Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետարանի անգործությո՞ւնն է քաղաքացու մահվան պատճառը. Չորացած ծառի մասին ահազանգերը մնացել են անպատասխան
«Պարզվում է, որ մահվան ելքով տապալված բարդու մասին ՀՈԱԿ-ը տեղյակ էր ոչ թե դեպքից 8 օր առաջ, այլ առնվազն 3 ամիս»,-գրում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ու մանրամասնում.
«Մարտին քաղաքացին Active Citizen հարթակում հայտնում է, որ ճանապարհի եզրին գտնվող բարդին ավելի քան 10 տարի վթարային վիճակում է և պետք է անհապաղ հատվի։
այտը փոխանցվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։
Հայտը փակվում է «ԿԱՏԱՐՎԱԾ» կարգավիճակով։
Բայց ծառը չի հատվում։
Քաղաքացուն ասում են՝ կհատենք աշնանը (վթարային, մայրուղուն կից ծառի դեպքում)։
Հետո գալիս է հունիսը։
Նույն ծառի վերաբերյալ կրկին ահազանգ՝ գրավոր դիմումով։ Պատասխանում են՝ 15 օրվա ընթացքում կհատեն։
Եվս մեկ հնարավորություն՝ կանխելու ողբերգությունը։
Ութ օր անց ծառը տապալվում է։
Մարդ է մահանում։
Հիմա հարց.
Եթե մարտին արդեն որոշվել էր, որ ծառը պետք է հատվի, ապա ինչո՞ւ 2-րդ դիմումի դեպքուն այն մինչև ողբերգությունը մնաց կանգուն։
Եթե դիմումը «կատարված» էր, ապա կոնկրետ ի՞նչ էր կատարված։
Քաղաքացիները ճանապարհին կից և վթարային ծառի համար երկու անգամ զգուշացրել են։
Համակարգը երկու անգամ ստացել է ահազանգը։
Բայց վտանգը չի վերացվել։
Հազարավոր կանաչ ծառեր հատվեցին, իսկ այս մեկ չոր ծառը ոչ մեկին չանհանգստացրեց։
Ծառը չընկավ անսպասելի։ Ինչո՞ւ նախազգուշացումները ոչինչ չփոխեցին։ Մեկ անտեսված ահազանգի գինը մարդու կյանքն էր»։