Հասարակություն 14:05 30/11/2023 Հայաստան

Վիճակագրությունը մտահոգիչ է. շների հարձակվելու և կծելու դեպքերը Հայաստանում շատացել են

Վերջին շրջանում Երևանում և մարզերում կենդանիների կողմից մարդկանց տուժելու դեպքերն ավելացել են: Հատկապես սոցիալական ցանցերում հաճախ ենք նկատում նման գրառումներ։ Մարդիկ ահազանգում են` և Երևանում, և ՀՀ այլ քաղաքներում կան մեծ թվով թափառող շներ, որոնք հաճախ հարձակվում են մարդկանց վրա, իսկ առավել հաճախ շների հարձակումից տուժում են երեխաները։

Պաշտոնական վիճակագրությունը ևս մտահոգիչ է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1375-ով ավելի է։
Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։
Ի դեպ, տեր ունեցող շների կծելու դեպքերն ավելի շատ են։ Ըստ վիճակագրության՝ հարձակումներից 3546-ը գրանցվել է տեր ունեցող շների կողմից, 3253-ը՝ թափառող շների, 120-ը՝ վայրի կենդանիների կողմից։

Մասնագետները զգուշացնում են, որ որքան էլ մարդիկ շատ սիրեն շներին, այնուամենայնիվ, պետք է հիշել՝ և տնային, և փողոցի շները կարող են վտանգավոր լինել։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արարատ Նազանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ կենդանիների կողմից հասցված վերքերը միշտ եղել են ուշադրության կենտրոնում ոչ միայն բժիշկների, այլ նաև համաճարակաբանների կողմից, քանի որ այդ վնասվածքներն ունեն ոչ միայն մաշկի ամբողջական խախտման, այլև վարակի վտանգ։

Մասնավորապես, դրանք կարող են կատաղություն հիվանդության պատճառ դառնալ, որոնք կարող են անցնել մարդկանց կենդանիների բերանում գտնվող վիրուսների հետևանքով։ Մասնագետի խոսքով, թեև շների՝ մարդկանց կծելու դեպքերը հազարավոր են, սակայն վերջին տարիներին, բարեբախտաբար, կենդանիների կծելուց հետո կատաղության դեպքեր մարդկանց շրջանում չեն գրանցվել՝ շնորհիվ կանխարգելիչ միջոցառումների։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ևս տեղեկացնում են, որ մարդկանց շրջանում կատաղության վերջին դեպքն արձանագրվել է 2019 թվականին Արմավիրի մարզում։

«Երբ կենդանին կծում է, այդ ժամանակ առաջանում է մաշկի ամբողջականության խախտում, և թքի հետ այդ վիրուսները՝ փայտացման կամ կատաղության, կարող են անցնել մարդու արյան մեջ՝ դրանով իսկ առաջացնելով ծանր հետևանքներ։ Եւ կատաղությունը, և փայտացում հիվանդությունները մարդու համար համարվում են մահացու, ուստի եթե կենդանին կծում է, պարտադիր հավաքվում է անամնեզ կենդանու վերաբերյալ և կատարվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց վնասվածքաբանը։

Նրա խոսքով՝ շան կծածից հետո մահվան դեպքերը թեև հազվադեպ են, այդուհանդերձ, լուրջ վերքերը կամ վարակի տարածումը կարող են զգալի վնասել առողջությունը։ Դրա համար պետք է անհապաղ դիմել բուժօգնության։

Արարատ Նազանյանը նշեց, որ եթե շունը հարձակվել և վնասել է մարդուն, առաջին հերթին պատվաստում են տուժածին, իսկ հետո սկսում հետևել շան վարքին։

«Վնասելուց հետո վերքերի մշակում են օճառաջրով, այլ նյութերով և պարտադիր կատարվում է հակափայտացման և հակակատաղության պատվաստում»,- ասաց մասնագետը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հիվանդանոց են դիմում տարբեր աստիճանի վնասվածքներով քաղաքացիներ։ Եթե շունը հարձակվել է, բայց չի վնասել, ապա թքոտման կամ հպման դեպքում կարելի է նաև մարդուն չպատվաստել, քանի որ մաշկի ամբողջականության խախտում փաստացի տեղի չի ունեցել, իսկ եթե մաշկը թեկուզ աննշան վնասվել է, ապա անկախ վերքի առկայությունից, պարտադիր պետք է կատարել կատաղության և փայտացման դեմ պաստվաստումը։

