Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե այս նախագիծը մենք ընդունեիքն նախկինում կան այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանը, միգուցե ընդունելի լիներ, քանի որ որոշակի հարցեր այն կարգավորում է»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ ՀՀ ռազմաքաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հնարավոր տարբերակները, հնարավորություն է տալիս այլ որոշումներ ընդունել, որպեսզի ավելի խստացված լինի զինվորական ծառայության մասին պատկերացումները։
«Այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի, մինչև առաջինից երկրորդ ընթերցումը մենք ձեռնպահ կմնանք, իսկ այդ ընթացքում կքննարկենք ու կգանք որևէ եզրակացություն»,- ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: