Հայաստանցին ուտում է Պակիստանից բերված կարտոֆիլ
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան ներկրվել է 3000.924 տոննա պարենային կարտոֆիլ։ Սա 9.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվարից ապրիլի 25-ը ներկրված կարտոֆիլի ծավալին։
Panorama.am-ին ՍԱՏՄ տրամադրած տվյալների համաձայն, այս տարի պարենային կարտոֆիլ է ներկրվել նաև Պակիստանից։
Համաձայն տեսչական մարմնի տրամադրած տվյալների, Պակիստանից Հայաստան է բերվել 288,22 տոննա պարենային կարտոֆիլ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում այդ երկրից Հայաստան կարտոֆիլ չի բերվել։
Հայաստան կարտոֆիլի ներկրման ծավալով Ռուսաստանն առաջատար է. հունվար-մարտ ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից ներկրվել է 2320,28 տոննա կարտոֆիլ, Վրաստանից՝ 145,008 տոննա, Իրանից՝ 98,488 տոննա։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի հունվարից ապրիլի 25-ն ընկած հատվածում Ռուսաստանից ներկվել է 22,216 տոննա կարտոֆիլ, Վրաստանից՝ 184,896 տոննա, Իրանից՝ 110,77 տոննա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Ի դեպ, Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն։ Պակիստանը բավականին ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի թշնամի ադրբեջանի հետ։
Ի դեպ, 2021-ին բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Պակիստանից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակում Ուզբեկստանի բույսերի պաշտպանության գործակալությունը վտանգավոր վնասատուներ (նեմատոդներ) է հայտնաբերել։
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի կարտոֆիլը կրկին պահեստում է մնում
- ՌԴ-ից Վրաստան ներկրվող կարտոֆիլը հետ է ուղարկվել
- Հրաչ Բերբերյան. Կառավարությանը հարցրեք, ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ
- Բերբերյան. Հայ կարտոֆիլագոծները կորցրեցին վրացական շուկան
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան