Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին.
«Հարգելի պարոն Շահրամանյան,
Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտրահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարումն էական նշանակություն կունենա Արցախում ներքին կայունությունը, հանրային համերաշխությունը և միասնականությունը պահպանելու, Ադրբեջանի կողմից պարտադրված անօրինական շրջափակման հետևանքով ի հայտ եկած ճգնաժամի հետևանքները վերացնելու, անդառնալիից խուսափելու և Արցախն այս դժվարին ժամանակներում արժանապատվորեն առաջնորդելու գործում։
Կայացվելիք որոշումներն ու լուծումներն անշուշտ ճակատագրական և շրջադարձային են լինելու Արցախի և ողջ հայ ժողովրդի համար, սակայն հավատացած եմ, որ արժանապատիվ խաղաղության պայմաններում Արցախի բարօրության և բարգավաճման բանաձևի իրագործումը սպառված չէ, և Դուք բացառիկ հնարավորություն ունեք այդ հարցում հաջողելու համար։ Մաղթում եմ, որ այդ հնարավորությունը լավագույնս ծառայեցնեք Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, այդ ճանապարհին չխուսափեք վճռական ու պատասխանատու որոշումերից և վստահ լինեք, որ արժանապատիվ ընթացքի դեպքում ունենալու եք ոչ միայն Ձեր ընտրողների, այլև ողջ հայ ժողովրդի աջակցությունը։
Թող Ձեր նախագահությունը խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերի Արցախի Հանրապետությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախի պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջև
- Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան