Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ. Ո՞վ է երեկ մահացած զինծառայողը
Հասարակություն
14:08 22/07/2026
Հայաստան

Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ. Ո՞վ է երեկ մահացած զինծառայողը

Երեկ զորամասերից մեկում մահացած զինծառայողը Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանն է։



«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։

Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։

Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,-նշում են ֆակուլտետից։

Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder