Մշակույթ 18:00 01/03/2024 Հայաստան

Երևանում կայացավ Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթի համերգը. «Մենք չպետք է թողնենք փակեն նաև արցախցիների էջը»

Արդեն հինգ ամիս է բռնի տեղահանված արցախցիները փորձում են իրենց կյանքը դասավորել Հայաստանում։ Շատ դեպքերում նրանք իրենց գոյությունը պահպանելու համար շատ դռներ են ծեծում, երբեմն «դուռը բացող լինելում է», երբեմն՝ ոչ։ Չնայած բոլոր դժվարություններին, նրանք փորձում են նաև արցախյան մշակույթը, ավանդույթները, բարբառը պահպանել, կամ գոնե մոռացության չմատնել։

Այդ ուղղությամբ Արցախում տարիներ շարունակ գործած մշակութային խմբերը, արվեստագետները, տարբեր անհատներ տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, փառատոներ են կազմակերպում՝ փորձելով համախմբել արցախցիներին, այդպես նաև հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ ներկայացնել արցախյան մշակույթը, արհեստները։

Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթի առաջին համերգը Հայաստանում՝ 2023 թվականի սեպտեմբերյան ցավալի իրադարձություններից հետ։ 2000 թվականից Արցախում գործունեություն ծավալած համույթը բոլոր դժվարություններից և արհավիրքներից հետո իր մեջ ուժ է գտել կայացնելու կարևորագույն որոշում. շարունակել իր գործունեությունը Հայաստանում՝ ի նպաստ արցախյան մշակույթի պահպանման։

«Իմ ու արցախցի Նարե Սիմոնյանի մոտ գաղափար առաջացավ՝ փորձենք արցախյան համույթներից որևէ մեկը պահպանել, փորձենք մեր ջանքները ներդնել, որ գոնե մի սիմվոլ կարողանանք պահպանել։ Դա կլինի ոչ միայն արցախյան մշակույթի պահպանման կարևոր գործոն, այլ նաև հնարավորություն կտա ևս 15 արցախցի ընտանիք պահել Հայաստանում՝ ապահովելով աշխատանքով։  Սա շատ կարևոր շարժիչ ուժ է, որպեսզի կարողանայինք գործը գլուխ բերել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, համույթի աջակից Արեգա Հովսեփյանը։

Նա պատմեց, որ հանդիպել են «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի տնօրեն, ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանի, գեղարվեստական ղեկավարի հետ։

«Մեզ շատ ոգևորեց, որ իրենք էլ են պատրաստ վերսկսել իրենց գործունեությունը։ Մեծ ջանքներ են գործադրում դրա համար՝ օգտագործելով իրենց բոլոր կապերը։ Համույթի մի անդամը ամեն օր Վանաձորից է գալիս Երևան, մեկը՝ Մասիսից, մյուսը... Համույթի քիչ անդամներ են Երևանում ապրում»,- ասաց Ա. Հովսեփյանը։

Փորձեր համար համույթին շաբաթական երկու օր անվճար դահլիճ է տրամադրել համույթի հիմնադրի ընկերը։ Հենց փորձերի ընթացում հասկացել են՝ պետք է կազմակերպել համերգ ու ազդարարել, որ համույթը միավորվել է, որոշել է շարունակել իր գործունեությունը։

«Երեկվա համերգը ավելի շատ գաղափարական համերգ է եղել իրենց համար, ու հոգեպես էլ շատ դժվար էր կրկին բեմ բարձրանալ այն ամենից հետո, ինչ կատարվեց մեզ հետ»,- նշեց Ա. Հովսեփյանը։

Նա պատմեց, որ փորձերից մեկի ժամանակ համույքի երգչուհիներից մեկը, ով երևի  20 տարի երգում է, մոտեցել է իրեն ու ասել, որ չի կարող բեմ բարձրանալ, երգել այն ամեն ինչից հետո, այն արհավիրքից հետո, ինչ պատահել է իրենց հետ։

«Ես որևէ բան չկարողացա ասել, քանի որ ինքս էլ չեմ պատկերացնում։ Լռեցի, գրկեցի, բայց ասացի՝ մի բան կանենք։ Իսկ արդեն երեկ համերգի ժամանակ ասացի, որ հենց  դուք պետք է բեմ բարձրանաք, դուք պետք է ապրեք ու արցախյան մշակույթով մեզ ապրեցնենք, միավորեք, ձեր ուսերի վրա վերցնենք Արցախի մասին անընդհատ խոսելը, հիշատակելը, որովհետև եթե իշխանությունները փակում են արցախյան էջը, մենք չթողնենք փակեն գոնե արցախցիների էջը»,- ասաց նա։

Համերգի առաջին հատվածում հնչել են արցախյան բարբառով երգեր, երկրորդ մասում՝ ռազմահայրենասիրական։ Այն ավարտվել է գաղափարական «Վրեժ» երգով ու Արցախ վերադառնալու, կրկին արցախյան բեմում երգելու երազանքով։

Համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է «Մենք ենք մեր սարերը» համույթի վերագործարկման համար մեկնարկած դրամահավաքին։

Ա. Հովսեփյանը նշեց, որ համերգի կազմակերպման համար դիմել էին ԿԳՄՍ նախարարությանը՝ որևէ ձևով օգնելու։ Որևէ պատասխան չեն ստացել։ Նաև դիմել էին Առնո Բաբաջանյան համերգասրահը զեղչով կամ անվճար տրամադրելու համար, կրկին մերժել է նախարարությունը։

«Մենք դիմեցինք համերգասրահի տնօրությանը, ասացին՝ սիրով կտրամադրեն, բայց ենթարկվում են ԿԳՄՍ նախարարությանը, պետք է իրենք թույլ տան։ Մենք գրություն ենք ուղարկել, իրենք մերժել են այն պատճառաբանությամբ, որ տարեկան բյուջեով նման բան նախատեսված չէ», -ասաց նա։

Արեգ Հոսվեսփյանը հայտնեց, որ առաջիկայում համույթը համերգներ կունենա մարզերում, նաև արտասահամանում։ Ամռանը  Ռուսաստանում համերգ են ունենալու, արդեն հրավեր կա։ Նաև համագործակցության առաջարկներ ունեն Հայաստանի ժողովրդական երգիչներից՝ համատեղ համերգներ կազմակերպելու համար։

«Համույթի գործունեությունն ապահովելու համար դրամահավաք ենք հայտարարել, որ գոնե մեկ տարվա բյուջեն ապահովենք։ Մենք ունենք ռազմավարական պլան՝ մեկ տարուց հետո համույթը պետք է լինի ինքնաբավ, իր համերգներով  հոգա իր ծախսերը։ Ինչպես իրենք են ասում՝ օգնենք իրենց ոտքի կանգնել, իսկ իրենք պատրաստ են անել հնարավոր ամեն ինչ իրենց գործունեությունը շարունակելու համար»,- ասաց Ա.Հովսեփյանը։

Նա նշեց, որ այս պահին խնդիրները շատ են, ու, թվում է, մշակույթը երկրորդ պլան պետք է մղվի, սակայն համոզված է՝ հեռանկարային ռազմավարական կարևորություն ունեն նաև մշակութային ծրագրերը, որոնք միտված են արցախյան մշակույթը, ավանդույթները պահպանելուն։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}