Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է եղել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով «Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպության կողմից Հայաստանի դատական համակարգին տրված ցածր գնահատականը։
Հիշեցնենք, որ «Freedom House»-ը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով Հայաստանի դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։
Հայտնի փաստաբանի խոսքով, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների չարաշահումը սկսեց այն պահից, երբ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ կարգապահական վարույթներով վեթթինգ են իրականացնելու։
«Սա պսևդո գաղափար է, քանի որ վեթթինգը կարգապահական վարույթներով չեն անում, եթե չասեմ ինքն էլ գլոբալ իմաստով չկայացած գաղափար է։ ԲԴԽ նախագահը մի երեք տարի առաջ հայտարարեց ու կարծեմ այդ թեզով էլ դարձավ պաշտոնատար անձ, ինչևէ այդ կեղծ գաղափարը դրվեց կիրառման մեջ ու հետևանքը տեսանք, օրենքի գերակայությունից հեռացավ։ Մենք վեթթինգի մասին օրենք չունենք, իսկ կարգապահական պատասխանատվության ողջ հիմքերը չեն նախատեսում դրա իրականցումը վեթթինգի նպատակով։ Կարգապահական վարույթի նպատակը դատավորին համակարգից հեռացնելը չի, այլ զուտ հանրային վարքագծի կարգավորումն է։ Ամեն ինչ սկսեց այդ կեղծ, պսևդո թեզից, ինչից մինչև հիմա չեն կարողանում ազատվել։ Գնահատականն էլ մենք տեսնում ենք, շատ օբյեկտիվ գնահատական է»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
- Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
- «Ժողովուրդ». Freedom house-ի զեկույցը Երևանի և համայնքային ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը