Գալու է մի փուլ, որ սկսելու են ուղիղ եթերներից մարդ կալանավորեն. Սուրեն Սուրենյանց
Քաղաքական
16:17 24/07/2026
Հայաստան

Գալու է մի փուլ, որ սկսելու են ուղիղ եթերներից մարդ կալանավորեն. Սուրեն Սուրենյանց

«Մի փուլը՝ ԲՀԿ-ին բոլոր հնարավոր ապօրինի մեթոդներով խորհրդարանից դուրս թողնելն էր՝ զրկելով խմբակցություն ունենալու հնարավորությունից»,- ՊԵԿ քննչական վարչության  դիմաց, որտեղ ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի դեմ արշավի հաջորդ փուլում Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ բացահայտ ռեպրեսիան է։

«Այս ռեպրեսիան ունի երկու բաղադրիչ՝ մաքուր քաղաքական հետապնդում և ունեզրկման փորձեր»,- ասաց Սուրենյանցը՝ նկատելով, որ այդ գործընթացը գագիկ ծառուկյանով ոչ սկսվել է, ոչ էլ վերջանալու է։

Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը շատ բաց է խաղում, ապա ընդդիմությունն էլ պետք է դիմադրության համակարգ ձևավորի, «որպեսզի այդ ռեպրեսիվ մեքենայի երախի ատամները փշրվեն»։

Ռեպրեսիաները, ըստ Սուրենյանցի, սպառման հատկություն ունեն, անսպառ գործիք չեն և մի օր էլ մարդ կալանավորել և ձրբակալելն իմաստազուրկ է դառնալու։

 Նա նշեց, որ Գ. Ծառուկյանի ունեցվածքը բռնագանձելու մասին իշխանության հայտարարությունները քարոզչական բնույթ ունեն և ունեցվածքի բռնագանձումն այնքան էլ հեշտ գործ չէ։

«Թող բոլորը գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անցողիկ է, ոչ մեկը չի չեղարկել արդարադատության հասնելու միջազգային գործիքակազմը և այն բոլոր սեփականությունները, որոնց նկատմամբ ոտնձգություն է կատարվում, վերադարձվելու են իրենց օրինական տիրոջը»,-ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ։

Հիշեցնելով, որ Փաշինյանի իշխանության առաջին տարիներին դեռ հանդուրժում էին ընդդիմադիր համայնքապետ ունենալու փաստը, հետագայում դա էլ չհանդուրժեցին և ռեպրեսիաներն ավելի են խորանում՝ Սուրենյանցն ասաց. «Գալու է մի փուլ, որ սկսելու են ուղիղ եթերներից մարդ կալանավորեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder