Քաղաքական 18:14 22/01/2024 Հայաստան

Իշխանությունը ձգտում է մատաղ սերնդի մոտ վերացնել գիտակցումը, որ մեզանից բռնազավթել են մեր հայրենիքի մեծ մասը. Պատմաբան

«Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումն ամբողջությամբ սին է, արհեստական է։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Մենուա Սողոմոնյանը։

«Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի միջև իբր թե հակասությունները լուծելու համար են փոփոխությունն առաջարկում, բայց նման բան չկա։ 33-րդ կետում նշվում է  «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն» կապակցությունը, իսկ 35-րդ կետում նշվում է «Հայոց պատմություն» կապակցությունը։ «Հայոց պատմություն» և «Հայ ժողովրդի պատմություն» բովանդակային առումով իրար չեն հակասում, քանի որ «հայոց պատմությունը» գրաբարից թարգանած նշանակում է  հայերի պատմություն, այսինքն այս կեղծ հիմնավորումը, որ իբրև թե հանրակրթության պետական չափորոշչի երկու կետերի հակասությունն են ուզում վերացնել, արհեստական է»,- ասաց նա։

Պատմաբանի խոսքով, Մովեսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ոչ թե հայերի պատմությունն է, այլ Հայքի պատմությունն է, «հայոցը» Հայք բառի սեռական հոլովն է. ««Հայոց պատմություն» եզրույթը ներառում է պետականակենտրոն մոտեցումը, որովհետև ավանդաբար, գրաբարից, դեռևս  Մովսես Խորենացու ժամանակներից եկած ձևով «հայոց» նշանակել է ոչ միայն հայերի, նաև Հայքի, Հայաստան երկրի։

Ունիվերսալ մոտեցում է. «հայոց» ձևով նկատի է ունենում ամբողջ հայերի պատմությունը Հայաստանում, հայկական լեռնաշխարհում, սփուռքում, Կիլիկիայում, նաև Հայքի, Հայաստանի իմաստն է իր մեջ ներառում։

Խորհրդային տարիներին կոչվել է «Հայ ժողովրդի պատմություն»։ 1990-ականներին, երբ քննարկում էր եղել ականավոր պատմաբանների մասնակցությամբ, նրանք նաև կապը ոսկե դարի հետ ապահովելու համար որոշել էին լինի «Հայոց պատմություն»։ Հայոց պատմության մեջ ներառում է և պետականակենտրոն մոտեցումը՝ Հայաստանի պատմություն իմաստով, և հայերի պատմության իմաստով»։

Մ. Սողոմոնյանի խոսքով, փոփոխություններ առաջարկողները պարզապես այսպես կատարում են Նիկոլ Փաշինյանի դիլետանտ կարգադրությունը. «Նա ասել էր՝ «մի քանի օր առաջ պարզ է դարձել, մի խումբ ուսուցիչներ դիմել են ԿԳՄՍ նախարարություն՝ առաջարկելով, որ մեր դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։

Այն հիմնավորումը, որ իրենք տալիս են՝ «Հայաստանի պատմություն» անվանելով մատաղ սերնդի մոտ սերմանում են հարգանք հայոց պետականության նկատմամբ, խթանել շահերի պաշտպանությունն, ապա ինչո՞ւ այդ մասին շուտ չէր խոսվում, ինչո՞ւ հանրակրթության պետական չափորոշչի մշակման ժամանակ դա տեղի չէր ունենում, և միայն այն բանից հետո  նախագիծ դարձավ, երբ որ դրանից խոսեց դե ֆակտո  վարչապետը։ Դա նշանակում է, որ դե ֆակտո վարչապետը, փաստորեն, կարող է ինքնիրավչությամբ ցանկացած ոլորտի վերաբերյալ «հեղինակավոր» կարծիքը, միտքն արտահայտել և անմիջապես պետք է հետևի համապատասխան փոփոխությունները։ Այսինքն, մենք ընդհանրապես պետության, մասնագետների, գիտնականների դերը մի կողմ ենք դնում, ինչպես մտածում է մի մարդ, ով անգամ բարձրագույն կրթություն չունի այսպիսի  հարցերի շուրջ հիմնավոր դատողություններ անելու համար և, ըստ այդ, փոփոխություն է  տեղի ունենում»։

Ըստ Մենուա Սողոմոնյանի, խնդիրն իրականում հետևյալն է. «Այս ամեն ինչը բխում է  նրանց հակազգային, ապազգային գործողությունների տրամաբանությունից։

