Քաղաքական 11:36 05/06/2024 Հայաստան

Ապատեղեկատվության միջազգայնացման քարոզով՝ Ադրբեջանը վերաշարադրում է իր համար նոր պատմություն. Արմինե Տիգրանյան

Վարշավայում մայիսի 25-ին Ադրբեջանի կողմից բացվել է «Ղարաբաղի աղվանական  քրիստոնեական տաճարները» լուսանկարչական ցուցահանդես։ Մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ցուցահանդեսի նպատակը հայկական մշակութային ժառանգության յուրացումն է և միջազգային հարթակներում ապատեղեկատվության տարածումը։

Ցուցահանդեսի առանցքում հայկական պատմական Դադիվանքը,  Ամարասը, Գանձասարը, Ծիծեռնավանքը և մի շարք կարևոր նշանակության քրիստոնեական հայկական եկեղեցիներն աղվանական հռչակելն է։

«Ադրբեջանն այս քաղաքականությունը վարում է  բազմամշակութայնության քարոզի ներքո, բայց ոչնչացնում է Արցախի յուրահատուկ մշակութային ինքնատիպ գույնը»,- ընդգծեց Ա.Տիգրանյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունը, ֆինանսավորել է Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը պետական միջոցներից գործող, ուղիղ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող հիմնադրամ է։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է նաև Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնը Ռավան Հասանովի ղեկավարությամբ։

«Ցուցահանդեսը Լեհաստանում Ադրբեջանի դեսպանի կողմից ներկայացվում է որպես նվեր Ադրբեջանի անկախության տոնին: Հյուրերի շարքում են եղել Ադրբեջանում աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները, նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որը շատ տարակուսելի է,  քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն լինելով մշակութային ժառանգության պաշտպանության վերազգային, ամենագլխավոր կառույցը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող, լինելով այն կառույցը, որը պատասխանատու է էթնիկ հանրույթների մշակութային ինքնատիպության  և բազմամշակութայնության, հանդուրժողականության և այդ գաղափարների, սկզբունքների պահպանության համար, փաստորեն այս քայլով ոչնչացնում է այդ սկզբունքները՝ այս դեպքում  հովանավորելով Ադրբեջանին։ Սա ուղիղ հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը»,- նշեց մշակութաբանը։

Ա. Տիգրանյանն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում է բազմամշակութայնության քարոզը տանել ոչ թե բնական և իրական կերպով, այլ Արցախի մշակութային  ինքնատիպ գույնը, մշակութային ժառանգությունը ոչնցաչնելով և յուրացնելով։

«Այս ամենի նպատակը, հայկական  մշակութային արժեքներն աղվաններին վերագրելը ոչ միայն այս ընթացքում ունի քարոզչական նպատակ, այլև հեռուն գնացող ռազմավարական նպատակ. Ադրբեջանը փորձում է այս քայլով լեգիտիմացնել Արցախի տարածքի  բռնազավթումը՝ իր համար հնագույն ինքնություն ստեղծելով Կովկասի տարածաշրջանում։ Յուրացնելով հայկական ժառանգությունը և վերագրելով այն աղվաններին, իսկ աղվաններին էլ համարելով իր նախնիներ, Ադրբեջանը փորձում է  վերաշարադրել պատմությունը։ Այս ամենը նրա համար է, որպեսզի Ադրբեջանը կարողանա լեգիտիմացնել իր ներկայությունն ու բռնությունները, որոնք անում է  Արցախի տարածքում»,- ասաց Ա. Տիգրանյանը։

Հայկական մշակութային ժառանգության աղվանացնան տեսությունը  կամ որ նույնն է՝ յուրացման քաղաքականությունը նորություն չէ, ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, ըստ տարբեր քաղաքական նպատակների կիրառվում է Ադրբեջանի պետական տարբեր ատյանների կողմից։ Այս տեսությունը հատկապես ակտիվացել է 2020 թվականի  պատերազմից  հետո, երբ Ադրբեջանում ապրող քրիստոնյա ուդիական համայնքի ներկայացուցիչները տարբեր այցելություններ էին կազմակերպում հայկական եկեղեցիներ՝ պղծելու հայկական եկեղեցիների ծեսերը, ծիսական ավանդույթները՝ այն  հռչակելով աղվանական։

Մշակութաբանի ներկայացմամբ, աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը, պղծել են Հադրութի Սուրբ Խաչ, Ծակուռիի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցիների ծիսական ավանդույթը և հռչակել աղվանական:

«Վերջերս ակտիվացել են Ամարասի, Դադիվանքի, Գանձասարի  աղվանական հռչակելու թեզերը՝ անտեսելով, օրինակ, Դադիվանքի 200-ից ավելի հայկական արձանագրությունները, Գանձասարի արձանագրություններն ու բացառիկ խաչքարերը,  Ամարասի ողջ մշակութային ժառանգությունը, որը սկսվում է 4-րդ դարից»,- նշեց նա:

Ըստ Ա. Տիգրանյանի, կարևոր է արձանագրել, որ այս քաղաքականությամբ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես բազմամշակութայնության երկիր, որտեղ հարգվում են տարբեր կրոնական փոքրամասնությունների մշակույթը, բայց մեկ այլ ուղղությամբ Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  ընդունված նորմերը։

Հայկական ժառանգության յուրացման դեպքերով Ադրբեջանը խախտում է 2001 թվականի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Պատմական եկեղեցիների յուրացման դեպքերը ակնհայտորեն ոտնահարում են 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը  և մի շարք տարբեր սկզբունքներ։

Ա. Տիգրանյանի խոսքով, բացի հայկական եկեղեցիներն աղվանական հռչակելուց, ցուցահանդեսը ներկայացնում է  նաև ուդիական համայնքի այցելություններից լուսանկարներ՝ այդպես  ցույց տալով որպես ուդիների մշակութային իրավունքի վերագտման հնարավորություն։ Փաստորեն, այդ կեղծ, պղծված ծեսերը, որոնք անարգում են արցախահայերի, համայն հայության  մշակույթի իրավունքը, դեմ են քրիստոնեական եկեղեցու սկզբունքներին, միջազգային հարթակում ներկայացվում են որպես ադրբեջանական կամ աղվանական։

«Շատ կարևոր է արձանագրել այն փաստը, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Ադրբեջանի պետական տարբեր օղակների ակտիվ աշխատանքի արդյունքում՝ թե միջազգային հարթակներում դեսպանատների միջոցով, թե  բուն Ադբեջանում գործող կազմակերպությունների միջոցով։

Ապատեղեկատվության միջազգայնացման այս քարոզը Ադրբեջանի կողմից իրականացվում է  լայն շրջանակներով և սա ծայրաստիճան վտանգավոր քաղաքականություն է, քանզի կեղծվում է  պատմությունը, կեղծվում է ինքնությունը, վերաշարադրվում է  Ադրբեջանի համար նոր պատմություն։

Այս քաղաքականությունը հակասում է հումանիտար իրավունքի բոլոր նորմերին՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենատարբեր սկզբունքներին»,- ասաց Ա. Տիգրանյանը։

Նշենք, որ լեհական մամուլն ակտիվ լուսաբանել է Վարշավայում Ադրբեջանի հակահայ ցուցահանդեսը։  Լրավամիջոցներից մեկը հրապարակել է Արմինե Տիգրանյանի հոդվածը, որը դատապարտում է Ադրբեջանի հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունը և հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը՝ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությամբ։ wakcji24.pl, portal-informacyjny.com կայքերը նույնպես  անդրադարձել են այս թեմային՝ ներկայացնելով Ա. Տիգրանյանի հոդվածը։

Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները ներկայացնող մասնագիտացված monumentwatch.org կայքը մանրամասն անդրադարձել է «Ղարաբաղի աղվանական քրիստոնեական տաճարներ» ցուցահանդեսին, Ադրբեջանի՝ Արցախի քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու, պղծելու, աղվանականացնելու քաղաքականությանը՝ ընդգծելով, որ հոգևոր-մշակութային արժեքների պղծմամբ Ադրբեջանը վնասում է արցախահայերի հոգևոր կապն այդ արժեքների հետ, զրկում  պրակտիկաների, ծեսերի և աղոթքների կարևոր տարածքներից՝ խոչընդոտելով հատկապես ծիսական գործունեություն ծավալելու նրանց հետագա կարողությանը. «Նման գործողությունները խզում են ճշմարիտ  գիտելիքով սեփական պատմության հետ հաղորդակցումն ու խոչընդոտում սերունդներին  փոխանցելու կարողությունը՝ խաթարելով ինքնության հետ կապը:  Այս քաղաքականությամբ Ադրբեջանի կողմից կեղծվում է  ժառանգության իրական պատմությունը,  իսկությունը»։ Նշենք, որ monumentwatch.org կայքի ահազանգեր բաժնի աշխատակից է մեր զրուցակից Արմինե Տիգրանյանը։




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
«Նոան» զիջեց «Ռապիդ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում հյուրընկալվեց ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու...
Աղբյուր` Panorama.am
22:12
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:04
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է  Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
21:37
Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են. «Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:51
«Սրբազան պայքար»-ը վաղը նախագահական կգնա
 «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:44
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․ «Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։  Այս մասին այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում),...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իլոն Մասկն աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել երեխային 9 ամիս
Smart Tech-ը X-ի էջում գրում է․ «Այսպիսով, Իլոն Մասկը ներկայումս աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել ձեր երեխային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բնակարանների առուվաճառքով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ըգիշերային միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հոլանդին գրավում է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարը
Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}