Կրթություն, գիտություն 11:09 26/01/2024 Հայաստան

50 հազար դրամ կրթաթոշակ, 50 հազար դրամ վարձավճարի համար. ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը դեռ կիրարկման փուլ չի մտել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panoarama.am-ին հայտնեցին՝ մեկ ամսվա ընթացքում պետք է ընդունվեն ծրագրի գործարկման կիրարկումն ապահովող իրավական ակտեր։

«Ամեն դեպքում մենք ընդունում ենք  դիմումները։ Տարածքային կենտրոններն ընդունում են այն քաղաքացիների դիմումները, որոնք ցանկանում են օգտվել այս ծրագրից, նրանք հաշվառվում են որպես աշխատանք փնտրող անձ»,-ասաց ԱՍՀ նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու դառնալու համար սահմանափակումներ նախատեսված չեն։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի կառավարության նիստում հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։  Այն ունի երեք բաղադրիչ:

Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով,
երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով,և
երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Առաջին ուղղության դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկվում է մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։

«Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ կներկայացնի կրթաշրջանը անցնելու վերաբերյալ վկայականը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը լուծում է պայմանագիրը, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռք բերմանը և պրակտիկային։ Գործատուի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Ընդ որում, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը։

Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները. այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- նույն նիստում ծրագրի պայմանները ներկայացրել էր ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Մինչ անհրաժեշտ իրավական ակտերը կընդունվեն ու  ծրագիրը  կմտնի պրակտիկ փուլ, նախարարության խոսնակ  Զ. Մանուչարյանի փոխանցմամբ, այս պահին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 700 անձ աշխատանքի է տեղավորվել Միասնական սոցիալական ծառայության ուղղորդումների միջոցով։

«Այսինքն բացի պետական աջակցության ծրագրից, մենք նաև ուղղորդումներ ենք անում։ Քաղաքացին դիմում է աշխատանք փնտրելու հարցում, նախարարությունը հավաքագրած ունի ու շարունակում է հավաքագրել այն գործատուների տվյալները, որոնք ունեն թափուր հաստիքներ։ Դրա համադրման արդյունքում մենք ուղղորդումներ ենք անում։ Երբ ասում եմ շուրջ 700 անձ, խոսքն այն մասին է, որ ուղղորդումներից հետո ունեցել ենք պատասխան տեղեկություն, որ նրանք աշխատանքի են տեղավորվել»,-մանրամասնեց նախարարության խոսնակը։

Պաշտոնական տվյալներով ամսական կտրվածքով Միասնական սոցիալական ծառայություն են դիմում 300-500 գործատուներ, որոնք ներկայացնում են աշխատատեղերի պայմաններ և աշխատողների անհրաժեշտ հմտությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Եթե չունենանք դիվանագիտական մինիմալ կարողություններով իշխանություն՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան
«Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
16:44
81-ամյա թոշակառուն հայտնել է, որ թույնել են իրեն պատկանող թվով 53 մեղվաընտանիքները
 Փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:32
Այսօր Վահան Տերյանի 140-ամյակն է
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են. «Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փրկարարները շիջել են սպորտային համալիրի տանիքում բռնկված հրդեհը
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
15:20
Եղանակի տեսություն՝ առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը....
Աղբյուր` Panorama.am
14:59
Փաշինյանը թոշակները բարձրացնելու փոխարեն հիմա էլ թոշակառուներին առաջարկում է սոցիալական բիզնեսներ բացեն
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. «Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ տաշիրին, թե դու դժբախտ ես... Գնա Փաշինյանի ոտները լպստի. Փաշինյանական կինը՝ հարձակվել է արցախցի տատիկի վրա
«Ռոսիա մոլ»-ի կանգառում Նիկոլ Փաշինյանի կողմնակից մի կին հարձակվել է արցախցի սպիտակահեր տատիկի վրա՝ գոռալով, թե ինչու նա չի մուծում...
Աղբյուր` Panorama.am
13:27
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսային խորհրդակցություններ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ...
Աղբյուր` Panorama.am
13:04
18-ամյա տղան նետվել է բազմահարկ շենքի վերջին հարկի պատուհանից
Երիտասարդն ընկել է 15 հարկանի շենքի պատուհանից։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգի ակադեմիական թաղամասում։ Այդ մասին «Evil...
Աղբյուր` Panorama.am
12:07
35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվեց
      ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թող ՔՊ-ականները հիմնավորեն, որ Փաշինյանը 7 համարի ավտոբուսը չի նստել. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է. «Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Գիտնականները գրանցել են մեծ երկրաշարժի և 30 մետրանոց ցունամիի սպառնալիք
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները նախազգուշացրել են, որ Միացյալ Նահանգները կարող է տուժել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժից (հնարավոր 12-ից) և...
Աղբյուր` Panorama.am
10:07
NY Post. Թրամփն ասել է, թե Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:42
Անհրաժեշտ է ԶՊՄԿ-ում բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում. Էլեն Մանասերյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:11
«Al-Beruniy» մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ստեփանավանի շենքերից մեկում մոտ ժամը 05։00-ին բռնկված հրդեհը մարվել է 20։00-ին
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Աղբյուր` Panorama.am
21:05
Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
Լիբանանի կառավարությունում երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հայազգի Նորա Պայրակտարյանն այցելել է Անթիլիասի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 8-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ինչ կարող էր դառնալ Մբապեն, եթե չլիներ ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլը, և խոսել բասկետբոլի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Թրամփը բացառում է արքայազն Հարիի արտաքսումը. «Նա արդեն բավական խնդիրներ ունի իր սարսափելի կնոջ հետ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է արքայազն Հարիին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ «Ես չեմ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայազգի Նորա Բայրակտարյանը՝ նախարար Լիբանանում
Lիբանանի նախագահը հաստատել է նոր կառավարության կազմը։ Հայազգի Նորա Պայրակտարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը
Ադրբեջանցիները օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք  շիրմաքարեր են վնասել,...
Աղբյուր` Panorama.am
18:58
Փաշինյանը չի կարողացել թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել
«Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա, շատ նյարդայնացա։ Պատճառը...
Աղբյուր` Panorama.am
18:45
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները մասնակցել են Չարլզ III-ի թագավորական ընթրիքին
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի հետ Մեծ Բրիտանիայում մասնակցել է Չարլզ III-ի թագավորական ընթրիքին։ Այս մասին հայտնում է People-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:31
Նստակյաց կյանքը կարող է առաջանալ հաշմանդամություն, ծանր և երկարատև հիվանդություն
Ֆիզիկական ակտիվությունը մարմնի ցանկացած շարժում է, որը կատարվում է շարժողական համակարգի և մկանների կողմից, որը պահանջում է էներգիայի ծախս:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանգամանքներն ինձ ստիպում են  ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան
14:11 08/02/2025

Հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}