Մշակույթ 17:00 01/07/2024 Հայաստան

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները, ամեն ինչ մնաց կամրջից այն կողմ

Արցախցի գրող Հերմինե Ավագյանը վերջին օրերին միանգամից երկու մրցանակի է արժանացել.  «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության և Հայաստանի գրողների միության նախաձեռնած ամենամյա գրական մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակն է ստացել, ինչպես նաև արժանացել է Newmag հրատարակչության գրքի և արվեստի փառատոնի գլխավոր մրցանակին։

Panorama.am-ի հետ զրույցում Հերմինե Ավագյանն ասում է՝ իր համար անակնկալ էր։ Newmag հրատարակչության գրքի և արվեստի փառատոնի հանձնաժողովը մեկնաբանելով իր ընտրությունն՝ ասել է, որ Հերմինե Ավագյանի  պատմվածքներում արտացոլված է Արցախը, Արցախում ապրող մարդը, իր հոգեբանական խորքերով, ու թեև պատմվածքներում կա պատերազմի նկարագրություն,  բայց դրանցում չկա լալկանություն, վատատեսություն, այլ կա սեր ու հավատ ապագայի նկատմամբ։

Հերմինե Ավագյանը Գրողների միության ամենամյա գրական մրցույթին մասնակցել է բանաստեղծական շարքով ու պրոֆեսիոնալ հանձնաժողովն առաջին մրցանակը շնորհել է հենց արցախցի հեղինակին։ 

Հերմինե Ավագյանի ստեղծագործությունները մինչև 2023 թվականի սեպտեմբեր ու դրանից հետո բովանդակային առումով որոշակի փոփոխություն են կրել։

Նա պատմում է, որ այսօր իր ստեղծագործություններում կարոտի թեման է նկատելի, բայց հավատը, որ մի օր անպայման վերադառնալու են Արցախ,  չի թողնում անցնել լալկանության, ոչ անկեղծ վերաբերմունք ցուցաբերել իր ստեղծագործություններում։

Հերմինե Ավագյանը շրջափակման ամիսներին չի եղել Արցախում. մինչ այդ եկել էր Հայաստան ու այլևս չէր կարողացել վերադառնալ։

«Ամեն օր, ամեն գիշեր, երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում ու քեզ պետք է այցելի երազը, Երկիրն է այցելում, այդ անքնությունը զրույց է Արցախի հետ։

Տարբեր զգացողություններ ունեմ։ Շրջափական ժամանակ այնտեղ չեմ եղել։ Ամենամեծ զգացողությունը մեղավորության զգացողությունն է, որ ես չեմ հասցրել անցնել այդ ճանապարհով, հրաժեշտ տալ։ Գուցե ուրիշ զգացողություններ կլինեին, որ ես էլ անցնեի այդ ճանապարհով, մտածեի, որ վերջին օրն է՝ ինչ տեսնում եմ։ Հիմա, երբ զրուցում եմ մորս, հարազատներիս, ընկերներիս հետ, ովքեր անցել են այդ ճանապարհով, հասկանում եմ՝ ինձ մեջ հավատն ավելի շատ է, քան իրենց մոտ։ Իրենք միշտ ասում են՝ լավ է, որ դու չես տեսել, այդ հրաժեշտը չես տվել։ Ինձ մոտ էլ ուրիշ զգացողություն է՝ այդ հրաժեշտը չտալու մեղավորությունն է, ինչ-որ բանով օգտակար չլինելու, միաժամանակ այդքան անմեղ զոհերի առաջ մեղավորության զգացողությունը։

Պարտքի զգացում այդքան զինվորների առաջ, ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ Արցախյան առաջին պատերազմից մինչև օրս, քանի որ իրենք բոլորն էլ այդ մեծ երազանքն են իրենց մեջ կրել։ Իսկ մեծ երազանքն էր՝ միացյալ Հայաստանը՝ Արցախը մայր Հայաստանի կազմում։ Այդ մեծ երազանքն է բոլորին տարել մարտի դաշտ։ Այդ երազանքի հանդեպ պարտավորության զգացողություն է ամեն օր ստիպում զրուցել Երկրի հետ»,- ասում է նա։

Հերմինե Ավագյանն այսօր ամենաշատը կարոտում է իր ծննդավայրը՝ Աշան գյուղը․ «Շատ փոշոտ փողոցներ ուներ Աշան գյուղը։ Գարնանը փողոցները կորում էին ցեխերի մեջ։  Կարոտել եմ այդ ցեխի միջով քայլելու, ամառը այդ փոշին շնչելու զգացողությունը։ Երբ որ մայրիկիս հետ զրուցում եմ, ասում եմ՝ այն ժամանակ, երբ որ ցեխերի միջով գնում էինք դպրոց,  բողոքում էինք, որ կեղտոտվեցինք։ Այդ ցեխերն եմ կարոտում։ Ամենաշատը դրանք էին մերը, դրանք էին մեզ կապում մեր հողի հետ։ Այդ զգացողություններն այստեղ չունեմ։ Իմ հայրենիքն է, բայց երևի ծննդավայրի էներգիան է, որ այստեղ չեմ զգում»։

Հերմինե Ավագյանը Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի նախագահն է։ Արցախցի մանուկների, մտավորականների համար կրթական ու մշակութային ծրագրեր են կազմակերպում, փորձում են մեղմել կարոտը հայրենիքի հանդեպ։ 

«Շատերն ինքնափոփ են դարձել, հիասթափությունն է շատ մեծ, սոցիալական շատ խնդիրներ կան։

Մարդիկ ծանր հոգեբանական վիճակում են․ գիտակցում են, որ ուրիշ տեղ չեն, հայրենիքում են, բայց ամեն ինչ մնացել է կամրջից այն կողմ։ Ամեն ինչն այնտեղ մնալու, կորստի զգացողությունը չես կարող ոչ մի ծրագրով թոթափել, բայց մեղմել կարող ես»,- ասում է Հ. Ավագյանը։

Չնայած խնդիրներին, հիասթափությանը, շատ արցախցիներ այսօր Հայաստանում մասնակցում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը։

Ի՞նչն է նրանց ոտքի հանել։ Հ. Ավագյանը պատասխանում է. «Հանրահավաքների ժամանակ շատ եմ հանդիպում արցախցիների։ Զրույցների  ժամանակ անընդհատ այդ թեման է շոշափվում, թե ինչքան ուժեղ մարդիկ են, որ այդ ամենից հետո նորից կարողանում են գալ ու այդ պահանջատիրությունն իրենց մեջ նորից բորբոքել։

Տեղահանության սկզբնական շրջանում, երբ զրուցում էի մտավորականների հետ, ասում էին՝  ոչինչ չունենք կորցնելու, ամեն ինչ կորցրել ենք։ Երբ հասկացանք, որ հայրենիք ունենալը, հայկական պետականությունն է վտանգված, հայրենիքի այս փոքրիկ հատվածը, Հայաստանը պահելու զգացողությունը նրանց դրդեց չնստել տանը։

Մարդիկ չեն կարող նստել ու հեռուստացույցով դիտել՝ ինչպես են հողեր հանձնվում։ Հատկապես, որ այդ կորստի զգացողությունն ունես, քո տունը կորցրել ես, չես ուզում, որ քո հայրենակիցն էլ այդ ապրումներն ունենա։

Ուզում ես հայրենիք ունենալ։ Գոնե Հայաստան, պետականություն ունենալու զգացողությունն է մարդկանց հանում պայքարի։  Արցախցիների ակնկալիքը միայն Հայաստան ու հայրենիք ունենալն է, ու այդ ակնկալիքով ենք մենք մասնակցում այդ հավաքներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
«Նոան» զիջեց «Ռապիդ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում հյուրընկալվեց ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու...
Աղբյուր` Panorama.am
22:12
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:04
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է  Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
21:37
Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են. «Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:51
«Սրբազան պայքար»-ը վաղը նախագահական կգնա
 «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:44
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․ «Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։  Այս մասին այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում),...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իլոն Մասկն աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել երեխային 9 ամիս
Smart Tech-ը X-ի էջում գրում է․ «Այսպիսով, Իլոն Մասկը ներկայումս աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել ձեր երեխային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բնակարանների առուվաճառքով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ըգիշերային միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հոլանդին գրավում է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարը
Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}