Փաշինյանը դեռ չի որոշել՝  կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը
Քաղաքական
13:34 11/04/2024
Հայաստան

Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ, որոշում դեռ չկա։

«Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը ասել է՝ այս պահին չի կարող ասել, որոշում դեռ չունի։

Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթով հանգամանքներից»:

Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։

Նշենք, որ Panorama.am-ը ապրիլի 10-ին հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն և ԱԳՆ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրավեր ստանալու դեպքում կմասնակցի Վլադիմիր Պուտինի երդմանակալությանը։  Պատասխանը դեռ չենք ստացել։ 

Placeholder
Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը