Քաղաքական 13:25 19/06/2024 Հայաստան

Բադալյան. ԱԳՆ-ն փաստեց Հայաստանի հերթական պարտությունը

Քիչ առաջ Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած աղմուկի և որոշ ուշագրավ հայտարարություններ արեց Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ագրեսիայի, խաղաղության գործընթացի վիժեցման ու Երևանի՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկն անպատասխան թողնելու մասին։

Հաղորդագրության ուղերձների մասին Panorama.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Panorama.am-Պարոն Բադալյան, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։
Ա. Բադալյան-Սա նշանակում է, որ Հայաստանը հերթական անգամ ֆիքսում է՝  արտաքին քաղաքականության բնագավառում պարտություն է կրում։ Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության պայմանգիր էլ չի կնքելու, քանի դեռ իր ծրագրերը մաքսիմալ կերպով չի իրականացրել, մաքսիմալ կերպով հայկական գործոնը՝ որպես տարածաշրջանային նշանակություն ունեցող, չի չեզոքացրել, քանի դեռ չի ստացել բազմաթիվ գյուղեր, տարածքներ, քանի դեռ չի փոխել Հայաստանի Սահմանադրությունը, չի լուծարել Հայաստանի բանակը, քանի դեռ այս ու այլ բազմաթիվ արդյունքների չի հասել, նա որևիցե կերպով խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Հայաստանի իշխանությունները հույս ունեին, որ Տավուշում զիջումներ անելուց հետո Ադրբեջանը կգնա ու կկնքի խաղաղություն։  Չեն ուզում ասել, որ իրենք սխալվել են, բայց դիմելով միջազգային հանրությանը, փաստում են իրենց հերթական պարտությունը։

Panorama.am-ԱԳՆ-ն փաստում է ոչ միայն խաղաղության պայմանագրի տապալման հնարավորության մասին, այլև չի բացառում նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։
Ա. Բադալյան-Այո, բնականաբար միջազգային կենտրոններն իրենց ասել են, որ Ադրբեջանը ստանալու է ՄԱԿ-ի գագաթաժողովը, որը Բաքուն կանցկացնի մաքսիմալ գեղեցիկ ձևով, PR-ն իր մոտ շատ լավ է ստացվում, որից հետո հնարավոր է ռազմական գործողություններ իրականացնի, իսկ դա կախված է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումից։ Եթե Իրանն իր համաձայնությունը տա, ռազմական գործողություններ կանցկացվեն, եթե չտվեց՝ չեն անցկացվի։ Այս պահի դրությամբ հակված եմ ենթադրելու, որ Իրանը չի տա այդ համաձայնությունը։

Panorama.am-Պարոն Բադալյան, ԱԳՆ հաղորդագրության վերջին նախադասության մեջ ասված է. «Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»։ Ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը, երբ կողմերը համաձայնել են բանակցել առանց միջնորդների։
Ա. Բադալյան-Ոչ մի միջազգային հանրություն էլ չկա, դա ընդամենը  փրփրուրներից կախվելու Հայաստանի իշխանությունների վերջին քայլերն են։ Միջազգային հանրությունը գերազանց գիտի, ինչ է տեղի ունենում։ Միջազգային հանրության մի մասը՝ Արևմուտքն այս ամեն ինչի ծրագրողն ու իրականացնողն  է փաստացի։ Հիմա Հայաստանի կառավարությունը միջազգային հանրությանը, Արևմուտքին ասում է՝ տեսեք, ես ամեն ինչ անում եմ, բայց Ադրբեջանը չի անում, ինձ օգնեք։ Իսկ միջազգային հանրությանը շա՞տ հետաքրքիր է։ Ինքն իր խնդիրներն ունի, որոնք Հայաստանի իշխանությունների միջոցով լուծում է։

Panorama.am-Նախարարության հայտարարությունից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երևանն է շտապում օր առաջ կնքել խաղաղության պայմանագիրը։
Ա. Բադալյան-Այո, Հայաստանը 2021 թվականից օր առաջ ցանկանում է  խաղաղության պայմագիր կնքել, որ ասի՝ տեսեք, այն հինգ հազար հոգին զոհվեցին (պաշտոնական տվյալներով, իրականում չգիտենք քանիսը զոհվեցին) Արցախի համար, ասեն՝ անիմաստ չեն զոհվել, այս խաղաղության համար նրանք զոհվեցին։ Բայց խաղաղությունն էլ չի ստացվում, ստացվում է, որ զոհերն անիմաստ էին։ Դրա համար Փաշինյանն ամեն վայրկյան ասում է՝ տեսեք, մենք զիջումների գնացինք, Ջերմուկի տարածքը տվեցինք և այլն, և այլն, որ ասի, սա խաղաղության պայմանագրի գինն էր։ Սակայն նախկինում էլ չկար խաղաղության պայմանագիր, հիմա էլ չկա, նախկինում էլ ճանապարհները շրջափակված էին, հիմա էլ են շրջափակված։ Ստացվեց, որ այս իշխանությունները տվեցին Ղարաբաղն Ադրբեջանին, հինգ հազար զոհ տվեցին ու ոչ մի բան չշահեցին, դեռ մի բան էլ կորուստ ունեցան։ Դրա համար նրանք ուզում են օր առաջ խաղաղության պայմանագիր կնքեն, որ ասեն՝ գինը սա էր։ Դա չի ստացվում, չի էլ ստացվելու։ Չի ստացվելու, քանի որ դրա համար այլ իրավիճակ պետք է լինի, այլ իշխանություն պետք է գա, Արցախի հարցը վերաբացվի, այլ գործոններ պետք է լինեն, թե չէ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնելու։

Panorama.am-Ձեր նշած գործոնների մեծ մասն արտաքի՞ն են, ի նկատի ունեմ աշխարհքաղաքական փոփոխություննե՞ր են պետք։
Ա. Բադալյան-Նաև, բայց փոփոխություններ հիմա էլ լինում են, նայած թե դրանք ինչպես կօգտագործվեն Հայաստանի օգտին։ Փոփոխություն հիմա էլ է ունենում, բայց ինչպե՞ս է, օրինակ, ռուս-ուկրիանական ռազմաչակատի փոփոխություններն օգտագործվում Հայաստանի կողմից, ինչպե՞ս է օգտագործվում Իրանի գործոնը... Ոչինչ էլ չի օգտագործվում, քանի որ Հայաստանի իշխանությունը խամաճիկային է կառավարում է իրականացնում, նրանք ընդամենն ԱՐևմուտքի դրածոներն են որոշակի խնդիրներ լուծելու համար։
Այ երբ կփոխվի, կգա ազգային իշխանություն, որը հաշվի կառնի բազմաթիվ գորոծոններ, հատկապես Իրանի գործոնը, այդ դեպքում շատ բան կփոխվի, կարող ենք խոսել իրական խաղաղության մասին։ Մինչ այդ անընդհատ զիջումներ են արվելու, խաղաղության պայմանագիր չի կնքվելու, շրջափակումն էլ շարունակվելու է։

Panorama.am-Հնարավոր համարո՞ւմ եք իշխանափոխություն արտահերթ ընտրությունների միջոցով։
Ա. Բադալյան-Իշխանափոխությունը պետք է լինի մինչև հերթական ընտրությունները։ Հայաստանում ընտրություններում միշտ էլ պաշտոնապես հաղթում է իշխող քաղաքական ուժը։ Իշխանափոխություն հնարավոր է օրենքների ու Սահմանադրության շրջանակներում, շատ հանգիստ, մեկ ամսվա ընթացքում կարելի է դա անել, ցանկություն է պետք, ցանկություն չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
«Նոան» զիջեց «Ռապիդ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում հյուրընկալվեց ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու...
Աղբյուր` Panorama.am
22:12
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:04
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է  Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
21:37
Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են. «Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:51
«Սրբազան պայքար»-ը վաղը նախագահական կգնա
 «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:44
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․ «Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։  Այս մասին այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում),...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իլոն Մասկն աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել երեխային 9 ամիս
Smart Tech-ը X-ի էջում գրում է․ «Այսպիսով, Իլոն Մասկը ներկայումս աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել ձեր երեխային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բնակարանների առուվաճառքով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ըգիշերային միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հոլանդին գրավում է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարը
Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}