Այս տարի պարենային ապահովվածությունը ցորենի գծով իջնելու է 20 %-ից էլ ներքև, ինչը մարտահրավեր է. Աշոտ Հարությունյան
Սոցիալական ցանցերում օգտատերերը մտահոգություն են հայտնում, որ մեղմ ձմեռվա արդյունքում հանրապետությունում վնասված կիլինեն աշնանացան ցորենի դաշտերը։ Կառավարությունը ցանքատարարությունների հետ կապված մարտի 4-ի նիստում որոշում ընդունեց փոխհատուցում տրամադրել մինչև 100 հա ցանքատարածություններին հետևյալ սահմանաչափերով՝ հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի չափով՝ 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ: Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի՝ առվույտի և կորնգանի 1 հա մակերեսի մշակության համար՝ 110 հազար դրամ:
Panorama.am-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեց գյուղատնտես, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։
Ա. Հարությունյան-Աշնանացան ցորենի հետ կապված ասեմ, որ անկախության բոլոր տարիների համեմատ ամենացածր ցուցանիշը գրանցված է այս պահին։ Ըստ օպերատիվ տվյալների՝ հանրապետությունում աշնանացան ցորենի ցանքերը կազմում են 30-35 հազար հա։ Նման բան երբևէ չի եղել։ Սա նշանակում է, որ 2024 թվականի պարենային ապահովվածությունը ցորենի գծով իջնելու է 20 %-ից էլ ներքև, որը ոչ թե վտանգ է, այլ մարտահրավեր է։ Այս պահի դրությամբ եղած ցանքերի մասով ասեմ, որ ձմեռը մեղ է եղել՝ տեղումնառատ, գարունն էլ նորմալ պայմաններ են, և ջերմաստիճանի տատանումները ոչ մի բացասական ազդեցություն չեն թողնում աշնանացան ցորենի վրա։ Ընթհակառակը, եթե մարդիկ Արարատյան դաշտում պարարտանյութ ունենան, ապա պարարտացման լավ ժամանակահատված է, ջերմաստիճանն էլ՝ բարենպաստ։
Panorama.am-Հանրապետությունում ցանքը խթանելու նպատակով կառավարության վերջին նիստում ներկայացված աջակցության ծրագիրը, ըստ ձեզ, նպատակայի՞ն է և կտա՞ նախանշված արդյունքները։
Ա. Հարությունյան-Կառավարության այս ծրագիրը բացարձակ չի խթանելու, այլև խանգարելու է, քանի որ ծրագիրը լի է ռիսկերով, խնդիրներով, նաև՝ կիրառելու առումով, որովհետև Հայաստանում կոնկրետ այդ մշակաբույսերի հավաստագրված սերմեր գրեթե չկան, եղածն էլ շատ քիչ քանակություն է։ Եթե նման մեծ քանակությունը ներկրվի Ռուսաստանից, ապա ժամանակը և ճանապարհային խնդիրները, թույլ չեն տալու, որ բավարար քանակությամբ սերմացու ներկրվի հանրապետությունը և ցանքերը կազմակերպվեն։
Ծրագրի մեջ գոտիական բաշխվածությունը շատ սխալ է՝ Արարատի և Արմավիրի մարզերում բացակայում են գարնանացան ցորենի մշակությունը՝ գոնե ցանքատարարածության առումով և եղած ցորենի պակասը լրացնելու համար։ Ընդհակառակը, կարելի էր այդ երկու մարզը գարնանացան ցորենի ծրագրում ներառել և որովհետև գարանանցան ցորենի հիմնական սորտերը՝ միջահասը և ուշահասը, որը լեռնային գոտիներում չի հասունանալու, Արարատյան հարթավայրում հասունանալու է և հնարավոր է գարնանացան ցորենից հետո նույն տեղում երկրորդ մշակաբույսը մշակել։
Ծրագրում ներառված չէ, որ Գեղարքունիքի մարզում մշակեն եգիպտացորեն, այն դեպքում, երբ այդ մարզը առաջատարն է անասնագլխաքանակով, կովերով և կաթնատվությամբ, իսկ եգիպտացորենը մշակում են որպես կերային մշակաբույս՝ սիլոսի համար։ Այսինքը՝ ծրագրերում նկատվում են անընդհատ թերություններ, թափթփվածություն, սխալներ, ինչը չի կարելի անել։
Մյուս աբսուրդն էլ այն է, որ գումարը պետք է տրվի միչև բերքահավաքը։ Այսօր գյուղացին վարուցանքի, սերմացուի գումար չունի, իրեն պետք է, որ նա այս պահին գումար կամ կոնկրետ աջակցություն ունենա, որ ցանք կատարի։ Եթե գյուղացին սերմ ու գումար ունենար, էլ գործադիրի անելիքն ո՞րն է։ Ընդհակառակը, սա վտանգ է, որ եթե գյուղացին ցանկանա 10 հա մշակել այդ մշակաբույսերից, ապա վարելու է, կուլտիվացիա է անելու և սպասելու է, որ սերմը գա։ Սերմն էլ գալու է կա՛մ ուշացած, կա՛մ թանկ և չեն կարողանալու ցանել։ Նշանակում է մշակածը մնալու է կիստա, ծախսերն անտեղի։ Իսկ եթե չանէին այդ ծրագիրը, գոնե գյուղացին իր 3 հեկտարը կմշակեր։ Նշանակում է, որ և մասնագիտական, և տեխնիկական առումով ուղղակի թափթփված ծրագիր է։
Հարակից հրապարակումներ`
- Ցանքատարածությունների առումով խայտառակ վիճակ է, դրա ձայնը եկող տարի կլսվի. Աշոտ Հարությունյան
- Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. Արցախի գյուղնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