Մի դարձեք ագրեսիվ արշավի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
Այսօր «Սև ուրբաթն» է։ Դեռ օրեր առաջ շատ խանութների պատերին ամրացված ցուցանակները ծանուցում են զեղչերի մասին, սոցիալական ցանցերում էլ ընկերությունների, տնտեսվարողների էջերում զեղչերի հրավառություններ են։
Ինչքանո՞վ են հայտարարված զեղչերն իրական։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ կպարզի։ Նախաուսումնասիրությունների, դիտանցումների, բողոքների շրջանակում պարզածը կներկայացնեն հաջորդ տարվա սկզբին։ Անբարեխիղճ մրցակցության, հասարակության մոլորեցման դեպքեր հայտնաբերելիս տնտեսվարողները պետք է պատասխան տան օրենքի առաջ։
«Պատասխանատվությունը կարող է շատ ծանր լինել, տնտեսվարողի նախորդ տարվա շահույթի մինչև 5 տոկոսի չափով տուգանք»,-զգուշացնում են ՄՊՀ-ից։
Panorama.am-ին հանձնաժողովից հայտնեցին՝ նախորդ երկու տարիներին հարուցվել է 40 վարույթ, տուգանքի չափը գերազանցել է 150 մլն դրամը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը սպառողներին առաջին հերթին խորհուրդ է տալիս՝ հայտարարված զեղչերի արդյունքում չկորցնել զգոնությունը, չգնել ապրանքներ, որոնց կարիքն իրականում չունեն։
«Ագրեսիվ քարոզչությունը բերումէ նրան, որ շատ դեպքերում մարդիկ, գներով գայթակղված, կատարում են գնումներ, որոնք, հետագայում պարզվում է, անպիտան են: Անկախ ամեն ինչից, ձեռք բերեք ապրանքներ, որոնք ձեզ հարկավոր են»,-Panorama.am-ի հետ զրույցում սպառողներին խորհուրդ տվեց Բաբկեն Պիպոյանը։
Հայտարարված զեղչերով տարվելուց առաջ նա սպառողներին խորհուրդ է տալիս համեմատել տարբեր խանութներում, հարթակներում առկա նույն ապրանքի գները։
«Եթե համոզվում են, որ իսկապես զեղչված է, վաճառվում է ցածր գնով, որոշում են գնել, պետք է իմանան, բոլոր այն իրավունքները, պարտադիր պայմանները, որոնք գործում են ապրանքի համար ոչ զեղչի օրերին, գործում են նաև զեղչի օրերին»,-ասաց ՀԿ նախագահը, մանրամասնելով, այսիքն սահմանաված ժամկետում ապրանքը ենթակա է վերադարձի։
Կազմակերպության նախագահի խոսքով, տարեցտարի խախտումները նվազում են։ Այս տարի էլ ՀԿ իրականացրած մոնիտորինգի արդյունքում էական շեղումներ չեն գտել։
Այլ խորհուրդներ ու մանրամասներ՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան