Տնտեսություն 18:00 23/12/2024 Հայաստան

Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։ Panorama.am- ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, վերլուծաբան  Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով  աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։ 

Նա նկատեց, նախ Հայաստանում ցածր է աշխատուժի արտադրողականությունը, կասկածում է, որ մարդիկ 7 ժամում կարող են 8 ժամվա աշխատանքը կատարել նույն ծավալով, իսկ դա հանգեցնելու է նրան, որ գործատուներն իրենց պլանավորած ծավալները  չեն կարողանա ապահովել։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

«Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մեկ ամսում մարդը 20 ժամով քիչ է աշխատելու։ Տարեկան կտրվածքով դա կազմում է 240 ժամ, ինչը հավասար է աշխատանքային 27 օրվա, մոտ մեկ ամիս արձակուրդ։ Մեկ աշխատող մարդը Եվրոպայում մեկ տարվա ընթացքում ստեղծում է 110-130 հզ դոլարի արտադրանք, մեզ մոտ Հայաստանում՝ 15 հազարի։ Այսինքն մեր երկրում արտադրողականությունը ցածր է, այդ պայմաններում աշխատաժամանակի կրճատումը մեկ ժամով վնասակար կլինի գործատուի համար»,-ասաց Մակարյանը։

Տնտեսագետի խոսքով, պայմանագրով նախատեսված աշխատանքը սահմանված ժամկետում կատարելու համար գործատուն ստիպված կլինի լրացուցիչ աշխատուժ ներգրավել։

«Կառավարությունը խորամանկություն է անում, ասում է՝  փոփոխությունը կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում, բայց իրականում գործատուին ստիպում է նոր մարդկանց ներգրավվել աշխատանքում։ Գործատուն էլ ստիպված է լինելու որոնել, գտնել նոր մասնագետ։ Օրինակ, վերցնենք շինարարության ոլորտը, երբ բոլորը մի ժամ քիչ են աշխատելու։ Գործատուն ստիպված է նոր մարդկանց վերցնել աշխատանքի, հետևաբար տուժում է ֆինանսապես, քանի որ օրենքի նախագիծն ասում է, որ մեկ ժամ կրճատվելու է, բայց աշխատավարձը չպետք է կրճատվի»,-ասաց Panorama.am- ի զրուցակիցը։

Նա նշեց, որ օրենսդրական այս փոփոխության հետևանքով տուժում է նաև պետությունը՝ նկարագրելով մի իրավիճակ, երբ գործատուն նոր մարդ չի վերցնում աշխատանքի, 7 ժամում էլ չեն հասցնում 7 ժամվա աշխատանք կատարել, կատարում են ավելի փոքր ծավալով աշխատանք, հետևաբար նվազում է շրջանառությունը, հարկերն էլ ավելի քիչ են լինում։

«Անկեղծ ասած, չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել ու կառավարությանը դրել թյուրիմացության մեջ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը դժվար կարողանար նման բազմակողմանի վերլուծություն կատարել, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է կատարեր»,-ընդգծեց Մակարյանը։

Նա հիշեցրեց, որ կառավարությունն աշխատանքային դարձրեց տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը, ապա նկատեց՝ այժմ առաջարկվող փոփոխությունները հակասում են այդ որոշմանը։

«Էդ ինչպե՞ս եղավ, որ անցած տարի աշխատանքային օրերն ավելացրեցիք, հիմա հակառակն եք անում, աշխատաժամանակն եք կրճատում, նույն ազդեցություն է ունենալու, ի՞նչ տարբերություն»,-ասաց  վերլուծաբանը։

Հնարավո՞ր է՝ առաջարկվող փոփոխություններն ընտրություններին ընդառաջ արվում են մարդկանց սիրտը շահելու համար։ Հարցին ի պատասխան Գ. Մակարյանը նշեց.

«Եթե պարզվի, որ ներկայացված հիմնավորումները ճշգիրտ հաշվարկված չեն, ապա միակ բանը, որ մնում է կարծել, սիրաշահելն է։  Հիմա ժամկետանց վարկ ունեցող 161 հազար մարդու թույլ  են տալիս, որ եկամտահարը վճարեն պարտքերի մարման համար, սա էլ է սիրաշահել։ Դեպքեր էլ կան, որ մարդը մարդուն է պարտք, բիզնեսը բիզնեսին է պարտք, բիզնեսն աշխատողին է  պարտք, այս դեպքերը կառավարությունը չի քննարկել, ընտրել է 161 հազարին, իսկ ովքե՞ր են նրանք։ Նրանք վարկեր են վերցրել, ստացվում է, որ պետբյուջեի հաշվին օգնում են բանկերին, առանց հարկատուներին հարցնելու՝ համաձա՞յն են, որ իրենց գումարներն ուղղեն այս ծրագրին։ Դա որևէ մեկի, ասոցիացինաերի, բիզնեսի, կազմակերպությունների հետ չի քննարկվել, ինչը կարող է բերել համատարած պրոբլեմի, կրկնում եմ, համատարած պրոբլեմի։ Դրա համար վերլուծությունները, հիմնավորումները պետք է հրապարակվեն, որպեսզի թափանցիկություն ապահովեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}