Հասարակություն 10:19 20/01/2024 Աշխարհում

Իսրայելից Հայաստան եկած հայերն արդեն վերադարձել են Իսրայել

Դեռևս անցած տարվա հոկտեմբերին իսրայելապաղեստինյան պատերազմի մեկնարկից օրեր անց, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, Իսրայելից Հայաստան տեղափոխված հայերը վերադարձել են Իսրայել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

«Իսրայելահայերը Հայաստանի կառավարության կողմից տրամադրած ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան, սակայն դեկտեմբերի սկզբին գրեթե բոլորը սեփական ուժերով վերադարձել են Իսրայել։

Մենք Հայաստանից միայն ինքնաթիռ էինք խնդրել, չէինք պահանջել որևէ այլ օգնություն, քանի որ հաշվի էինք առել, որ Արցախի ժողովուրդը նոր է տեղափոխվել Հայաստան, կառավարության համար չէինք ուզում բեռ դառնալ»,- նշեց նա։

Արտյոմ Չերնամորյանի խոսքով, թեև առաջին ինքնաթիռից հետո երկրորդի անհրաժեշտությունն է եղել, քանի որ ցուցակագրվել էին մարդիկ, ովքեր ուզում էին գալ Հայաստան, սակայն Հայաստանի կառավարության կողմից որևէ արձագանք չի եղել։

«Զանգել եմ ԱԳՆ թեժ գիծ, փորձեցի կապ հաստատել վերադասի հետ, սակայն այդպես էլ ԱԳՆ-ից որևէ զանգ չստացա։ Արդեն ցուցակագրված իսրայելահայերն այդպես էլ չեկան Հայաստան։ Ովքեր Հայաստան գալու խիստ ցանկություն ունեին, սեփական միջոցներով եկան։

Երբ պատերազմի սկզբում ինքնաթիռ խնդրեցինք Հայաստանի կառավարությունից, լավ օրից չէր, որ խնդրել էինք։ Թբիլիսիով մեկ հոգու տոմսի արժեքը 1500 դոլար է։ Պատկերացրեք մի ընտանիք, որն ունի 4 երեխա, ինչքան գումար էր անհրաժեշտ Հայաստան գալու համար։ Հենց դրա համար խնդրեցինք, որպեսզի տարհանենք երեխաներին, տարեցներին, հիվանդներին»,- մանրամասնեց նա։

Չերնամորյանը նշեց, որ հիմա նոր ցուցակագրվածներ չկան, էլ չեն դիմում, հարմարվել են այս պատերազմական վիճակին։

Նա ասաց, որ հիմա Իսրայելի կենտրոնական շրջաններում իրավիճակը հանգիստ է, վերջին անգամ դեկտեմբերի 31-ի գիշերն է հարձակում եղել, այնուհետև մեկ շաբաթ անց։

«Սակայն երկիրը պատերազմի մեջ է ու ամեն ինչ թանկանում է, փետրվարին ամեն ինչ էլ ավելի է թանկանալու։ Մարդիկ աշխատանք չունեն, պետությունն ուղղակի նպաստներ է տալիս աշխատավարձի 60-75 տոկոսի չափով»,- նշեց նա։

Չերնամորյանի փոխանցմամբ, տասնայակ հայորդիներ այս պահին մոբի ուժերում պաշտպանում են Իսրայելը։

«Բարեբախտաբար, հայկական համայնքը զոհեր չունի»,- ասաց նա՝ հիշեցնելով միայն հայկական արմատներ ունեցող  «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանի(Քանանյանի) զոհվելու մասին, ում հայրը եղել է Ղազախաստանից, ընտանիքը հայկական համայնքի հետ երբևէ կապեր չի ունեցել։

Խոսելով Երուսաղեմի հայկական «Կովերի պարտեզ» կոչվող թաղամասում տիրող իրավիճակի մասին, Ա. Չերնամորյանն ասաց, որ դեկտեմբերի 28-ի հարձակումից հետո հանդարտ է վիճակը։

