Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղազարյանի ելույթից հետո ՔՊ-ականները տեղից բղավեցին՝ «ամոթ», իրավիճակը լարվեց
«Իրականում ի՞նչ է տեղի ունենում. այս քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի վաղը, մյուս օրը մենք շրջվենք դեպի արևմուտք՝ Ռուսաստանի հետ խռովելով, իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից»,- ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Այնուհետև նա նշեց. «Կոչ եմ անում, խնդրում եմ Ռուսաստանին չտրվել մեր սադրանքներին»։
ՔՊ խմբակցության պատգամավորները տեղերից սկսեցին բղավել՝ «ամոթ, ամոթ»։
«Պարոն Եղոյան, հանգիստ»,- փորձեց հանգստացնել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Որոշ պատգամավորներ իրենց տեղերից իջան՝ մոտենալով Աղազարյանին։ Արշակյանը պահանջեց վերադառնալ իրեն տեղերը։
«Պարոն Եղոյանին նախազգուշացում, տեղից չբղավել։ Հասկանալի է, որ ելույթն ավելի շատ օտարերկրյա շահ էր ներկայացնում, քան հայաստանյան, բայց էմոցիաների մի տրվեք»,- ասաց Արշակյանը։