Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Քաղաքական
14:19 02/10/2023
Հայաստան

Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները

Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին ասացին, որ Արցախից բոլոր հոգևորականները եկել են Հայաստան, նաև  Դադիվանքում  ծառայություն իրականացնող հոգևորականները։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն էր մատուցել Հրայր Սարկավագը:

Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրը դեռ 44-օրյա պատերազմից հետո էր անցել թշնամու վերահսկողության տակ, սակայն մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում էին իրենց հոգևոր ծառայությունը, նրանց անվտանգությունն ապահովում էին ռուս խաղաղապահները։

 

Placeholder