«Մենք Իսրայելում Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնում ենք փաստացի 2 անգամ՝ և Հայաստանի հետ նոր տոմարով և Երուսաղեմի հետ հին տոմարով: Վերջերս նշեցինք Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Բեթղեհեմում պատարագ տեղի ունեցավ, ցավոք սրտի, պատերազմի պատճառով հայերի մեծ հոսք չեղավ դեպի Բեթղեհեմ»,- նշեց Չերնամորյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:40
Երկամսյա կալանք կնոջ առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ
Սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Հայ...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բախվել են «Citroen Jumper»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, կա 6 վիրավոր
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի,...
Աղբյուր` Panorama.am
20:45
Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Կգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայր
«Խնդրում եմ ձեզ՝ երբեք չհուսահատվեք», - Վանաձորում օրերս կայացած միջոցառմանն անհետ կորածի մայրն այս խոսքերով դիմեց այն ընտանիքներին,...
Աղբյուր` Panorama.am
20:18
Խարդախների թիրախում ավտոգնորդներն են
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
20:04
3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի ​​սահմանն ապօրինի հատելու համար
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանապահ ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում, բերման են...
Աղբյուր` Panorama.am
19:42
«Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի վարչախմբերի ոճրագործությունները «մաքրագործել». հայտարարություն
Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
19:29
Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ ««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:13
Սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցեցիներին տրվել են կեղծ վկայականներ․ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության հարցն օրակարգային է
«Էկոլուրն»  անդրադարձել է Արմավիրի մարզում խմելու ջրի խնդրին՝ գրելով․ «Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ավարտվեց ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից կայացված՝ ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ...
Աղբյուր` Panorama.am
17:50
ԵԱՀԿ-ն Վրաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն է մեկնարկել
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)...
Աղբյուր` Panorama.am
17:34
Անդրե. Սա հատկապես կարևոր է իմանան ապագա ծնողները
Երգիչ Անդրեն, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, գրում է. «Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք բոլորիդ՝ մեր բալիկին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:32
Կանայք Փարիզում դատապարտվել են՝ պնդելու համար, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել
Փարիզի դատարաններից մեկում այսօր դատավճիռ է կայացվել երկու կանանց նկատմամբ, ովքեր պնդում էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ասել, թե վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում. Տիգրան Քեյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
16:56
Շատ նորմալ է, որ քաղաքացիները КТ-ի կամ МРТ-ի համար 1-2 ամիս պետք է սպասեն. Նախարար
«Ոչ մի բան չի սպառվել։ Այս պահին մենք չունենք որևէ ծրագիր, որում ունենք մինչև 1 ամսից ավելի հերթագրում»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:55
ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան
ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում  սեպտեմբերի 10-ին կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային»...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել
Երևանի Պ. Սևակ փողոցում բազմահարկ շենքի քանդման հետևանքների վերացման համար, ըստ ճարտարապետ Արսեն Կարապետյանի, բացի մեծ տուգանքներից,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
«Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը հասնելւ համար ոչ մի բանի առաջ չեն խորշել»,-այս մասին հայտարարեց ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ռnւմբի տեղադրման ահազանգեր՝ Երևանի մոլերում
Այսօր ՆԳՆ ոստիկանությունը «Դալմա գարդեն մոլում» և «Ռոսիա մոլում» ռումբի տեղադրման մասին ահազանգեր է ստացել։ ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Լիաննա Վանոյանն իրեն վատ մեկնաբանություններ գրողներին համեմատել է օձի հետ
Դերասան Լիաննա Վանոյանը, որ վիրահատության միջոցով նիհարել է, արձագանքել է իրեն վատ մեկնաբանություններ գրողներին՝ նրանց համեմատելով օձի հետ։...
Աղբյուր` Panorama.am
15:59
Ոչ ոք չի կարող Վրաստանում որևէ ճգնաժամ ստեղծել. Կոբախիձե
«Մեր երկրում ճգնաժամ չի լինի: Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է կրկնել Վրաստանում այն ​​սցենարը, որը մենք արդեն ապրել ենք 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Լուկաշենկո. Կարծում եք՝ Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպել է իր երկում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներին։  Նա ընդգծել է հայկական համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՀՖՖ-ն դատապարտում է Չանչարևիչի հասցեին Գեղամ Նազարյանի կողմից հնչեցրած «հիմնազուրկ մեղադրանքները»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից...
Աղբյուր` Panorama.am
15:26
Վանաձորի համայնքապետարանի նախկին աշխատակցին մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}