էին ոչինչ չասող պատասխաններ։

Փորձեցինք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»-ից որևէ տեղեկություն գտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մասին։ Ընդամենը երկու լուր. առաջինը՝ «Կառավարությունը ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը», երկրորդը՝ «ԱՆԻՖ-ը չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը»։ Որևէ այլ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել։

Այս խնդրին անդրադարձել էր նաև «Փաստինֆո»-ն, որին չէր հաջողվել ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ Հելիոուից ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ։ ԱՆԻՖ-ից լրատվամիջոցին առաջարկել են հարցումներն ուղարկել իրենց՝ խոստանալով դրանք փոխանցել հասցեատերերին։ «Մինչդեռ հասցեատերերից այդպես էլ պատասխան չստացանք, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանց այդպես էլ չեն փոխանցվել»,- գրել էր «Փաստինֆո»-ն։

Սա նշանակում է, որ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում ներգրավված օտարերկրացները ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարման մասին իրավասու չեն որևէ տեղեկատվություն տալ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը որդեգրել է ԶԼՄ-ների՝ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակելու, խոչընդոտելու քաղաքականություն։ Դրա մասին պարբերաբար բարձրաձայնում են «Փաստինֆո»-ն, «Սիվիլնեթ»-ը և այլ լրատվամիջոցներ։

Իսկ դա անհետևանք չէր կարող մնալ

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրեն պատկանող 21,8 տոկոսի բաժնետոմսերը ԱՆԻՖ-ին կառավարման հանձնելուց հետո ամիսներ անց այլ որոշում կայացրեց։

2022 թվականի դեկտեմբերի 22-ի նիստում գործադիրը նոր որոշում ընդունեց, որի համաձայն՝ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումը հանձնեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Սակայն կառավարությունը չի հիմնավորում, թե ինչու է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԶՊՄԿ-ի պետական բաժնետոմսերը կառավարելու լիազորությունը վերցնում և տրամադրում պետական կառույցին։

Նոր փոփոխության համար որպես հիմնավորում միայն նշված է «ընկերության կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունը»: Այլ մանրամասներ որոշման նախագծում չկան:

Այս առիթով «Փաստինֆո»-ն գրում է՝ «Արդյունքում լուրջ քննարկումներ են ծավալվել ԱՆԻՖ-ում, քանզի օտարերկրացի առանձին փորձագետներ անհանգստացել են, որ իրենց անունները շոշափվում են կոռուպցիայի առումով կասկածելի խիստ գործարքի արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի կառավարման գործում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա»։

Նշենք, որ սա տեղի է ունենում այն կառավարության ժամանակ, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության էր եկել հանրության առջև բաց և թափանցիկ լինելու խոստումներով։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:47
Չեսարի դարպասը. Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները
XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկը
Աղբյուր` Panorama.am
17:40
Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում՝ Վաղարշակ Հակոբյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին
«Արդեն 10 րոպե է ինչ էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է հանձնաժողովի նիստից, մի քանի րոպե էլ սպասենք»,-հայտարարեց Տարածաշրջանային և...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ստացվել է ահազանգ: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման...
Աղբյուր` Panorama.am
17:20
1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ
Աղբյուր` Panorama.am
17:12
Թուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին
ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Անհայտ կորած զինծառայողների հարազատները պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին. «Հետք»
Այսօր անհայտ կորած զինծառայողներ հարազատները գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: «Հետք»-ի հաղորդմամբ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ես սիրում եմ Հայաստանը և շատ հպարտ եմ, որ հայ եմ. Հրանտ-Լեոն Ռանոս
«Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը բավականին հեշտ կայացրեցի։ Ես սիրում եմ  այս երկիրը և շատ հպարտ եմ, որ հայ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան
«Վստահորեն ասեմ, որ Սիսիանում գործել է հնարավոր բոլոր կեղծման մեթոդները, և երկրորդ գործոնն էլ այն է, որ կոտրված, հիասթափված հատվածն...
Աղբյուր` Panorama.am
16:45
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքի վերջում ՀՀԿ-ական երիտասարդների առաջարկով ընդունվել է  Լաչինի...
Աղբյուր` Panorama.am
16:37
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է. Ավերբուխ
Օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնել է գեղասահորդ, պարուսույց Իլյա Ավերբուխը, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Գերմանիայում համազգային գործադուլներ են
Գերմանիայում համազգային գործադուլներ են, ամենամեծը վերջին տասնյամյակների ընթացքում։ Դրանք պատճառ են դարձել մեծ նավահանգիստների,...
Աղբյուր` Panorama.am
16:06
ԿԳՄՍՆ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին պաշտոնական գրություն չի ստացել
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը օրեր առաջ գրառում է արել՝ հայտնելով, որ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9%-ով
ՀՀ  վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի փետրվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական...
Աղբյուր` Panorama.am
15:22
Կիրիլ Շամալովի նախկին կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս միլիոնատեր Կիրիլ Շամալովի նախկին կնոջ՝ Ժաննայի նկատմամաբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իսկ ումից է էներգիա խլում Հայաստանը
Հարավային Կովկասում ու հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում այս պահին...՝ panorama.am-ը զրուցում է...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եթե հաստատվի, որ Բելառուսը ՌԴ միջուկային զենք է տեղակայում իր տարածքում
Եվրամիությունը խոստանում է պատասխանել, եթե Բելառուսի իշխանությունները հաստատեն Ռուսաստանի կողմից իր տարածքում տակտիկական միջուկային զենքի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեկ տարում Վրաստանում 29 անչափահաս են բռնաբարել
Վրաստանում անցած տարի բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Երկուհազարամյա պատմություն ունեցող հայկական թատրոնը տարբեր շրջաններում, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ձյուն, անձրև, մառախուղ, ջերմաստիճանի նվազում. եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը և 30-31-ն, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:22
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը: Կոմիտեից հայտնում են՝ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով...
Աղբյուր` Panorama.am
13:53
Նեթանյահուն կդադարեցնի անկարգություններ հրահրած դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:43
Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
«Պարոն Բեգոյան, կոնիչիուա, պարո՛ն Բեգոյան»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և...
Աղբյուր` Panorama.am
13:27
Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան) այսօր պետք է  շարունակվեր Արմեն Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Թուրքիայում ոստիկանները երեխայի են խոշտանգել՝ ծեծել են ու նետել ճահիճը
Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի: Էրմենիհաբերի փոխանցմամբ, Դիարբեքիրի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակել է «հրաշալի յոթնյակը»
Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ռեստորատորների և զբոսաշրջության ոլորտի կոնֆերանս Երևանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի  զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների միջազգային կոնֆերանս։ Ապրիլի 5-6-ը նախատեսվող...
Աղբյուր` Panorama.am
12:32
Պատռել են պարեկի բաճկոնը. Կան կալանավորվածներ
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}