Եթե շունը պատվաստված է, նման դեպքում կատաղության դեմ պատվաստանյութի առաջին ներարկումն արվում է անմիջապես, իսկ մյուսները 3-րդ, 7-րդ և 14-րդ օրը։ Իսկ այն դեպքերում, երբ կծել է թափառող շուն և հնարավոր չէ հետևել, հսկել կենդանուն, կատարվում է պատվաստման ամբողջական կուրսը, այսինքն՝  ներարկումն արվում է նաև 30-րդ և 90-րդ օրը։

Իսկ այն դեպքերում, երբ վերքը շատ խորն է և հասնում է մինչև մկանային հյուսվածք, բացի վերոնշալ միջոցառումներից, ըստ Արարատ Նազանյանի, կատարվում է հակակատաղության իմունոգլոբուլին հենց վերքի մեջ, որը զերծ է պահում հետագա բարդություններից։

Ինչ վերաբերում է փայտացման պատվաստանյութին, մասնագետը նշեց, որ եթե վերջին անգամ փայտացման դեմ պատվաստումից անցել է 3 տարուց ավելի, ապա շան կծելուց հետո  իրականացվում են և կատաղության, և փայտացման դեմ պատվաստումներ։

Արարատ Նազանյանի խոսքով՝ երեխաներն առավել հաճախ են տուժում շների հարձակումից, քանի որ սիրում են խաղալ կենդանիների հետ։

«Սովորաբար ցանկացած ցեղատեսակի շուն կարող է հարձակվել՝ լինի դա տնային, թե՛ փողոցի շուն։ Դրանք կարող են վտանգավոր լինել, դրա համար պետք է առավել զգույշ լինել։ Տաք եղանակին շան կծելու դեպքերն ավելի շատ են լինում, քանի որ երեխաները խաղում են բակերում և առավել հաճախ առնչվում թափառող շների հետ։ Նրանք հետաքրքրասեր են, կարող են մոտենալ շներին, որոնք ձագերի հետ են, փորձեն սիրել, կերակրել, երբեմն էլ ուզում են շանը տվյալ տարածքից հեռացնել  և դիմում են ագրեսիվ միջոցների, ինչը կարող է վատ ավարտ ունենալ երեխաների համար»,- ասաց մասնագետը։

Արարատ Նազանյանը հայտնեց, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիր այս տարվա հունվարի մեկից մինչև նոյեմբեր դիմել է կենդանիների կողմից վնասվածք ստացած 322 երեխա, իսկ 2022 թվականին գրանցվել է 260 դեպք։ «Դեպքերի 90 տոկոսը շան կծած է, մնացած 10 տոկոսը կատվի, ծովախոզուկի, կապիկի, առնետի, մկների կծած։ Բարեբախտաբար, այս տարի ծանր դեպքեր չենք ունեցել, իսկ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ շների հարձակումից վնասվել են երեխայի դեմքը, կարևոր օրգանները»,- ասաց Արարատ Նազանյանը։

Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ մարդուն կծած շունը կատաղած լինի, պարզապես պրոֆիլակտիկ միջոցառումներն արվում են, որ խուսափեն հետագա բարդություններից, քանի որ հնարավոր է հետո պարզվի, որ տվյալ կենդանին կատաղած է։

Նա միաժամանակ ասաց, որ փողոցային շներին ևս պետք է տարին մեկ անգամ պատվաստել, այլ ոչ թե մեկ անգամ պատվաստել և վերջ։

Վնասվածքաբանը նշեց նաև, որ կծելուց հետո երբեք չի կարելի տվյալ կենդանուն վնասել, քանի որ հետագա կանխարգելիչ պատվաստումների կուրսը կախված է նաև կենդանու վարքագծից:
«Պետք է հսկողություն սահմանել, եթե 10-14 օրվա ընթացքում շունը սատկում է, պետք է պարտադիր հետազոտել գլխուղեղը, որպեսզի պարզ դառնա՝ կատաղության կամ փայտացման վիրուսներ արդյոք առկա են տվյալ կենդանու մոտ, թե ոչ»,- ասաց Արարատ Նազանյանը՝ միաժամանակ հավելելով, որ կատաղություն հիվանդության ախտանիշները մարդու օրգանիզմում ուշ են նկատվում՝ կախված, թե որտեղ է վերքը տեղակայված։

Այսպիսով, մասնագետը մեկ անգամ ևս խորհուրդ է տալիս՝ անծանոթ, թափառող շների հետ շփումը հասցնել նվազագույնի, իսկ ծնողներին էլ հորդորում է ուշադիր լինել, որ երեխաները չխաղան այն վայրերում, որտեղ կան մեծ թվով թափառող շներ, թույլ չտան մոտենալ այն կենդանիներին, որոնք ձագեր ունեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}