Նպատակը հետևյալն  է. քանի որ Փաշինյանի սիրած արտահայտություններից մեկը «հայրենքը պետությունն է», սրանով ձգտում կա մատաղ սերնդի մոտ վերացնել այն գիտակցումը, որ մեզանից բռնազավթել են մեր հայրենիքի մեծ մասը, որպես վերջին դրևսորում Արցախը։ Արցախը մեզանից բռնազավթել են մեր թշնամիները և այսպիսի միջոցառմամբ, որտեղ ի վերջո կշեշտադրվի Հայաստանի պատմություն և Հայաստանն էլ կնույնականացնեն միայն իրենց  ասած 29 հազար 800 կմ քառակուս վրա տարածվող Հայաստանի Հանրապետության հետ, նպատակն է կտրել սերունդների հոգևոր կապը մեր պատմական հայրենիքի գաղափարի, նաև նոր կորցրած  հայրենքի գաղափարի հետ, օտարել հայկական սփյուռքն ազգային ինքնությունից, խզել նրանց ու Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, այսինքն մատաղ սերնդի մոտ սփյուռքահայերն ավելի օտարանան։

Այս ճոռոմ հիմնավորումները, որոնք բերվում են, թող իրենց չթվա, թե պետության կարևորության գիտակցումը միայն  նոր-նոր իրենց մոտ է առկա։ Նախկինում դասագրքեր գրած Հրաչիկ Սիմոնյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Բաբկեն Հարությունյանը, Արտակ Մովսիսյանն, այս մարդկանց մոտ չեղավ-չեղավ, ավելի պակաս եղավ պետության կարևորության գիտակացումը, մատաղ սերնդին հաղորդելու ձգտումը, այդ ամեն ինչի մասին իրենք են սկսե՞լ մտածել»։

Զրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:14
Վրաստանի ԿԳ նախարարը կարևորել է ԵՊՀ գեղարվեստական կենտրոնի գործունեությունը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է, թե ինչու այդքան կապվեց Հայաստանի հետ
Նա պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Աղբյուր` Panorama.am
15:44
Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ
Վանդալը վնասել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող հնագույն մոմակալները՝ բարձրանալով եկեղեցու խորան։ Ռումինիայի 40-ամյա քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
15:22
Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Մեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան
«Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ստեփանավանի հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
Կալիֆորնիայում կայացել է Critics Choice Awards-ի` «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության 30-րդ արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրենյանցը հայտնեց իրենց թեկնածուի անունը Գյումրիի ավագանու ընտրություններում
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են դատարանի միջոցով վերականգնել աշխատանքը․ Վարդանյան
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է աշխատանքից ազատել կամ լուծարել աշխատանքային պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առաջիկա գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյուն
Երևանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Զավեշտ է, գնում ես կրոնական ժողովի ու քեզ ուղեկցում է Սուրբ գիրքը ծաղրողը. Բագրատ Սրբազան
«Զավեշտի տիրույթից է, երբ գնում ես միջկրոնական ժողովի ու քեզ ընկերակցում է անհավատ աթեիստը,  Սուրբ գիրքը ծաղրողը, արժեքները ծաղրողը։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Տիգրան Աբրահամյան. Այսօր էլ վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ մարդիկ լինեին, ապա Արցախը չէինք կորցնի
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր...
Աղբյուր` Panorama.am
13:16
Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան
«Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել  մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ, դա ընդամենը  առիթ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին
Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին. Թարմացված
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ստեփանավանում հրդեհը մարել չի հաջողվում
Կանխվել է դրա տարածումը
Աղբյուր` Panorama.am
12:01
Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ-ի մասին. Որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել
««Քաղաքացիական պայմանագիր» թիմն այլևս գոյություն չունի, քանի որ մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ջո, դու ազատված ես. Թրամփի նոր հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վերացնում է նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին գրում է CNN-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:35
Կարող եմ պնդել, որ Վաշինգտոն այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին. Սուրեն Սարգսյան
«Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է...
Աղբյուր` Panorama.am
10:22
Uպшնություն Հրազդանում. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ծնվել է պատերազմի ընթացքում զոհված հերոս Հայրապետյան Ռոբի կրտսեր եղբայրը
Օրերս Բեգլարյան բ/կ-ում ծնվել է պատերազմի ընթացքում զոհված հերոս Հայրապետյան Ռոբի կրտսեր եղբայրը՝ Ռոբը։ «Ամենաերջանիկ ու հուզիչ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Պլանային ջրանջատում Արարատի մարզի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Խոշոր վթար Գյումրի-Երևան ճանապարհին, կան տուժածներ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 02։27-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
09:38
Խաղաղ երկինք մեր որդիներին. Ալլա Լևոնյանի որդին մեկնել է զինծառայության
Երգչուհի Ալլա Լևոնյանի որդին զորակոչվել է բանակ։ Երգչուհին ինսթագրամի իր էջում զինվորական համազգեստով որդու հետ լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:06
Խոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել է
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է քրեական հեղինակությունների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, թե իբր «պայքարում» է քրեական են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանգամանքներն ինձ ստիպում են  ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան
14:11 08/02/2025

Հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}