Թուրքիայում արևմտամետ ընդդիմությունը հաղթում է առավել ռուսամետ իշխանությանը. Թուրքագետ
«Թուրքիայում մենք տեսնւմ ենք արևմտյան ազդեցության հաղթանակն արևելյան ազդեցության՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի դեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Թուրիքայի ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտությանը։
Նրա ձևակերպմամբ, ստացվում է, որ արևմտամետ ընդդիմությունը հաղթում է առավել ռուսամետ իշխանությանը։
«Ընդդիմության գրանցած յուրաքանչյուր հաջողություն փոխում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Մասնավորապես, ինչքան ընդդիմությունը կշիռ է ձեռք բերում, այնքան իր ազդեցությունն է թողնում Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության վրա»,-ասաց նա։
Խուդավերդյանի խոսքով, ՏԻՄ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն ազդի Թուրքիա-Հայաստան, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների վրա։
«Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը որևէ փոփոխության չի ենթարկվի։ Տեսեք, Էրդողանը ռուսամետ գործիչ է, բայց նույնիսկ այդ դեպքում Թուրքիան դուրս չեկավ Հյուսիսատլանտային դաշինքից։ Ինչքան էլ Էրդողանը փորձի հավասարակշռել իր քաղաքականությունը, միևնույն է՝ արևմտյան հատուկ ծառայությունները բավական լուրջ կերպով են ներկայացված այնտեղ։ ՏԻՄ ընրությունների արդյունքները հենց նրանց աշխատանքի արդյունք են»,-ասաց փորձագետը՝ Թուրքիայում հեղափոպության փորձը, տնտեսական ճգնաժամի առաջին պլան բերելը համարելով հենց արևմտյան ուժերի գոծունեության արդյունք։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքագետ. Հետէրդողանական Թուրքիայում կլինի այլ քաղաքական իրավիճակ
- Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում
- Թուրքիայում ընտրությունների ժամանակ հրազենի գործածությամբ ծեծկռտուքի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան