Հասարակություն 16:17 01/10/2024 Հայաստան

Ք. Վարդանյան. Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Զորավոր Անդրանիկի արձանի հարևանությամբ նորաստեղծ պուրակի տույաները քաղաքային իշխանությունները վաղ թե ուշ կրկին ստիպված են լինելու փոխարինել այլ ծառերով։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ մանրամասնելով, որ այդ ծառերն աճում են ստվերի պայմաններում, մինչդեռ այդ պուրակում ստվեր ապահովված չէ։

Հիշեցնենք,  որ այս տարվա ապրիլին ստեղծած պուրակում 214 հզ դրամով ձեռք բերած ու տնկած տույաների մեծ մասը չորացել էր։ Քաղաքային իշխանությունն իր հետ պայմանագիր կնքած ընկերությանը պարտավորեցրել է չորացած ծառերը փոխարինել նորերով։ Մոտ 500 քմ մակերեսով տարածքը բարեկարգում է 2017 թ. հիմնադրված «ԱՎԵՏԻՍՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ԱՊԸ-ն մոտ 349 մլն դրամով։

«Երբ լսեցի, թե ինչքան գումար է ծախսվել այդ պուրակը բարեկարգելու համար... ուղղակի խոսք չունեմ ասելու։ Բացի այդ ազգային սրբություններ կան, չէր կարելի  Զորավար Անդրանիկի արձանի տակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ծախսել մեկ մլն դոլար ու չստանալ ոչ մի բան։ Հիմա այդ պուրակում քանի՞ հոգի է հանգստանում: Ինքս կառաջարկեի այստեղ Անդրանիկ Օզանյանի ծննդավայրի՝  Շապին–Գարահիսար քաղաքին բնորոշ բույսեր տնկել, հետաքրքիր խմբավորումներ անել, միջավայր ստեղծել, ամեն ինչում գաղափար պետք է լինի… Թե չէ, տույա, հա տույա… Կանաչապատումն իր լեզուն ունի, որին տիրապետել է պետք»,-նշեց նա։

Մասնագետի խոսքով, այս քաղաքային իշխանության կողմից  իրականացվող կանաչապատումը չի լուծում էկոլոգիական խնդիրները, ինչպիսիք են փոշու, արտանետումների շատ բարձր մակարդակը, բնակչությանը բարձր ջերմաստիճանից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելը։

«Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են խիտ սաղարթ ունեցող ծառեր։ Մարդիկ, որոնք այսօր Երևանում կանաչապատում են իրականացնում, չեն պաշտպանում որևէ նորմատիվ, նրանք անում են գեղազարդ կանաչապատում։ Իսկ գրագետ կանաչապատումն ասում է հետևյալը՝ գեղեցիկ է, եթե գրագետ է։ Երբ ուզում ենք բարձր սանդղակ ունենալ, պետք է առաջնորդվենք գիտական սանդղակով, ոչ թե անհատների ճաշակով։ Փողոցների համար ծառի ընտրություն անելիս մենք պետք է ընտրենք փոշին ամենալավ կլանող, ամենալավ ստվերացում ապահովող, ճառագայթներից ամենալավ պաշտպանող բույսը»,-ասաց Քրիստինա Վարդանյանը՝ ընդգծելով, որ Թումանյան, Սայաթ-Նովա փողոցներում առողջ ծառերը փոխարինել են գնդաձև սոսիներով, հուդայածառերով, ինչի հետևանքով այդ փողոցներում այսօր ոչ մի ստվեր չկա։

Մասնագետը համոզված է, որ առաջիկայում քաղաքային իշխանությունը կանգնելու է այս ծառերը փոխարինելու խնդրի առաջ։

«Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին։ Իսկ գիտությունը թիվ է, տրամադրություն, նախասիրություն չէ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ Թումանյան փողոցում հատելու ենթակա ծառ չի եղել։ Սպանդից փրկված մի թեղի է մնացել, տեսեք՝ ինչքան լավ վիճակում է»,-ասաց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:16
Աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն․ ՄԻՊ-ը ԶՊՄԿ-ի գործադուլի մասին
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ստեփանավանի հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42-ը
 Ստեփանավանի հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը։...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ֆրանսիայի Սենատնն աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու...
Աղբյուր` Panorama.am
19:37
ԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել՝ թանկարժեք մեքենաների առևանգման և վերավաճառքի կազմակերպման մեղադրանքով
Մայամիի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է երեք տղամարդու՝ շքեղ մեքենաների առևանգումների և վերավաճառքի կազմակերպված սխեմայի առնչությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի․ Թևանյան
«Իշխանությունները խոստովանեցին, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է քաղաքային տրանսպորտի թանկացումը: Պետք է պահել...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ավանեսյանն առաջարկում է դեղատներում իրականացնել գործարկման մշտադիտարկում
էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ադրբեջանն արգելել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր
Ադրբեջանն արգելել է Պետդումայի մեկ այլ պատգամավոր, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր՝ հայտարարելով պերսոնա նոն...
Աղբյուր` Panorama.am
18:48
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու օրինագիծը ներառվել է ԱԺ-ի՝ փետրվարի 11-ի հերթական նիստերի օրակարգում
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 9-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդհանուր վարույթի աճին զուգընթաց աճել է քննիչների միջին ծանրաբեռնվածությունը․ ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնության հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առողջապահության «սուրբ» կովը, սա արդեն ժողովրդավարության տոտալ ոտնահարում է․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության «սուրբ» կովը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կարևոր էր Արևմուտքի լեգիտիմությունը ստանալ 2020 թ.-ին, բայց ոչ՝ 2024 թ.-ին, երբ Եվրամիությունն այն չէ. Ջոնի Մելիքյան
Վրաստանում վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների ֆոնին էականորեն վատացել են Թբիլիսիի և Արևմուտքի հարաբերությունները։ Կասեցվել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Կոտայքի պարեկները ձերբակալել են դրիֆթ անող վարորդին
Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ տեղափոխել են ոստիկանություն
Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Ռեալ Սոսյեդադը» բացատրել է, թե ինչու Զախարյանը չի խաղում
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, բայց դեռ չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կառավարության և ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագծերը չեն ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ
Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը, այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱԺ ութերորդ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները
Փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
17:19
Լիլիթ Սահակյան. Երևանն աղտոտված եղել է, կա ու եթե այսպես շարունակենք, կմնա երկար տարիներ
«Այո, Երևան քաղաքը ոչ միայն օդի, այլև շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների առումով բազմաթիվ աղտոտիչներով աղտոտված է բամաթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Այս ռեֆորմն ինքնին դառնում է հակասահմանադրական, հակատրամաբանական. Արամ Օրբելյան
«Երբ որ հարկային բեռը  վեց ամսվա ընթացքում կամ մեկ տարվա կտրվածքով ավելանում է  5-6 անգամ, սահմանադրականության խնդիրներ են...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իշխանության, ընդդիմության առաջնորդները ցույց են տալիս` անկարող են դուրս գալ գալիք ընտրությունների վերաբերյալ զուտ մեխանիկական ընկալումների շրջանակից. Անանյան
«Հայաստանում քաղաքական կյանքի ներկա վիճակը բնութագրվում է որպես լճացած»,-նման տեսակետ է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց նախապես քվեարկության
Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ստեփանավանում հրդեհի հետևանքով 30 բնակիչներ դեռ հյուրանոցում են
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Վաշինգտոնում կայացած Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցել է Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը
Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Երևանի քաղաքապետարանից արձագանքում են Հաղթանակի թաղամասի բնակիչներին բողոքին
«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին ո՛չ գործնական, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ։ «ՌԻԱ նովոստի»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
15:44
Զբոսաշրջության կոմիտեն՝ հյուրանոցներում առանձին աղոթատեղիներ ունենալու պահանջի մասին
ՀՀ Զոբոսաշրջության կոմիտեից հայտնում են. «ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԶՊՄԿ-ն հրաժարվում է «Ինգո Արմենիա»-ի ծառայություններից
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրաժարվում է բժշկական ապահովագրություն իրականացնող «Ինգո Արմենիա» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:28
Լարված իրավիճակ է Հաղթանակ թաղամասում. «Մեր խնդիրներն այս իշխանության օրոք ավելացել են, դարձել անլուծելի»
Լարված իրավիճակ է Երևանի Հաղթանակ թաղամասում. քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդիրների լուծում: Տարածքում մեծ թվով...
Աղբյուր` Panorama.am
15:05
Չնայած պաշտոնատար անձանց խոստումներին ու ծանրաբեռնվածության աճին՝ Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքները կրճատվել են. Մկրտչյան
«Նախորդ տարի մեզ պաշտոնատար անձինք  խոսք  էինք տվել՝ մի անհանգստացեք, Հանրային պաշտպանի  գրասենյակի ռեսուրսները կավելանան,...
Աղբյուր` Panorama.am
14:56
ՓՊ ընդհանուր ժողովն ընդունեց դատապարտող հայտարարություն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի վերաբերյալ
Փաստաբանների պալատի՝ այսօր հրավիրած ընդհանուր ժողովում ընդունվեց դատապարտող հայտարարություն ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գուցե փաստաբանների՝ խոսքի ազատության դրսևորումներն իշխանությաններին բերեցին այդ քայլին. Ֆանյան
14:33 10/02/2025

Գուցե փաստաբանների՝ խոսքի ազատության դրսևորումներն իշխանությաններին բերեցին այդ քայլին. Ֆանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}